2020 թ.-ի մայիսի 14-ին, ԻԼԳԱ-Եվրոպան հրապարակել է ամենամյա «Ծիածան քարտեզը և ինդեքսը», որն ընդգրկում է եվրոպական 49 երկիր՝ վերկանիշավորելով դրանք ըստ ԼԳԲՏԻ անձանց համար նախատեսված իրավական և քաղաքական պրակտիկաների՝ օգտագործելով 0-100%-անոց սանդղակը: 49 երկրների շարքում ԼԳԲՏԻ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը 8% -ով 47-րդ տեղում է։
Երկների վարկանիշը կազմելու համար ԻԼԳԱ Եվրոպան ուսումնասիրել է 49 երկրներում գործող օրենքները և քաղաքականությունը՝ դրանք բաժանելով ըստ հետևյալ չափանիշների՝ հավասարության և հակախտրականության, ընտանիքին վերաբերող, ատելության հիմքով հանցագործության և ատելության քարոզի մասին, գենդերի իրավական ճանաչման և մարմնի ամբողջականության, քաղաքացիական գործունեությունն ապահովող և ապաստանի տրամադրման օրենքներով։
2019-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմեց մի նախագիծ, որը քրեականացնում է երկրում բռնության կոչերը: Նոր օրենքի նախագիծը առաջարկում է անձին պատասխանատվության ենթարկել «բռնության հրապարակային կոչեր անելու համար, որոնք սպառնում են մարդկանց կյանքին կամ առողջությանը, հրապարակայնորեն արդարացնելով մարդկանց կյանքին կամ առողջությանը սպառնացող բռնությունները կամ պաշտպանել նման բռնությունները»: Այնուամենայնիվ, 2020 թվականի ապրիլի 15-ին տվյալ փոփոխությունը Ազգային ժողովի կողմից ընդունվել է՝ պաշտպանության հիմքերի մեջ չներառելով սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը (ՍԿԳԻ):
«Ծիածան քարտեզի» սանդղակի վերջին երկու երկրներն են Ադրբեջանը (2%) և Թուրքիան (4%): Ռուսաստանը Հայաստանից մեկ քայլ առաջ է՝ գնահատվելով 10%, իսկ հարևան Վրաստանը՝ 30%: Թուրքիայի գնահատականի նվազումը պայմանավորված է հավաքների և միությունների ազատության սահմանափակումներով: Անցած երկու տարիների ընթացքում Ադրբեջանը նույնպես միավորներ է կորցրել գենդերի իրավական ճանաչմանը վերաբերող խախտումների պատճառով։
Մալթան կրկին առաջին տեղում է 89% -ով, որին հաջորդում են Բելգիան և Լյուքսեմբուրգը ՝ 73%-ով, Դանիան և Նորվեգիան ՝ 68%-ով: