2011-2012 թթ. Հայաստանում իրավապաշտպանները շարունակել են գործել դժվարին քաղաքական և շահերի պաշտպանության իրավիճակում: Երկրի իրավական համակարգի նկատմամբ քաղաքացիների անվստահության, անհուսության և անտարբերության մթնոլորտը, որն ստեղծվել էր 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի և բախումների արդյունքում, շարունակվել է զեկուցվող ժամանակահատվածում: Քաղաքացիական հասարակությունը շարունակել է մարգինալացված մնալ կառավարման գործընթացներից և կառավարությունը որևէ կերպ չի խրախուսել իրավապաշտպանների գործունեությունը և մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Զեկույցում ներկայացված ժամանակահատվածում կառավարությունը նաև չի իրականացրել տարբեր միջազգային կառույցների առաջարկները, ներառյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանների հարցերով հատուկ զեկուցողի առաջարկները: Կառավարությունը նաև չի ձգտել իրականացնել մարդու իրավունքների հետ կապված այն բոլոր պարտավորությունները, որոնք կառավարությունը հանձնառել է 1999 թ. Եվրոպայի խորհրդի հետ գործընկերության համաձայնագրով, հատկապես նրանք, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը: Դատական իշխանությունը դեռևս բարեփոխումների կարիք ունի բոլոր քաղաքացիների համար արդարադատության հասանելիության ապահովման և արդար դատաքննության երաշխավորման ուղղությամբ. խնդիրներ, որոնք ընդգծվել են 2012 թ. Եվրոպական խորհրդարանի Հայաստանին ուղղված առաջարկություններում:

Այս զեկույցը հանդիսանում է Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ Իրավապաշտպանների Հարավկովկասյան ցանցի համատեղ զեկույցի մի մասը: Զեկույց ամբողջությամբ կարդալ այստեղ: