Skip to content Skip to sidebar Skip to footer

Վերջ անհավասարությանը

Բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհում մարտի մեկին համախմբվում են նշելու «Զրո խտրականության օրը»։ ՄԱԿ-ը առաջին անգամ նշեց այդ օրը 2014 թվականին այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը մեկնարկեց Զրո խտրականության արշավը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ 2013 թվականի դեկտեմբերին։

Հայաստանում հասարակական կազմակերպությունները և շահագրգիրռ կողմերն այն նշում են մարտի 2-ին՝ հաշվի առնելով 2008-ի մարտի մեկի զանգվածային բողոքի գործողությունների արդյունքում տեղի ունեցած իրադարձությունները, ինչի հետևանքով զոհվեցին 10 և վիրավորվեցին հարյուրավոր անձինք:

Խտրականությունը շարունակում է խանգարել այն բոլոր ջանքերի իրագործմանը, որոնք ուղղված են աշխարհը ավելի հավասար դարձնելուն։ Այն ունի բազմաթիվ ձևեր՝ սկսած ռասսայական կամ կրոնական խտրականությունից մինչև գենդերային և սեռական կողմնորոշման կամ տարիքի հիմքով խտրականություն։

Զրո խտրականության օրը մենք տոնում ենք յուրաքանչյուրիս լիարժեք, արդյունավետ և արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը։ Այս օրը մեզ հիշեցնում է, թե ինչպես մենք կարող ենք դառնալ ավելի տեղեկացված՝ աջակցելով ներառականությանը, խաղաղությանը և հավասարությանը։ Զրո խտրականության օրը օգնում է ստեղծել սոլիդարության համաշխարհային շարժում և վերջ դնել խտրականության բոլոր տեսակներին։

Այս տարի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը կենտրոնանում եկամուտի, սեռի, տարիքի, առողջության, զբաղվածության, գենդերային ինքնության, ռասսայի, էթնիկ պատկանելիության և կրոնի հիմքով անհավասարություները հաղթահարելու վրա։

Անհավասարությունը վերացանելու փորձը նոր չէ, և ակնհայտ է, որ այդ նպատակը իրագործելը կփրկի շատ կյանքեր և դրանից կշահի հասարակությունը։ Սրան հասնելու համար մենք պետք է պայքարենք խտրականության բոլոր տեսակների դեմ։

Մենք բոլորս կարող ենք ունենալ մեր դերը խտրականությունը վերացնելու հարցում։

Արշավին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել unaids.org վեբկայք։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial