ԼԳԲՏԻ մարդկանց առնչվող իրադարձությունները 2015թ հակասական էին Հայաստանում: Մի կողմից սահմանադրության փոփոխությունների արդյունքում ԼԳԲՏԻ անձանց ամուսնության իրավունքները սահմանափակվել են, ու ԼԳԲՏԻ ակտիվիստների դեմ փողոցում և համացանցում ոտնձգություններ են եղել, մյուս կողմից`քաղաքական գործիչները համայնքին պաշտպանող պատասխաններ էին տալիս, երբ թեմայի հետ կապված հարց էին ստանում, ասված է ԻԼԳԱ-Եվրոպայի տարեկան զեկույցում:

Թեպետ հաշվետվության մեջ նշվում է, որ 2015թ  Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքն ավելի հավաքական էր, անհանդուրժող մթնոլորտի հետ մեկտեղ Հայաստանում համայնքի նկատմամբ համերաշխության նշաններ կային, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներն իրենց աջակցություն էին հայտնել ԼԳԲՏ ֆորումին մասնակցած մարդկանց, որոնք ատելության կոչերի թիրախ էին դարձել, «Իրավունք» թերթը տուգանվել է հոմոֆոբ նյութ հրապարակելու համար, իսկ Նախագահի աշխատակազմից վստահեցրել են, որ շարունակում են համապատասխան քայլեր ձեռնարկել խտրականության դեմ պայքարելու համար, այդուհանդերձ Հայաստանը 2014թ. համեմատ մեկ քայլ հետ է գնացել և հավասարվել Ռուսաստանին. սահմանադրությամբ միայն արական և իգական սեռերի միջև ամուսնության ամրագրությունն է:

ԼԳԲՏԻ հարցերով զբաղով ԻԼԳԱ-Եվրոպա կազմակերպությունը աշխարհամասի երկներում ուսումնասիրում է ԼԳԲՏԻ անձանց առնչվող այն օրենքները, որոնք վերաբերում են խտրականությանը, ընտանիքի ճանաչմանը, ատելության կոչերին ու ատելության հիմքով հանցագործություններին, գենդերային ինքնության ընդունմանը, հավաքների, միավորումների և արտահայտման ազատությանը, ինչպես նաև ապաստանի տրամադրմանը: Այս առումով Հայաստանի օրենսդրությունը, ինչպես և Ռուսաստանինը, ԼԳԲՏԻ անձնանց իրավունքների 7%-ն է ապահովում:

49 երկրների մեջ վերջին տեղում է Ադրբեջանը` 5% ցուցանիշով: Տարածաշրջանում ամենաբարձր դիրքն ունի Վրաստանը, որը 30-րդն է 30% ցուցանիշով: Թուրքիան հաջոդում է Հայաստանին` 9%-ով 46-րդն է:

ԼԳԲՏԻ մարդկանց համար Եվրոպայում ամենաբարենպաստ երկրներն են Մալթան (88%), Բելգիան (82%) և Միացյալ Թագավորությունը (81%):