Skip to content Skip to sidebar Skip to footer

Փինքի տարեկան պլանավորումը

Մենք նոր տարին սկսեցինք տարեկան պլանավորումով՝ չնայած վերջին ժամանակաշրջանում առկա խոչնդոտներին: Մեր թիմը ունեցավ հնարավորություն վերլուծել կազմակերպության նախորդ տարվա գործունեությունը, ինչպես նաև՝ պլանավորել կատարվելիք գործողությունները, քաղաքականություններն և որ ամենակարևորն է՝ ռազմավարությունը։

Ամփոփումը տեղի ունեցավ հունվարի 13-ից 16-ը Փինքի նախագահ Լիլիթ Ավետիսյանի, ինչպես նաև նոր գործադիր տնօրեն Վաղինակ Տեր-Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ռազմավարական պլանավորումը համակարգեց Փինքի նախկին նախագահ և ներկայիս խորհրդի անդամ Նվարդ Մարգարյանը:

Մեր թիմը հակիրճ ներկայացրեց 2020 թվականի ամփոփումը և անդրադարձավ ԼԳԲՏ համայնքի կարիքներին, որոնք առաջացել էին նախորդ տարվա խոչընդոտներով լի ժամանակաշրջանում։

2020 թվականի երկու աղետալի իրադարձությունների՝ պատերազմի և համաճարակի հետևանքները ունեցան իրենց զգալի ազդեցությունը կազմակերպության նպատակների և ընդհանուր գործունեության վրա։ Բոլոր այս քննարկումները և արդյունքները հիմք հանդիսացան 2021 թվականի ռազմավարության մշակման համար։

Սկսած 2021 թվականից Փինքը կշարունակի գործել հիմնական չորս ռազմավարական ուղղություններով․

  1. ԼԳԲՏ անձանց ու շարժման ներուժի զարգացում;
  2. ԼԳԲՏ հարցերի շուրջ հանրային ընկալումների ուսումնասիրություն;
  3. ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանություն և ջատագովություն;
  4. ​Կազմակերպության կարողությունների զարգացում և կայունության ապահովում։

Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց շահերի պաշտպանությունը այժմ ավելի քան երբեք կենսական է, և Փինքը գիտակցում է իր կարևոր դերը Հայաստանը ավելի ապահով և ներառական դարձնելու գործում։