Դեպքերը և արձագանքները
Տարեկան հաշվետվություն 2012թ.

«Ատելության հիմքով կատարված հանցագործությունները ԵԱՀԿ տարածաշրջանում` դեպքերը և արձագանքները» հաշվետվությունը կազմվում է ամեն տարի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից (ԺՀՄԻԳ), որը ԵԱՀԿ-ի ատելության հիմքով կատարված հանցագործությունների դեմ պայքարի մի մասն է:

Ի՞նչ է ատելության հիմքով հանցագործությունը: Ատելության կամ կողմնակալ վերաբերմունքի հիմքով հանցագործությունը սահմանվում է որպես հանցագործության կոնկրետ տեսակ, այլ ոչ թե որպես քրեական օրենսգրքով ներկայացված առանձին հանցագործություն: Հասկացությունը ավելի շուտ նկարագրում է երևույթի սոցիոլոգիական հայեցակարգը, քան իրավական սահմանում է տալիս: Ատելության հիմքով հանցագործությունը բաղկացած է 2 տարրերից՝ կողմնակալ վերաբերմունքի հիմքով կատարված հանցագործություն: Եթե չկա հանցանք, ապա չի կարող լինել ատելության հիմքով կատարված հանցագործություն:

Ատելության հիմքով հանցագործության թիրախը կարող է լինել մարդ կամ մարդկանց խումբ, կամ հատկանիշ, որն ասոցացվում է որոշակի խմբին բնորոշ առանձնահատկությունների հետ: Հանցագործը կարող է թիրախավորել զոհին` ըստ որևէ խմբի պատկանելության, որն էլ կարող է լինել փաստացի կամ իր կողմից ենթադրյալ: Նման որոշակի հատկանիշը որևէ խմբի ընդհանուր հատկությունն է, ինչպիսին կարող է լինել օրինակ ռասան, լեզուն, կրոնը, էթնիկական, ազգային պատկանելիությունը, գենդերը, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը կամ այլ ընդհանուր գործոններ, որոնք հիմնարար են ինքնության համար:

Հաշվետվությունը կազմվել է` հիմվելով 40 մասնակից երկրների ԺՀՄԻԳ-ներից ստացված համապատասխան տեղեկատվության, ինչպես նաև տարածաշրջանի 149 hասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ատելության հիմքով կատարված հանցագործությունների միջադեպերի մասին զեկույցների վրա:

Ատելության հիմքով հանցագործությունների մասին տեղեկատվություն հաղորդման համար պատասխանատու պետական հաստատություններ են՝ իրավապահ մարմինները, դատախազությունները, ներքին գործերի նախարարությունները, արդարադատության նախարությունները, վիճակագրական ծառայությունները, հետախուզական գործակալությունները և այլ հաստատություններ: Ատելության հիմքով հանցագործությունների մասին տեղեկատվություն հաղորդման համար պատասխանատու պետական հաստատությունը Հայաստանի համար ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն է:

Հայաստանում ԺՀՄԻԳ-ին պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել ռասիստական և այլատյաց հիմքով հանցագործությունների մասին: Այնուամենայնիվ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը իր զեկույզում ներկայացրել է ֆիզիկական հարձակման մեկ դեպք` հիմնված  ռասիստական և այլատյաց վերաբերմունքի վրա:

ԺՀՄԻԳ-ին չի տրամադրվել նաև տեղեկատվություն ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին: Սակայն «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն և ԻԼԳԱ-Եվրոպան ներկայացրել են ֆիզիկական հարձակման 2 դեպք՝ մեկ դեպքը խմբի նկատմաբ, իսկ մյուսը մի քանի տրանսգենդեր անձանց նկատմամբ, ինչպես նաև ևս մեկ դեպք գեյ-բարեհաճ փաբի հրկիզման-հարձակման վերաբերյալ: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հաղորդել է նաև «Բազմազանության» երթի մասնակիցների վրա այլ խմբի հարձակման մասին:

Կարդացեք հաշվետվության ամբողջական տարբերակն անգլերեն այստեղ: