Կամավորների օրը ՓԻՆՔ-ում

07-12-2012

1985 թ-ի դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկեց կառավարություններին ամեն տարի այս օրը նշել որպես կամավորության միջազգային օր` հանուն տնտեսական և սոցիալական զարգացման:

Կամավորներն այն մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակն ու ջանքերը չեն խնայում` հանուն հասարակական բարիքների:

Իր կամավորներին անշնորհավորանք չթողեց նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա): «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համատեղ` դեկտեմբերի 5-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ կամավորերի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին երկու կազմակերպությունների կամավորները: Կամավորները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, ներկայացնել իրենց կամավորական գործունեության մասին պատմող շնորհանդեսներ, խաղալ խմբային խաղեր և շփվել միմյանց հետ ոչ-ֆորմալ միջավայրում: Միջոցառման ժամանակ կազմակերպությունները իրենց առավել ակտիվ և նվիրված կամավորներին հանձնեցին նաև շնորհակալական պատվոգրեր: Այս հանդիպումը մեծապես ոգևորեց և մոտիվացրեց կամավորներին հետագա գործունեության համար, ինչպես նաև օրինակ հանդիսացավ այն կամավորների համար, ովքեր նոր են ներգրավվում կամավորական գործունեության մեջ: