fbpx

Սոցիալական աջակցություն

Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության հետևանքով տուժեցին տնտեսության տարբեր ոլորտներ և հասարակության տարբեր խավեր, այդ թվում՝ ԼԳԲՏ անձինք։ Հատկապես տուժեցին նրանք, ովքեր աշխատում էին օրավարձով, նրանք զրկվեցին իրենց առօրյա ծախսերը ապահովող եկամտից և հայտնվեցին դժվարին իրավիճակում։

Այս օրերին, առավել քան երբևէ, աշխատանքային իրավունքի ոտնահարումները նկատելիորեն հարվածեցին սպասարկման ոլորտի աշխատողներին։ Նրանց մի մասը գործատուի հետ չուներ պայմանագիր, մյուս մասին էլ՝ պարապուրդը չվճարվեց կամ ուղարկեցին չվճարվող արձակուրդի, իսկ ոմանց, անգամ, լուծեցին պայմանագիրն՝ առանց օրենքով սահմանված կարգի։

Պետությունը որոշ խմբերի միանվագ դրամական աջակցության ծրագիր սկսեց, ցավոք, դրանից ոչ բոլորը կարողացան օգտվել։ Այդ պատճառով Փինքն արդեն 1 ամիս սոցիալական աջակցություն է տրամադրում ԼԳԲՏ այն անձանց, ովքեր արտակարգ դրության պայմաններում հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Այս աջակցության հիմնական նպատակն է՝ բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ԼԳԲՏ անձանց հիմնական պահանջմունքները և օժանդակել նրանց սոցիալական ու ֆինանսական կենսական խնդիրների լուծմանը։

Կազմակերպության միջոցները սահմանափակ են, քանի որ դրամական աջակցության համար օգտագործվում են Փինքի ադմինիստրատիվ ծախսերի համար նախատեսված բյուջեն։ Ավելի քան 3,5 միլիոն դրամ արդեն տրամադրվել է անելանելի վիճակում հայտնված անձանց։ Այս օգնությունը շարունակելու համար մեզ ձեռք մեկնեցին Urgent Action Fund-ը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունները, որոնց շնորհիվ մենք կշարունակենք տրամադրել սոցիալական աջակցություն՝ մինչև արտակարգ դրության ավարտը։ Սոցիալական աջակցության տրամադրմանը իր ռեսուրսներն է ներդնում նաև ԼԳԲՏ+ անձանց ապաստարանի նախաձեռնությունը, որը շարունակում էր նաև այս շրջանում ապաստարան տրամադրել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով բռնության ենթարկված անձանց։

Մինչ օրս Փինքը ստացել է աջակցության 56 հայտ։ Կազմակերպության կողմից մշակված Սոցիալական աջակցության ուղեցույցի և իրականացրած կարիքների գնահատման գործընթացի համաձայն՝ հանձնաժողովը բավարարել է 40 հայտում նշված աջակցության պահանջն ամբողջությամբ կամ մասնակի, մնացածը՝ մերժել։ Հատկացված գումարի 58%-ը հատկացվել է շահառուների կացարանի ապահովման համար, 33%-ը սննդի և այլ կարևոր պարագաների համար, իսկ 9%-ը տրամադրվել  է դիմողերից 12-ի բժշկական ծախսերի համար։

Դիմողների մեծ մասը գեյ և բիսեքսւալ տղամարդիկ են, նրանք կազմում են նաև աջակցություն ստացածների 62,5%։ Ծրագրին դիմեն են ավելի քիչ թվով լեսբի և բիսեքսուալ կանայք, սակայն նրանք բոլորը ստացել են սոցիալական աջակցություն և կազմում են 20%-ն, իսկ տրանս անձինք՝ 17,5%-ը։

Մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել ծայրահեղ և անելանելի վիճակում հայտնված ԼԳԲՏ աձնանց այս օրերին և վերջում կրկին կներկայացնենք ամփոփիչ հաշվետվություն։

56

Ստացված հայտեր

25

Աջակցություն ստացած ԳԲ տղամարդիկ

8

Աջակցություն ստացած ԼԲ կանայք

7

Աջակցություն ստացած տրանս անձինք

3575530

Աջակցություն տրամադրված ընդհանուր գումար

2080000

Կացարանի համար

1181000

Սննդի և այլ անհրաժեշտ պարագաների համար

314530

Դեղորայքի և բժշկական ծախսերի համար