ԼԳԲՏ անձանց ծնողների հետ աշխատանքի առանձնահատկությունները
Ուղեցույց հոգեբանների, սոցիալական աշխատողների և հավասարը հավասարին խորհրդատվություն տրամադրող անձանց համար, 2022 թ․
Կարդալ | Ներբեռնել | Ուղեցույցի մասին
Ուղեցույցը նախատեսված է հոգեբանների, սոցիալական աշխատողների և հավասարը հավասարին մեթոդով խորհրդատվություն տրամադրող անձանց համար, ինչպես նաև կարող է օգտագործվել որպես ուղղորդող գործիք այլ մասնագետների համար, որոնք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում կաշխատեն ԼԳԲՏ անձանց ծնողների հետ։ Վերջիններս կյանքի տարբեր իրավիճակներում կարող են դիմել մասնագետներին աջակցության համար:
Ուղեցույցը նպատակ ունի նաև տրամադրել զգայուն և աջակցող ընտանեհեն (հիմնված ընտանիքի անդամների հետ աշխատանքի վրա) մոտեցման առանձնահատկությունները, որոնք օգտակար կլինեն մասնագետներին առօրյա աշխատանքների կառուցման համար:
ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի ուղեցույց օգնող մասնագետների համար
Ուղեցույց հոգեբույժների, սեքսոլոգների, հոգեբանների, սոցիալական աշխատողների և այլ հարակից ոլորտների համար, 2021թ.
Կարդալ | Ներբեռնել | Ուղեցույցի մասին
Ուղեցույցը նախատեսված է օգնող մասնագետների՝ մասնավորապես հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների, սեքսոլոգների և այլ հարակից ոլորտների ներկայացուցների համար։
Ուղեցույցի նպատակն է աջակցել օգնող մասնագետներին՝ մատուցելու գիտելիքահեն, ԼԳԲՏ-դրական և ԼԳԲՏ-զգայուն ծառայություններ ոչ հետերոնորմատիվ սեռական կողմնորոշում ու գենդերային ինքնություն ունեցող անձանց, բարելավելու մատուցված ծառայությունների արդյունավետությունն ու որակը, բացառելու հնարավոր վնասները ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում և նպաստելու ԼԳԲՏ անձանց առողջության, հոգեկան բարօրության ու ինքնաբավության ապահովմանը: ԼԳԲՏ-դրական աջակցությունը ենթադրում է հարգալից, իրազեկ և հավասարապես աջակցող մասնագիտական խնամք ԼԳԲՏ անձանց ինքնությունների, կենսափորձերի և մտահոգությունների հանդեպ։
ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի ուղեցույց
Ուղեցույց հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագների համար, 2017թ.
Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին
Ուղեցույցը նախատեսված է հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագետների` մասնավորապես հոգեբույժների, սեքսոլոգների, հոգեբանների և սոցիալական աշխատողների համար, սակայն կարող է կիրառվել նաև ոլորտի այլ մասնագետների կողմից:
Ուղեցույցի նպատակն է աջակցել հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագետներին՝ մատուցելու գիտելիքահեն, ԼԳԲՏ-դրական և ԼԳԲՏ-զգայուն ծառայություններ ոչ հետերոնորմատիվ սեռական կողմնորոշում ու գենդերային ինքնություն ունեցող անձանց, բարելավելու մատուցված ծառայությունների արդյունավետությունն ու որակը, բացառելու հնարավոր վնասները ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում և նպաստելու ԼԳԲՏ անձանց առողջության, հոգեկան բարօրության ու ինքնաբավության ապահովմանը: ԼԳԲՏ-դրական աջակցությունը ենթադրում է հարգալից, իրազեկ և հավասարապես աջակցող մասնագիտական խնամք ԼԳԲՏ անձանց ինքնությունների, կենսափորձերի և մտահոգությունների հանդեպ: