Skip to content Skip to sidebar Skip to footer

IDAHOBIT-ի պատմությունը Հայաստանում

Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն Է (IDAHOBIT)։ Փինքը սկսած 2010թ․-ից միջոցառումներ է կազմակերպել IDAHOBIT-ի շրջանակներում։ Սկսեցինք Ծիածան ֆլեշմոբով, որի ժամանակ Երևանի կենտրոնում և այլ մասերում ԼԳԲՏ դրոշի գույներով փուչիկներ էին բաց թողնվում երկինք՝ ի սոլիդարություն ԼԳԲՏ անձանց։ IDAHOBIT-ը նշելիս Փինքի համար առանցքային կարևորություն ուներ և շարունակում է ունենալ թե ՛ հանրության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելը, թե ՛ ռազմավարական դատավարություններին պատշաճ ընթացք տալը, թե ՛ ԼԳԲՏ համայնքի համար բազմապիսի միջոցառումներ կազմակերպելը։

Երբ տարիների ընթացքում միջոցառումներն ավելի բազմազան դարձան, Փինքը սկսեց IDAHOBIT-ը նշել մեկ շաբաթ՝ մեկ օրվա փոխարեն։ Մենք շարունակում ենք տարբեր միջոցառումներ կազմակերպել և խթանել Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը։

Այս տարի Փինքը պատրաստել է մի տեսահոլովակ, որում ներկայացվում է Հայաստանում IDAHOBIT-ի պատմությունը՝ սկսած 2010թ․-ից մինչ օրս։ Հոլովակում ներկայացված են կադրեր այն միջոցառումներից, որոնք ամեն տարի IDAHOBIT-ի շրջանակներում կազմակերպվում են Փինքի կողմից։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial