Skip to content Skip to sidebar Skip to footer

Փինքը նշում է իր 14-ամյակը

Այսօր Փինքը նշում է իր 14-ամյակը։ Լինելով առաջին և ամենամեծ ԼԳԲՏ+ համայնքակենտրոն կազմակերպությունը Հայաստանում՝ մենք ջանում ենք մեր ծառայությունները ավելի ներառական և հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող ԼԳԲՏ մարդկանց համար։ Այսպիսով՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր համախոհներին՝ իրենց շարունակական աջակցության և մարզերում մեր աշխատանքը ընդլայնելու համար կատարած նվիրատվությունների համար։ Մենք ցանկանում ենք օգտվել այս հնարավորությունից և խնդրել ձեզ նշելու մեր ծննդյան տարեդարձը՝ նվիրատվություններ կատարելով GlobalGiving կայքով՝ աջակցելու Հայաստանի մարզերում մեր աշխատանքին՝ այն ավելի ներառական և ապահով դարձնելու համար։