Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործություններ Հայաստանում

Ատելության ու անհանդուրժողականության շարժառիթով պայմանավորված հանցագործություններն ու այլ իրավախախտումները ամենօրյա իրողություններ են հայաստանյան հասարակությունում։

ՓԻՆՔ Արմենիան վերջին տարիների ընթացքում գրանցել է բազմաթիվ բողոքներ անձանց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության շարժառիթով պայմանավորված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ։  Մինչդեռ հայտնի է, որ ատելությամբ պայմանավորված հանցագործությունները վտանգավոր են ոչ միայն քաղաքացիների իրավահավասարության խախտմամբ և տուժողի վրա ունեցած ազդեցությամբ, այլև տուժողի ներկայացրած համայնքի վրա ունեցած ազդեցությամբ և պետության անվտանգության խնդիրներով:

Վերջինս, իր հերթին, ոչ միայն խաթարում է ամբողջ հասարակության գործառնումը, այլ նաև հարցականի տակ է դնում հասարակության զարգացման ժողովրդավարական հեռանկարը և մարդու իրավունքների սկզբունքները։

Նպատակ ունենալով բացահայտելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների ընդհանուր պատկերը և բարձրացնելու ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, հասարակության ավելի լայն շերտերի իրազեկվածությունը ԼԳԲՏ անձանց դեմ իրականացվող ատելությամբ պայմանավորված բռնությունների դեպքերի, դրանց դրսևորումների և առանձնահատկությունների, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների հասանելիության կարևորության վերաբերյալ, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն նախաձեռնել է սույն հրապարակումը։

Այս զեկույցը ուղերձ է առ այն, թե ինչ հանցավոր հետևանքներ կարող է ունենալ խտրականությունը և անհանդուրժողականությունը հասարակության անդամների և պետության անվտանգության վրա։

Հուսով ենք, որ սույն հրապարակումը կդառնա Հայաստանում ԼԳԲՏ անձանց հանդեպ կատարվող ատելության հիմքով բռնությունների և հանցագործությունների կանխարգելման և պատշաճ քննություն և պատասխանատվություն սահմանելու հիմնաքարերից և ուղեցույցներից մեկը։

Բեռնել զեկույցն այստեղ:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial