Խորվաթիայի Դարուվար քաղաքում հիմնադրված Իմպրեսս կազմակերպությունը Էրազմուս+ ծրագրի հետ համատեղ 2016թ նոյեմբերի 19-25-ը իրականացրեց «Գենդերային հավասարությունը հիմա է սկսվում» ծրագիրը։

Ծրագրում մասնակիցներ էին ներգրավված Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Լիտվայից և Խորվաթիայից` Իմպրեսի հետ համագործակցող կազմակերպություններից։

Հայաստանը ներկայացնում էին երեք հոգի` Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ից։

Ծրագիրը բարձրացրեց գենդերային անհավասարության հիմնախնդրի թեման ու ստեղծեց հարթակ, որտեղ մասնակիցները ոչ ֆորմալ ուսուցման միջոցով միմյանց հետ ծանոթանալու, քննարկելու, բարձրաձայնելու ու սովորելու հնարավորություն ունեցան։

Ծրագիրը նպատակ ուներ տարբեր երկրներում տիրող իրավիճակներիը ներկայացնելով՝ երիտասարդներին ոգևորել մշակելու գոյություն ունեցող խնդիրների հետ աշխատելու ու դրանց լուծման նոր և արդյունավետ մեթոդներ, որը կբերի ցանկալի փոփոխության իրենց երկրներում ու աշխարհում։

Ամբողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում մասնակիցները սովորեցին ու քննարկեցին գենդերի և սեռի տարբերության ու դրանցով պայմանավորված խտրականության, սեռով պայմանավորված ու գենդերային հիմքով բռնության, ֆեմինիզմի, սեքսիստ ատելության կոչերի, մասկուլինության ու ֆեմինինության խնդիրների մասին, և թե դրանք ինչպես են գործում հասարակության մեջ ու միջոցով։

Ծրագրի մասնակիցները նաև հանդիպեցին Խորվաթիայում գենդերային հավասարության մարդու իրավունքների պաշտպանի օգնականի հետ, ինչպես նաև ծանոթացան միմյանց երկրների կազմակերպությունների գործունեությանը, առաջարկեցին և աշխատանքային փոքր խմբերով կազմեցին տարբեր ծրագրեր հետագա համագործակցության նպատակով։