Սեպտեմբերի 15-ը մի անմոռանալի օր է հայ ժողովրդի համար, այն Հրանտ Դինքի ծննդյան օրն է: Արդեն 4-րդ անգամ Ստամբուլում (Թուրքիա) տեղի է ունենում Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխությունը:

Մեզ համար մեծ պատիվ է Հրանտ Դինք հիմնադրամից ստանալ տեղեկատվություն, որտեղ ասվում է.

«Ի լրումն բաշխվող մրցանակների` 2010թ. սկսած, «Լույսեր» խորագրի ներքո Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխությունը ողջունում է այն  մարդկանց, կազմակերպություններին, նախաձեռնություններին և ծրագրերին, որոնց մենք սրտանց աջակցում ենք, ուրախ ենք նույն աշխարհը կիսելու և նույն ճանապարհն անցնելու համար:

Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել, առ այն, որ ձեր ձգտմամբ և հաստատակամությամբ մեզ ապացուցել եք այն փաստը, որ երբեմն փոքր քայլերը ավելի ազատ և արդար աշխարհ ունենալու համար կարող են լինել շատ արժանավոր: Մենք շատ ուրախ ենք, որ ձեզ դասում ենք 2012թ-ի մեր «Լույսեր» անվանակարգում:

Շնորհակալություն ձեզ: Մենք ունենք ավելի մեծ հույսեր աշխարհի նկատմամբ»:

Հհտևեք մրցանակաբաշխությանը, որը կհեռարձակվի ուղիղ միացումով www.hrantdink.org և www.hrantdinkaward.org կայքերում սեպտեմբերի 15-ին, երեկոյան ժամը 10-ին (Երեւանի ժամանակով):