Վերաքննիչ դատարանը բավարարել է «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի, որով Մշակույթի նախարարության կողմից ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանող գովազդները սոցիալական չճանաչելու որոշումը համարվել էր իրավաչափ։

Վերաքննիչ դատարանը, փաստորեն, գտել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ։ Արդյունքում առաջին ատյանի դատարանը պարտավորվում է կրկին քննել Մշակույթի նախարարության որոշումը՝ «Փինք» ՀԿ-ի հայցի հիման վրա։

Հիշեցնենք, որ  2017թ․ Փինք Արմենիան դիմել էր մշակույթի նախարարությանը, որպեսզի ԼԳԲՏ անձանց հանդեպ հանդուրժողականություն քարոզող գովազդները սոցիալական ճանաչվեն։ Նախարարությունը մերժել էր՝ պատճառաբանելով, որ գովազդները հանրային կարևորություն չունեն, որ հասարակությունը տեղյակ է «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության մասին, հետևաբար այն գովազդելու կարիք չկա։