Skip to content Skip to sidebar Skip to footer

Եւս մեկ տարի Փինքի հետ

Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Շնորհավոր Նոր տարի:

Անցնող տարին լի էր անմոռանալի ակնթարթներով և հույզերով։ Իհարկե, եղան նաև կորստի պահեր, բայց որ ամենակարևորն է, հաճելի անակնկալները շատ էին։

Մենք տեղափոխվեցինք Երևանի սրտում գտնվող մեր նոր գրասենյակ՝ նոր ռեսուրսային կենտրոնով, որտեղ ԼԳԲՏ+ համայնքը կարող է նոր բաներ սովորել, իրեն ապահով զգալ, ստեղծագործել և միասին աշխատել: 2021 թվականի ընթացքում մեր թիմը շատ արագ աճեց՝ շնորհիվ կազմակերպության արդյունավետ գործունեության։ Նաև անցկացրինք մեր ամենամյա «Ծիածան» ֆորումը՝ առցանց ֆորմատով՝ Փինքի պատմության մեջ գրանցված օգտատերերի ռեկորդային քանակով։

Ինչպես միշտ, Փինքը արեց հնարավոր ամեն ինչ՝ դժվար պահերին ԼԳԲՏ+ համայնքի անդամների բարեկեցությունն ապահովելու համար՝ տրամադրելով հոգեբանական, իրավաբանական և սոցիալական աջակցություն։ Մեր համայնքային աջակցության ծառայություններն արդեն հասանելի են ողջ Հայաստանում՝ Երևանում և մարզերում։ Փինքի ջանքերն ուղղված են նաև Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության դրության բարելավմանը:

Անհամբեր սպասում ենք ավելին լսելու ձեր ձեռքբերումների մասին նույնպես և աշխատելու միասին՝ ԼԳԲՏ+ մարդկանց կյանքը բարելավելու համար:

Թող այս տարին իր հետ բերի մեծ հույս, խիզախություն, նոր ձեռքբերումներ ու հաջողություններ։

Ճանապարհենք 2021թ․-ը և դիմավորենք նոր տարին։ Շնորհավոր Ամանոր։