IDAHO_Logo-hyՄայիսի 17-ին` Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, «Հոմոֆոբիայի դեմ պայքարի տարածաշրջանային ցանցը» տարածել է իր 18 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից կազմված հուշագիրը` ԼԳԲՏԻՔ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս, քուիր) անձանց իրավական և սոցիալական կարգավիճակի համատեղ բարելավման նպատակով:

Ալբանիա, Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվատիա, Եգիպտոս, Վրաստան, Հունաստան, Իրաք, Իսրայել, Լիբանան, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Պաղեստին, Սերբիա, Թունիս և Թուրքիա

«Հոմոֆոբիայի դեմ պայքարի տարածաշրջանային ցանցը» հիմնադրվել է 2011թ-ի մայիսին` Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրկայի, Բալկանյան և Կովկասյան երկրների ԼԳԲՏԻՔ կազմակերպությունների և նախաձեռնությունների մասնակցությամբ: Ցանցըպայքարում է հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ, միևնույն ժամանակ սեքսիզմի, նացիոնալիզմի, միլիտարիզմի, կրոնական պահպանողականության դեմ, որը հավերժացնում է հետերոսեքսիստական գաղափարախոսությունը:

Ցանցը, որը նպատակ ունի պայքարել նմանօրինակ քաղաքական օրինաչափունների դեմ և կոտրելմտավոր և ֆիզիկական պատնեշները, որոնք բաժանում են մեզ միմյանիցից, հռչակում է իր առաջին տարեկան հուշագիրը այն մասին, թե ինչպիսինն էր 2012թ-ը ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների տեսանկյունից այս 18 երկրներում: Սույն հուշագիրը ճշգրիտ ամփոփումն է հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի մասշտաբների` սկսած քրեականացումից և մահապատիժներից, մինչև ԼԳԲՏԻՔ անձանց դատապարտումը հասարակության մեջ կրոնի, բարոյականության, ինչպես նաև «կապիտալիզմի դեմ պայքարի» տեսանկյունից:

Մենք այստեղ փորձել ենք ընդգծել, որ մարդու իրավունքները ինչ-որ բան չէ` տրված ինչ-որ մեկի կողմից, այնպես որ դրանց պաշտպանությունը չի կարելի դիտարկել ընտրողական մոտեցմամբ: ԼԳԲՏԻՔ իրավունքները մարդու իրավունքներ են: ԼԳԲՏԻՔ անձիք առավել հաճախ են ենթարկվում խտրականության, բռնությունների և ահաբեկումները` հիմնված իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա: Իհարկե, սա հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի բարձր մակարդակով է պայմանավորված: Որոշ գործոններ, որոնք ամրապնդում են հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի լայն շրջանակը այս երկրներում գերակա խմբերի բարոյական, ազգային, կրոնական և քաղաքական դիրքորոշումներն են:

Ուստի, ԼԳԲՏԻՔ հանրույթի համար պետք է լինի առավել համապատասխան պաշտպանություն, որոնք այս երկրները չեն կարողացել ապահովել: Խտրականությունից պաշտպանությունը և անհատի ներգրավվածությունը միջազգային փաստաթղթերում առաջնային են, որոնք ստորագրել են բոլոր վերոնշյալ երկրները:

Ոչ մի պետություն կամ ինստիտուտ չպետք է մերժի այս մարդկանց իրավունքները` պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ: Այդ իսկ պատճառով, մենք կարիք ունենք այնպիսի կառավարությունների, հասարակական կազմակերպությունների և հասարակության, ովքեր պետք է կանգնի այս իրավունքների բռնության և ոտնահարումների դեմ իրենց երկրներում:

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում սահմանված է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով (1): Սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը չեն կարող պատճառ հանդիսանալ նրահամար, որպեսզի մարդկանց արժանապատվությամբ և հավասար չվերաբերվեն: Տարբեր սեռական կողմնորոշմամբ ու գենդերային ինքնությամբ մարդիկ իրավասու են լիարժեքորեն օգտվել բոլոր մարդու իրավունքներից:

Յուրաքանչյուր ոք կարող է վայելել բոլոր մարդու իրավունքներն առանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության (3) հիմքով խտրականության (2): Յուրաքանչյուր ոք հավասար է օրենքի առջև և հավասարապես պաշտպանված է օրենքով: Սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությունը ընկալվում է առանց տարբերակման, բացառման, սահմանափակման կամ սեռական կողմնորոշման կամ  գենդերային ինքնության նախապատվության:

Մեր տարածաշրջանում, վերևում թվարկված պետություններում, ԼԳԲՏԻՔ բնակչությունն ապրում է ճնշման տակ և վախով այն բանի համար, թե իրենք ովքեր են: Սոցիալական բացառման առկայությունն ու քաղաքական հալածանքներն ընդդեմ այն մարդկանց, ովքեր չեն համապատասխանում ավանդական հետերոնորմատիվ հայեցակարգին հիմնականում հիմնված է քաղաքական կառույցների կողմից վտանգավոր ռազմավարության վրա, որը նրանց պահում է մթության մեջ և թույլ չի տալիս ԼԳԲՏԻՔ հասարակության տեսանելիությունը, որը նույնպես շարունակաբար մերժում է ակտիվիստների պայքարը հասարակությունը ներկայացնելու և այս իրավունքները հանրային ոլորտում ներկայացնելու գոյությունն ու կարևորությունը:

ԼԳԲՏԻՔ համայնքի միակ արտահայտվելու ձևը մնում է «չբացահայտվելը», ինչպես և չեն բացահայտվում իրենց հարաբերությունները, հույզերն ու կյանքը, այնպես որ ավելի լայն հասարակությունը սխալ լեգիտիմ կերպով է մերժում  նրանց՝ վախի և չճանաչված լինելու համար՝ արդարացնելով այն մեծամասնության բարոյական արժեքների հավանական ոչնչացումով: Այս նահապետական և հետերոնորմատիվ մթնոլորտը հրահրում է ԼԳԲՏ անձանց ամոթ զգալ ու վախենալ ինքնաարտահայտելուց, ինչը խտրականության կործանարար հետևանքն:

Լռեցնելով ԼԳԲՏԻՔ ակտիվիստներին, իրենց կազմակերպություններին և ԼԳԲՏԻՔ կազմակերպությունների կազմակերպած միջոցառումները, ԼԳԲՏԻՔ հանրության պաշտպանվախության պակասը այս երկրներում ստեղծում է անհնար պայմաններ, որպեսզի այս մարդիկ ապրել արժանապատվությամբ, հավասար և առանց խտրականության:

Մարդու իրավունքների շրջանում հիերարխիա ստեղծելու ազդեցությունը կարող է զգացվել քաղաքական և մշակութային ոլորտներում: Սեռական և գենդերային իրավունքների հարցերը բուրգի ներքևի մասում են և, հետևաբար, ավելի լայն հասարակության եզրակացությունն այն է, որ այս իրավունքները պետք է սպասեն ավելի լայն ժամանակահատվածի, քանի որ կառավարության օրակարգում ավելի կարևոր քննարկվելիք խնդիրներ:

Մեր երկրներում պարբերաբար ոտնահարվում են ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքները և կառավարության բավական ջանքեր չի գործադրում՝ ուղղված նման իրավախախտումների դատապարտմանը և այս հանրության պաշտպանությանը, կառավարությունն անգամ ինչ-որ տեղ խրախուսում է այս հանրության նկատմամբ ճնշումները:

Մենք ուզում ենք հիշեցնել պետություններին՝ իրենց ժողովուրդներին պաշտպանելու և իրավունքների պաշտպանության ապահովման կարևորության և անհրաժեշտության մասին: Մենք կոչ ենք անում մեր կառավարություններին՝ կատարել իրենց պարտականությունները և մեր պահանջները շատ լրջորեն և սկսել գործել միջազգային օրենքներին համապատասխան՝ ապահովելով ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանություն, երաշխավորել արդյունավետ փոփոխություններ և օրենսդրութունների իրագործում:

ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

  • հարգանք, ԼԳԲՏԻՔ անձանց պաշտպանություն և մարդու իրավունքների իրագործում,
  • արժանապատվությամբ ապահով կյանք ապրելու իրավունք,
  • նույնասեռականության ապաքրեականացում,
  • ատելության հիմքով կատարված հանցագործություններից և ատելության քարոզչությունից պատշաճ իրավական պաշտպանություն,
  • աջակցություն ԼԳԲՏԻՔ մարդու իրավունքների պաշտպաններին և քաղաքացիական հասարակության խմբերին, ինչպես նաև ծրագրային և ֆինանսական օժանդակություն,
  • ոչ խտրական կրթություն սեռականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ, ուսուցիչների և դպրոցների անձնակազմի վերապատրաստում դպրոցներում հոմոֆոբ և տրանսֆոբ նվաստացումների վերաբերյալ,
  • ոչ ֆորմալ կրթություն և շարունակական տեղեկատվության տրամադրում հասարակությանը՝ հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և հետերոսեքսիզմի մասին,
  • իրավապահ մարմինների վերապատրաստում, որպեսզի հարգանքով և արդյունավետ կերպով գործեն հոմոֆոբ և տրանսֆոբ բռնությունների դեպքում,
  • աշխատավայրում ԼԳԲՏԻՔ անձանց պաշտպանություն խտրականությունից,
  • ստեղծել տեղեկատվական միջոցներ՝ պետական կառույցների և ԼԳԲՏԻՔ կազմակերպությունների ու խմբերի միջև համագործակցության, աշխատանքները  համակարգելու, զարգացնելու, բարելավելու և իրականացնելու համար ԼԳԲՏԻՔ անձանց վերաբերող ոչ խտրական քաղաքականությունները,
  • արդյունավետ իրավական պաշտպանություն սպորտում՝ ընդդեմ գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հիմքով ամեն տեսակի խտրականության,
  • հասանելիության և աջակցության հավասարություն սպորտին բոլորի մասնակցության համար, անկախ գենդերային ինքնությունից ու սեռական կողմնորոշումից:

ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ խտրականությունը վերացնելու պայքարը համաշխարհային խնդիր է: Այն առաջնային է նաև մարդու իրավունքները խթանելու գործում: Այս խնդիրն ավելի հեշտ կլինի հաղթահարել, եթե դրա դեմ պայքարենք միասնական ուժով, ոչ միայն ազգային, այլ նաև տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով: Այդպիսով, մենք բոլորս կնքեցինք այս փաստաթուղթը՝ փնտրելով աջակցություն ամենուր: Մարդու իրավունքների իրավախախտումների դեմ պայքարը ինչ-որ տեղ նաև ամեն տեղից և բոլորի պարտականությունն է:

Մենք ուզում ենք, որպեսզի մեր պետությունները հիշեն ԼԳԲՏԻՔ համայնքի նկատմամբ իրենց պարտականությունները և մենք կոչ ենք անում մեր կառավարություններին պաշտպանել մարդկանց մի ամբողջ կատեգորիա, ովքեր ապրում և փնտրում են հարգանք իրենց իրավունքների նկատմամբ:

ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ

Ալբանիա

  • Ատելության կոչերը և ատելության հրահրելը քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների կողմից
  • Խտրականության նման դեպքերը պատշաճ կերպով կառույցների կողմից դատապարտելու համար ամենօրյա պայքարը

Ալժիր

  • Նույնասեռականության և տրանսսեքսուալների քրեականացումը
  • Քաղաքացիական օրենքների բացակայությունը, որոնք կարգելեն խտրականությունը և ոտնձգությունները` հիմնած սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության վրա

Հայաստան

  • Ազգայնական խմբերի հարձակումները ԼԳԲՏԻՔ և ֆեմինիստական միջոցառումների վրա
  • Պատգամավորների և ԶԼՄ-ների կողմից քարոզվող ատելության կոչերը

Ադրբեջան

  • Ոստիկանության կողմից գործադրվող բռնությունները նույնասեռականների, հիմնականում սեռական ծառայություններ տրամադրող տղաների վրա
  • Պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից նույնասեռականության օգտագործումը որպես կառավարության և ընդդիմադիր լրագրողների դեմ հետապնդելու և վարկաբեկող քննադատություններ անելու միջոց:

Բոսնիա և Հերցեգովինա

  • Հաճախակի կատարվող և աճող ատելության հիմքով կատարված հանցագործությունները, բռնությունը և սպառնալիքներն ընդդեմ ԼԳԲՏԻՔ անձանց և ակտիվիստների
  • Տրանսգենդեր և տրանսսեքսուալ անձանց գենդերային ճանաչման պատշաճ իրավական կարգավորումների բացակայությունը, ինչպես նաև ճանաչման համար ոչ համարժեք եւ բարդ իրավական ընթացակարգերը

Խորվաթիա

  • Բռնությունը, ատելության կոչերը և խտրականությունը սպորտում, որոնք բազմիցս կատարվում են հանդերձարաններում և սպորտային կառույցներում` մարզիչների և սպորտի ոլորտում պաշտոնյաների կարծրատիպերի միջոցով

Եգիպտոս

  • Մի քանի ծայրահեղական խմբերի հարձակումները ԼԳԲՏԻՔ անձանց վրա
  • Կառավարության և ԶԼՄ-ների հոմոֆոբ դիսկուրսը
  • Սեռական եւ մարմնական ինտերվենցիաները Մուսուլման Եղբայրների կողմից

Վրաստան

  • Կրոնական և ազգայնական հարձակումները ԼԳԲՏԻՔ հասարակության վրա
  • ԶԼՄ-ներից և սոցիալական ոլորտներից ԼԳԲՏԻՔ անձանց վտարումը

Հունաստան

  • Աթենքում և Հունաստանի այլ քաղաքներում հանրային տարածքներում ԼԳԲՏԻՔ անձանց դեմ կատարված  կազմակերպված խմբային հարձակումները
  •  ԼԳԲՏԻՔ անձանց դեմ կազմակերպված բռնությունների պաշտոնական ճանաչման բացակայությունը
  • Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատշաճ իրվական պաշտպանության և պաշտոնական ճանաչման բացակայությունը
  • ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների անտեսումը` պատճառաբանելով ֆինանսական ճգնաժամը

Իրաք

  • Քրեական և անձնական օրենքների օգտագործումը` ոչ ավանդական սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը Իրաքում քրեականացնելու համար
  • Իրաքի ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների սխալ կիրառումը` արտաքին միջամտություն և մշակույթն ու ժողովրդին վնասելու միջոց մեկնաբանելով

Իսրայել

  • Պաղեստինի ԼԳԲՏԻՔ պայքարի օգտագործումը` թաքցնելու համար ռասիստական քաղաքականությունները, ռասսայական խտրականությունը և օկուպացիան

Լիբանան

  • Սեռական և մարմնական ինտերվացիաները և բարոյականության ու էթիկայի հիմքով ձերբակալումները
  • Հետանցքային ու հեշտոցային զննումները` որպես դավաճանությունը և սեռական կողմնորոշումը/գործողությունները ստուգելու միջոց
  • Ոստիկանության և արդարադատության նախարարության կամքի բացակայույթւն` պաշտպանելու ԼԳԲՏԻՔ մարդկանց սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով կամայական ձերբակալություններին

Մակեդոնիա

  • ԼԳԲՏԻՔ մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակումները
  • ԼԳԲՏԻ աջակցման կենտրոնի վրա հարձակումները
  • Կառավարության և լրատվամիջոցների կողմից հոմոֆոբ արշավները

Մոնտենեգրո

  • ԼԳԲՏԻՔ անձանց, ինչպես նաև ԼԳԲՏԻՔ իրավունքները քարոզող և պաշտպանող քաղաքացիական ակտիվիստների վրա կատարվող հարձակումները

Պաղեստին

  • Ոչ միայն ԼԳԲՏԻՔ հասարակության նկատմամբ ճնշումները Իսրայելական ռեժիմի կողմից, այլ նաև իսլամական խմբերի կողմից պաշարումները

Սերբիա

  • Խուլիգանների կողմից մշտական դաժանություններն ամեն անգամ, երբ մտադրությու կա կազմակերպելու շքերթ կամ ԼԳԲՏ կոնտեքսով այլ միջոցառում

Թունիս

  • Գենդերային հիմքով խտրականությունը
  • Նույնասեռականության համար պատիժները
  • Ատելության հիմքով կատարված հանցագործությունները և ԼԳԲՏԻՔ հասարակության անապահովությունը
  • Ոստիկանության կողմից հետանցքային թեստի պրակտիկան

Թուրքիա

  • ԼԳԲՏԻՔ թեմաների ամբողջական անճշտություն և անփութություն սոցիալական, աշխատանքային, կրթական և իրավական ոլորտներում
  • Կառավարության ներկայացուցիչների և պահպանողական լրատվամիջոցների կողմից արվող ատելության կոչերը
  • «Անարդար սադրանք»-ի գործոնի օգտագործումը ատելության հիմքով կատարված սպանությունների դեպքում, ինչը նվազեցնում է պատիժը, և, հետեւաբար, պարգևատրում հանցագործներին
  • ԼԳԲՏԻՔ հարցերին սահմանադրությամբ անդրադառնալու մերժումը, հակախտրականական օրենսդրության և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների օրենսդրության բացակայությունը

——————-

Նշումներ.

1.Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, http://www.un.org/en/documents/udhr/index.shtml
2.ՄԱԿ-ի բանաձևը մարդու իրավունքների, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ, http://www.dayagainsthomophobia.org/UN-Resolution-on-Human-Rights,1237
3. ՄԱԿ-ի կանոնադրություն, http://www.un.org/en/documents/charter/