Skip to content Skip to sidebar Skip to footer

Իլգա-Եվրոպայի 2023 թ․ Ծիածան քարտեզը

Այսօր Իլգա-Եվրոպան հրապարակեց իր «Ծիածան Եվրոպայի քարտեզը և ինդեքսը»։ Ըստ հրապարակված տվյալների՝ տրանսգենդեր և ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությունը Եվրոպայում ԼԳԲՏԻ անձանց իրավիճակի դրական փոփոխության համար պայքարի առաջնագծում են։ Չնայած ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ուժգնացող հարձակումներին, հավասարության համար պայքարը հաջողություններ է գրանցում ամբողջ Եվրոպայում։ Ինչպես մատնանշում է Իլգա-Եվրոպայի «Ծիածան Եվրոպայի քարտեզը և ինդեքսը»՝ թեև հանրային դիսկուրսը դառնում է ավելի բևեռացված և բռնի, հատկապես տրանսգենդեր անձանց դեմ, ԼԳԲՏԻ անձանց իրավունքների առաջխաղացմանը ուղղված քաղաքական վճռականությունը արդյունք է տալիս: Քարտեզի վրա ամենամեծ առաջխաղացումը վերաբերում է այն երկրներին, որոնք ներդրել են գենդերի իրավական ճանաչման կարգավորումը՝ օգտագործելով անձի ինքնորոշման սկզբունքը:

2023 թվականի մայիսի 11-ին հրապարակված Իլգա-Եվրոպայի Ծիածան քարտեզի և ինդեքսի նպատակն է գնահատել 49 եվրոպական երկրներում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ կիրառվող իրավական և քաղաքական գործընթացները: Եվրոպայի Ծիածան քարտեզը բոլոր 49 եվրոպական երկրները դասակարգում է 0%-ից (մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, խտրականություն) մինչև 100% (մարդու իրավունքների պաշտպանություն, լիարժեք հավասարություն)։ Ըստ չափումների վերջին 12 ամիսների ընթացքում ինտերսեքս անձանց սեռական օրգանների խեղման արգելքները նույնպես նպաստել են երկրների վարկանիշների բարձրացմանը։

Արդեն ութերորդ տարին անընդմեջ Մալթան շարունակում է զբաղեցնել այս քարտեզի առաջին տեղը՝ 89% ցուցանիշով։ 76 միավորով Բելգիան և Դանիան զբաղեցնում են երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղում Իսպանիան է։

Սանդղակի մյուս ծայրում գտնվող երկրներն են Ադրբեջանը (2%), Թուրքիան (4%), Հայաստանը (8%) և Ռուսաստանը (8%), ճիշտ նույնը, ինչ վերջին երեք տարիներին: Կարևոր է նշել, որ Հայաստանն իր դիրքը բարձրացրել է մեկ կետով՝ չեղարկելով արյան դոնորության արգելքը նույնասեռական տղամարդկանց համար։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial