– Ինչու՞ որևէ կին երբևէ չի գնացել Լուսին։

– Որովհետև դեռ պետք չէ այն մաքրել։

Դուք սա զվարճալի՞ եք համարում։ Նոր հրապարակված հետազոտության համաձայն՝ տղամարդիկ, ովքեր ծիծաղում են սեքսիստական և անտիգեյ հումորների վրա, հիմնականում նման վարք են դրսևորում, որովհետև խորը վտանգ են զգում իրենց տղամարդկության նկատմամբ։

Նման հումորների վրա ծիծաղելը օգնում է նրանց պաշտպանել, վերականգնում կամ վերահաստատում իրեն մասկուլինությունը։

«Կանայք և նույնասեռական տղամարդիկ ֆեմինինության խորհրդանիշն են։ Արտահայտելով նախապաշարմունքը և արհամարհանքը նրանց նկատմամբ, տղամարդիկ, ովքեր տղամարդկային համոզմունքների բարձր անկայունություն ունեն, կարող են հեռացնել իրենց այն հատկություններից, որոնք ցանկանում են ժխտել իրենց ներսում», – գրում է հետազոտական թիմը։

Մարդիկ նախաձեռնում կամ վայելում են նվաստացնող հումորը հատկապես երբ զգում են, որ իրենց սոցիալական ինքնությունը վտանգի առաջ է։ Հետաքրքրական է, որ արականության նկատմամբ սպառնալիքին բնորոշ են սեքսիստական և անտիգեյ հումորները, բայց ոչ անտիմուսուլմանական կամ չեզոք հումորները։

Հետազոտությունը՝ իրականացված Արևմտյան Կարոլինայի համալսարանի հոգեբան Էմմա ՕՔոննորի և իր թիմի կողմից, կիրառել է երկարկի գիտափորձ 387 հետերոսեքսուալ տղամարդու մասնակցությամբ։

Նրանց իրազեկված համաձայնությունն ապահովելուց հետո նրանք իրականացրել են իբրև երկու իրարից առանձին և փոխկապակցված ուսումնասիրությունները։

Նախ մասնակիցները լրացրել են օնլայն հարցաթերթիկները, որոնք ձևավորվել են գնահատելու նրանց սոցիալական վերաբերմունքը, պոտենցիալ նախապաշարմունքի աստիճանը և հակակրանքը կանանց և գեյ տղամարդկանց հանդեպ։ Հաջորդիվ փորձարկվել է, թե ինչ տիպի (սեքսիստական, անտի գեյ, հակամուսուլմանական, չեզոք) հումոր են նրանք նախընտրում և արդյոք տղամարդիկ հավատացած են, որ իրենց կատակները կօգնեն ուրիշներին ճշգրիտ գնահատել իրենց անհատականությունը։

ՕՔոննորը նաև նշում է, որ գենդերային նորմերը ճնշում են տղամարդկանց գործել գենդերին համահունչ կերպով։ Օրինակ՝ աշխատանքային միջավայրերում, որտեղ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, կարող են յուրահատուկ կերպով առաջացնել արականության նկատմաբ սպառնալիք տղամարդկանց համար, ովքեր տղամարդկային համոզմոզմունքների բարձր անկայունություն ունեն, որն էլ պատճառն է սեքսիստական կատակների։

Հետազոտողները քաջալերում են օգնել աշխատանքային միջավայրում կանխարգելելու սեքսիստական հումորները և ծաղրը` տարածված սեռական ոտնձգությունների տեսակները, որոնց կանայք բախվում են աշխատավայրերում։

«Ընկալելով տղամարդկանց ցանկությունը վերահաստատելու իրենց արականությունը որպես շարժառիթ՝ մենեջերները կարող են ավելի արդյունավետորեն արձագանքել նման դեպքերին և անգամ կանխարգելել դրանք։ Օրինակ՝ նրանք կարող ենք սերտ զննել իրականացնել աշխատանքային միջավայրը, որը կարող է առաջացնել մասկուլինության վտանգ և հաջորդող սեքսիստական կատակ», – գրում է ՕՔոննորը և իր գործընկերները՝ Թոմաս Ֆորդը և Նոյլի Բանոսը։

Սոցիալական համակարգերում սեքսիստական և անտիգեյ հումորների հոգաբանական ֆունկցիան հայտնաբերելով՝ հետազոտողները հույս ունեն, որ արդյունքները կօգնեն ստեղծել ավելի լավ ըմբռնում այն իրավիճակների վերաբերյալ, որի ժամանակ սեքսիստական և անտիգեյ հումորներ են հնչում։

Ուսումանսիրության արդյունքները հրապարակված են «Springer»-ի «Sex Roles» ամսագրի ապրիլի հրատարակությունում։