Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդ Ջեյք Գոշերտը տեսաուղերձ է հղել հայ երիտասարդ նույնասեռականներին:

«Ես գիտեմ, որ դուք ձեզ հաճախ զգում եք չսիրված ու վախեցած միայն, որ տարբերվում եք»,- ասում է Գոշերտը և նշում, որ ամեն տարի աշխարհում նույնասեռական երիտասարդների 40%-ը ինքնասպանության փորձ են կատարում,- «խնդրում եմ, եթե դուք ձեզ միայնակ եք զգում, մի փորձեք վերջ տալ ձեր կյանքին: Իմացեք, որ ձեր կյանքը կլավանա»:

Դիվանագետը հիշել է, որ իր երիտասարդության ժամանակ ԱՄՆ-ում նույնասեռականները նույնպես սահմանափակ իրավունքներ ունեին, բայց հիմա իրենց իրավունքներն այժմ հավասար են. «կարող եմ աշխատել որպես դիվանագետ, կարող եմ ամուսնանալ իմ զույգի հետ, կարող ենք մեծացնել մեր աղջկան»,- ասում է նա` երիտասարդ նույնասեռականներին խորհուրդ տալով ունենալ համբերություն, ժամանակ և տոկունություն, և կյանքը կլավանա:

«Իհարկե դուք տարբեր եք, բայց տարբեր լինելը վատ բան չէ: Տարբերը` հատուկն է, կարևոր և արժեքավոր»:

Եթե հետապնդում է ինքնասպանության միքտը, Գոշերտը խնդրել է զանգահարել Փինք Արմենիայի հոգեբանական խորհրդատվության թեժ գծին  (096 280 290):