mohletterՏրանսգենդեր անձին վատ վերաբերմունք ցուցաբերելու համար առողջապահության նախարարությունը վարչական վարույթ է հարուցել ««Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի» դեմ:

Տրանսգենդեր անձը վերը նշված բուժհաստատություն էր դիմել փետրվարի 16-ին, քանի որ դրա նախորդ օրը 3 անհայտ անձինք հարձակվել ու ծեծել էին նրան ու ևս 4 հոգու:

Ըստ տուժողի, հիվանդանոցի բուժանձնակազմը ծաղրուծանակի է ենթարկել նրան: Բժիշկներից մեկն առաջարկել է արյունը հետազոտել` ասելով. «Արի, եթե շեղում կա ուղղենք»:

ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունից հայտնել են նաև, որ փետրվարի 25-29-ը նշված հիվանդանոցում պետք է զննում իրականացրած լինեն: