ԱՄՆ պետքարտուքարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է 2018թ․ Հայաստանում մարդու իրավունքների զեկույցը, որը նշում է, որ 2018թ․ Հայաստանում մարդու իրավուքների հետ կապված խնդիրները ներառում են նաև բռնություն կամ սպառնալիք նախատեսող հանցագործություններ ուղղված լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց դեմ։

Զեկույցում արձանագրվում է, որ հակախտրական օրենսդրական դրույթները պաշտպանություն չեն նախատեսում ԼԳԲՏԻ անձանց համար ՍԿԳԻ հիմքով։ Չկան իրավական մեխանիզմներ՝ սատարելու համար ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների քննությանը։ ՍԿԳԻ հիմքով հասարակական խտրականությունը բացասաբար է անդրադառնում կյանքի բոլոր ոլորտների վրա, ներառյալ աշխատանքային զբաղվածությունը, բնակարանային, ընտանեկան հարաբերությունները, կրթության և առողջության պահպանման հասանելիությունը։ 2018թ․ ընտացքում տրանսգենդեր անձինք առավել խոցելի են եղել ֆիզիկական և հոգեբանական բռնության տեսանկյունից։

Զեկույցում խոսվում է նաև Շուռնուխ գյուղում տեղի ունեցած դեպքի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չեղարկելու մասին։

Զեկույցի համաձայն՝ նույնասեռական տղամարդիկ, ովքեր չեն թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը, ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Ազատվելու համար, սակայն, պահանջվում է հոգեբուժական փորձաքննության բժշկական եզրակացությունը, որում կնշվի, որ անձը ունի հոգեկան հիվանդություն, որի մասին նշում է կատարվում անձը հաստատող փաստաթղթերում և խոչընդոտ է հանդիսանում աշխատանքի ընդունվելու և վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար։ Նույնասեռական տղամարդիկ, ովքեր ծառայել են բանակում, բախվել են ֆիզիկական և հոգեբանական բռնության, ինչպես նաև շանտաժի։

Զեկույցը ներառում է նաև ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության վերաբերյալ բաժին։ Այն փաստում է, որ մարդիկ, որոնք խոցելի են համարվում ՄԻԱՎ-ի նկատմամբ, օրինակ՝ սեռական ծառայություններ տրամադրող անձինք (ներառյալ տրանս սեռական ծառայություններ տրամադրողները), թմրանյութեր օգտագործող անձինք, բախվել են բռնության և խտրականության հասարակության կողմից և վատ վերաբերմունքի՝ ոտիկանության կողմից։

Ամոթն ու խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց համար բուժման ու բուժծառայություններ ստանալու խոշորագույն խոչընդոտն են առողջապահական միջավայրում: