Փինք իրավապաշտպան ՀԿ-ն տարիների ընթացքում պատրաստել է տարատեսակ ուղեցույցներ, տեղեկատվական նյութեր, հրապարակումներ, իրականացրել ուսումնասիրություններ և հրապարակել զեկույցներ։ Այժմ էլ կազմակերպության ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՍԿԳԻ հիմքով բռնությունների, հանրության և պետության կողմից դրանց արձագանքները, ԼԳԲՏ անձանց մասին լուսաբանումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։
Յուրաքանչյուր տարի հրապարակում ենք ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցը, որը կազմվում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ պայմանավորված իրավախախտումների փաստագրման, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների կամ այլ հանրային օրակարգերի շուրջ ծավալվող քննարկումների և զարգացումների մշտադիտարկման հիման վրա։
Փինքի հետազոտություններն ու հրապարակումները հնարավորություն են տալիս բարձրացնել իրազեկվածությունը կարևոր հարցերի և հիմնախնդիրների շուրջ ու դրանք օգնում են տարբեր ոլորտներում աշխատող հետազոտողներին, մասնագետներին և հանրության շրջանում այդ հարցերով հետաքրքրված անձանց խորապես ծանոթանալ ԼԳԲՏ անձանց առընչվող խնդիրներին և փաստերին։
