1. Տարիք Մինչեւ 16 17-26 27-36 37-46 47-56 57 եւ ավել 2. Սեռ Արական Իգական Այլ 3. Կրթություն միջնակարգ միջին մասնագիտական բարձրագույն այլ 4. Բոլոր մարդիկ իրավունք ունեն սիրել նրան, ում ցանկանում են, բայց նույնասեռական անձանց սերը չպետք է հանրայնացնել։ Նույն սեռի անձանց միջեւ չի կարող սեր լինել։ Ուրիշի անձնական կյանքն ինձ չի հետաքրքրում: Մարդիկ կարող են սիրել միմյանց եւ կիսվել իրենց երջանկությամբ։ 5. Գեյ տղամարդիկ ինձ համար անընդունելի են, բայց լեսբիների հարաբերություններին դեմ չեմ։ Գեյերին չեմ ընդունում, բայց աղջիկներն իրար հետ սիրուն են նայվում։ Ինձ համար միեւնույն է՝ գեյ է, թե լեսբի։ Բոլոր տեսակի հարաբերություններն ինձ համար ընդունելի են։ 6. Ես դեմ չեմ ծանոթանալ եւ ընկերանալ տրանս մարդու հետ: Չեմ կարծում, որ որեւէ ընդհանուր թեմա կունենամ նման մարդու հետ, այնպես որ դեմ եմ։ Հետաքրքրիր կլիներ ծանոթանալ, բայց չեմ կարծում, որ ընկերներ կդառնանք։ Դեմ չեմ տրանս անձի հետ ընկերանալուն։ 7. Չեմ վստահում այն մարդկանց, որոնք բարձրացնում են լեսբի, գեյ, բի, տրանս անձանց վերաբերող հարցերը։ Չեմ վստահում եւ դա համարում եմ պրոպագանդա։ Էնպես չի, որ չեմ վստահում, բայց կարծում եմ՝ երկրում շատ ավելի կարեւոր հարցեր կան բարձրաձայնելու։ Նման մարդկանց դերը շատ կարեւոր է ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար։ 8. ԼԳԲՏ անձինք կարծում են, որ իրենց կարիքներն ու խնդիրներն ավելի կարեւոր են, քան մյուսներինը։ Միանշանակ այդպես է։ Ամեն ոք կարեւորում է իր խնդիրները։ ԼԳԲՏ անձինք այդպես չեն մտածում, նրանք պարզապես ցանկանում են վերականգնել իրենց իրավունքները։ 9. Լեսբի, գեյ, բի կամ տրանս լինելն ամոթ է։ Ոչ միայն ամոթ է, այլ նաեւ սխալ է։ Մարդու ինքնությունը չպետք է քննարկման առարկա դարձնել։ Դա ընդհանրապես ամոթ չէ։ 10. Ինձ համար միեւնույն է իմ ընկերոջ լեսբի, գեյ, բի կամ տրանս լինելը։ Ոչ, չէ՞ որ կմտածեն, թե ես էլ եմ այդպիսին։ Կարեւորը՝ լավ մարդ լինի։ Այդպիսի ընկերներ ունենալը շատ կարեւոր է։ 11. ԼԳԲՏ անձինք ամուսնանան եւ երեխաներ ունենան։ Իհարկե դեմ եմ։ Ամուսնանալու վրա աչք կփակեմ, բայց երեխա ունենալը չեմ ընդունում։ Ամուսնանալու եւ երեխա ունենալու իրավունքը պետք է հավասար լինի բոլորի համար։ 12. Դրսում նույնասեռական զույգ տեսնելիս ինձ անհարմար կզգամ: Չեմ ուզում նման բան տեսնել։ Միգուցե ուղղակի ընկերնե՞ր են։ Անհարմար զգալու որեւէ պատճառ չկա։ 13. Կդադարեմ շփվել մտերիմ ընկերոջս կամ ընկերուհուս հետ, եթե տեղեկանամ, որ նա լեսբի, գեյ, բի կամ տրանս է։ ԼԳԲՏ ընկերներ չունեմ եւ չեմ էլ ուզում ունենալ։ Դա նրա կյանքն է, եւ իմ գործը չէ։ Կուրախանամ, որ նա ինձ հետ անկեղծ է։ 14. Ես մտածում եմ, որ լեսբի, գեյ, բի կամ տրանս անձինք չեն կարող նորմալ հարաբերություններ ունենալ իրենց ծնողների եւ ընտանիքի անդամների հետ։ Ծնողի համար իր զավակի ԼԳԲՏ անձ լինելը մեծ ցավ է եւ խոչընդոտում է ընտանեկան հարաբերություններին։ Կախված է նրանից, թե ինչպես են ծնողները եւ ընտանիքի անդամները վերաբերվում ԼԳԲՏ անձանց։ Բոլոր ծնողները պետք է սիրեն եւ ընդունեն իրենց զավակներին այնպիսին, ինչպիսին նրանք կան։ 15. Եթե երեխան մեծանա գեյերի կամ լեսբիների ընտանիքում, ապա նա էլ կդառնա նույնասեռական։ Վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Եթե այդպես լիներ, ապա հետերոսեքսուալ ընտանիքներում նույնասեռական երեխաներ չէին ծնվի։ Ըստ ուսումնասիրությունների՝ նույնասեռական ընտանիքում մեծանալը մարդկանց գեյ կամ լեսբի չի դարձնում։ 16. Լեսբի, գեյ, բի, տրանս անձինք արժանի են լինել երջանիկ եւ ապրել այնպես, ինչպես ուզում են: Երջանիկ լինելու համար պետք է լինել հետերոսեքսուալ։ Հայկական իրականության մեջ դա գրեթե անհնար է։ Միանշանակ համաձայն եմ, բոլորն արժանի են լինել երջանիկ։ Time is Up! Time's up