«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն իր առաքելությունն իրագործելու, գործունեության նպատակներին հասնելու, և կանոնադրական խնդիրները լուծելու համար իրականացնում է տարատեսակ ծրագրեր։
«Շարժման հզորացում կայուն զարգացման միջոցով»
Ծրագրի տևողությունը՝ 2021-2024 թթ․
Ծրագրի դրամաշնորհատուն՝ Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալություն
Ծրագրի ուղղությունները․
- Նպաստել ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանը՝ զարգացնելով ԼԳԲՏ+ շարժման կարողությունը, կառուցելով փաստահեն հաղորդակցություն և ջատագովելով ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականության, ատելության խոսքի, ատելության հանցագործությունների և այլ տեսակ խախտումների վերաբերյալ Հայաստանում իրավական կարգավորումների ու քաղաքականությունների ստեղծմանը։
«Նայելով ներս՝ մինչև դուրս նայելը․ զարգացնելով ԼԳԲՏԻՔ+ շարժման կարողությունները»
Ծրագրի տևողությունը՝ 2022 թ․
Ծրագրի դրամաշնորհատուն՝ LGBT+ Denmark / New Democracy Fund
Ծրագրի ուղղությունները․
- Ամրապնդել գործընկերությունը և սկսել երկխոսություն ԼԳԲՏԻՔ+ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև՝ նպաստելու ԼԳԲՏԻՔ+ իրավունքների բարելավմանը, Արևելյան գործընկերության երկրներում ստեղծելու համագործակցություն՝ համայնքի ներգրավվածության, կազմակերպչական զարգացման և համերաշխության ամրապնդման ուղղությամբ:
- Հայաստանում ունենալ ԼԳԲՏԻՔ+ և համախոհների աջակցության համակարգ, ինչպես նաև ԼԳԲՏԻՔ+ և իրավապաշտպան ՔՀԿ-ների միջև համագործակցություն ունենալու համար կազմակերպել տարբեր միջոցառումներ և հանդիպումներ՝ մարզերի ԼԳԲՏԻՔ+ անձանց համար:
Ծրագրի նպատակն է ամրապնդել գործընկերությունը և երկխոսություն սկսել ԼԳԲՏԻՔ+ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև՝ նպաստելու անձնական ինքնագործունեության և ավելի լայն ԼԳԲՏԻՔ+ իրավունքների բարելավմանը: Ծրագրի նպատակին հասնելու համար գործողություններ կիրականացվեն Հայաստանի մարզերում՝ ԼԳԲՏԻՔ+ համայնքային կենտրոնի ստեղծման միջոցով՝ ներառյալ ծառայությունների մատուցումը, սոցիալական գործունեությունը, սեմինարները և կարողությունների զարգացումը ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամների և իրավապաշտպան կազմակերպությունների համար: Գործողությունները կնպաստեն մարզային ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամների ավելի մեծ ներգրավմանը և նրանց ձայների լսելի դառնալուն, և սա հետագայում խթանվելու է Հայաստանի տարբեր մարզերերից կայանալիք ճանաչողական այցերի, միջոցառումների միջոցով։
«Արժանապատվություն և հավասարություն ԼԳԲՏԻ անձանց համար»
Ծրագրի տևողությունը՝ 2019 – 2023 թթ․
Ծրագրի դրամաշնորհատուն՝ USAID
Ծրագրի ուղղությունները․
- Նվազեցնել ՀՀ օրենսդրական դաշտում, վարած քաղաքականությունում, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խտրականությունը, բռնությունը և խարանը ԼԳԲՏ անձանց նկատմամբ և ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների առաջխացումը՝ հիմնված ԼԳԲՏ անձանց, համախոհների և աջակիցների շահերի պաշտպանման, հզորացման և կառուցողական հաղորդակցման ռազմավարությունների մշակման վրա։
- Հասնել ԼԳԲՏ կազմակերպությունների, համախոհների և աջակիցների կարողությունների զարգացմանը՝ բարձրացնելով հետազոտության, ռազմավարական հաղորդակցության և քաղաքականության մշակման հմտությունները։
- Աջակցել փաստահեն ծրագրերի իրականացմանը, որոնք հասցեավորված են ԼԳԲՏ անձանց նկատմամբ խարանին, բռնությանը և խտրականությանը։
- Ապահովել բռնության ենթարկվածներին արտակարգ օգնություն։
Ծրագրի շրջանակում կատարվում է համապարփակ հետազոտություն, որն ուղղված է ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ քաղաքական և մշակութային համատեքստի ուսումնասիրությանը։ Իրականացվում է նաև տեղեկատվության և մեդիայի ընթացիկ մշտադիտարկում՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության մակարդակը գնահատելու և վերլուծելու համար, ինչպես նաև՝ դրանց արդյունքների հիման վրա քայլեր ձեռնարկելու ԼԳԲՏ անձանց հանդեպ խարանի դեմ պայքարի և խտրականության նվազեցման համար։
Ծրագրի շրջանակներում զարգանալու են տեղական ԼԳԲՏ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները և համագործակցությունը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների առաջխաղացման, նրանց ներառականության ապահովման միջոցով։ Համագործակցության շրջանակներում տրամադրվելու են մի շարք դրամաշնորհներ։
Բացի այդ, տրամադրելու է անմիջական աջակցություն ենթադրյալ կամ իրական ՍԿԳԻ հիմքով ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության ենթարկված ԼԳԲՏ անձանց։
«Պտտելով անիվը․ հակազդել հակագենդերային շարժման դիսկուրսին և առաջխաղացնել առաջադեմ նորմերը Արևելյան Եվրոպայում»
Ծրագրի տևողությունը՝ 2021 – 2022 թթ․
Ծրագրի դրամաշնորհատուն՝ Papardes Zieds / Wellspring Philanthropic Fund
Ծրագրի ուղղությունները․
- Մշտադիտարկել, ուսումնասիրել և վերլուծել հակագենդերային շարժումների կողմից տարվող հանրային դիսկուրսները, և գտնել մեթոդներ դրանց արդյունավետորեն հակազդելու համար։
Հակագենդերային շարժումները տանում են գենդերային հիմքով ատելություն և անհանդուրժողականություն տարածող ու խտրական նարատիվներ, որոնք բացասականորեն են ազդում ոչ միայն ընդհանուր հասարակության տարատեսակ շերտերի վրա, այլև առանձնահատուկ կերպով ազդում են կանանց և ԼԳԲՏ անձանց վրա։ Սովորաբար տարածում են մանիպուլատիվ մտքեր և կիրառում են ապատեղեկատվություն տարածելու հատուկ մեթոդներ, որոնց հետևանքով հանրության շրջանում խորանում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունն ու խարանը։
Ծրագրի ընթացքում իրականացվում է հայաստանյան առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկում և վերլուծություն, այնուհետև առանձնացվում է Հայաստանում առցանց դաշտում առկա խտրական դրսևորումները, որոնք վերարտադրվում են ԶԼՄ-ների և սոցիալական մեդիաների կողմից։ Քանի որ այդ ԶԼՄ-ների հետ երկխոսությունը գրեթե անհնար է, դրան հակազդելու համար իրականացվում է սոցիալական ցանցերում ազդեցիկ անձանց համար մեդիագրագիտության և սեռականության թեմաների շուրջ դասընթաց։