Skip to content Skip to sidebar Skip to footer

Մեր ծառայությունների եռամսյակային ամփոփումը (հուլիս-սեպտեմբեր 2021թ․)

2021 թվականին հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Փինք իրավապաշտպան ՀԿ-ի սոցիալական աշխատողի կողմից ԼԳԲՏ անձանց տրամադրվել է 15 խորհրդատվություն: Շահառուների հիմնական հայցերը կապված են եղել ընտանիքի անդամների ու շրջապատի հետ, որոնց կողմից բռնի կերպով այցելուն աութինգի է ենթարկվել (առանց անձի համաձայնության հանրայնացվել է նրա սեռականության մասին տեղեկատվությունը), ինչպես նաև սոցիալական աշխատողին դիմել են կացարանի հարցով, հոգեբանական աջակցության ուղղորդման, առողջապահական և այլ հարցերով։

Համայնքային աշխատողի կողմից տրամադրվել է 12 խորհրդատվություն։ Հայցերը հիմնականում վերաբերվել են հոգեբանական աջակցության ուղղորդմանը, կացարանով ապահովելուն, միջանձնային խնդիրներին, աշխատավայրում, ընտանիքում և բանակում outing-ի ենթարկվելու վախերին, ՍԿԳԻ հիմքով որոշ իրավունքներից զրկելուն և այլն։

Իրավաբանների կողմից տրամադրվել է 77 խորհրդատվություն, որոնք վերաբերվել են դատարանում կամ ոստիկանությունում ներկայացուցչությանը, քրեական գործերի բողոքարկումներին, անվանափոխություններին և այլն։

Ավելին, Փինքը այդ երեք ամիսների ընթացքում տրամադրել է նաև 203 հոգեբանական խորհրդատվություն։ Շահառուների հոգեբանական հայցերը հիմնականում վերաբերվել են ընտանիքի անդամների ու շրջապատի հետ, ինչպես նաև աշխատավայրում միջանձնային հարաբերություններին և դրանով պայմանավորված դժվարություններին ու հետևանքներին, սեռական կողմնորոշման ընդունմանը կամ թաքցմանը, սեռական կողմնորոշման բացահայտման արդյունքում խտրականությանը և ճնշումներին ընտանիքում։

Հիմնական հարցերը, որոնց շուրջ կազմակերպությանը դիմել են շահառուները, վերաբերվել են կացարանով ապահովելուն, միջանձնային խնդիրներին, աշխատավայրում, ընտանիքում և բանակում աութինգի ենթարկվելու վախերին, ինչպես նաև դատարանում կամ ոստիկանությունում ներկայացուցչությանը, քրեական գործերի բողոքարկումներին, անվանափոխություններին։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial