ԼԳԲՏԻ մարդկանց իրավիճակի տարեկան դիտարկումը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ այն հակասում է տարածված այն պատկերացմանը, որ Եվրոպայում աշխատանքներն ավարտված են:

Ատելության խոսքի և հանցագործությունների աճի պայմաններում, մարդու իրավունքների ընդհանուր դիտարկումը փաստում է, որ Եվրոպայում խոցելի մարդիկ իրենց անջատված են զգում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանման հարցում տարածաշրջանի հաջողված փորձից:

Տարեկան դիտարկումը տեղեկատվություն է տալիս 2019-ի ընթացքում տեղի ունեցած ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում կատարված իրադարձությունների մասին, և փաստում է ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ տեղի ունեցող գործընթացները և միտումները:

Իլգա-Եվրոպայի թիմը ևս մեկ անգամ շեշտում է, որ այս փաստաթուղթը միջոց չի հանդիսանում մեղավորներին մատնանշելու համար: Կազմակերպության նպատակը չէ առանձնացնել կոնկրետ երկրներին: Փոխարենը, այս փաստաթուղթը նպատակ ունի ծառայել որպես գործիք ՝ լավագույն փորձի և քաղաքականությունների փոխանակման համար, և բաց հրավեր է ընդլայնել կառավարությունների և ԼԳԲՏԻ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցությունը:

Փաստաթուղթը անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած հիմնական իրադարձություններին, մասնավորապես՝ մարդու իրավունքների այնպիսի խախտումներին, որոնք առնչվում են ապրանքների և ծառայությունների հասանելիությանը, ատելության խոսքին և ատելության հիմքով հանցագործությունններին, խտրականությանը, ապաստարանի խնդիրներին, առողջության իրավունքին և գենդերի ճանաչմանը:

Ամբողջական զեկույցը հասանելի է Իլգա-Եվրոպայի կայքում անգլերենով: