Skip to content Skip to footer

Ծառայություններ

Հայաստանում հասարակության տարբեր ոլորտներում և կյանքի տարբեր փուլերում բազմաթիվ անձինք իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բախվում են խտրականության, խոչընդոտների և անարդարության։ Որպես հետևանք նրանցից շատերի համար երբեմն դժվար է օգտվել տարատեսակ հնարավորություններից, պետական աջակցման ծրագրերից, արդարադատությունից, դժվար է գտնել աշխատանք և ուսում, երբեմն էլ ապրել բռնությունից զատ կյանքով։
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն, ելնելով ԼԳԲՏ անձանց կարիքներից և կազմակերպության առջև դրած նպատակներից, շահառուներին տրամադրում է մի շարք ծառայություններ։ Ծառայությունները ներառում են հոգեբանական, սոցիալական և իրավական աջակցություն, և մատուցվում են այն անձանց, ովքեր ունեն դրա կարիքը։
Փինքը նաև իրականացնում է տարատեսակ մշակութային և ժամանցային միջոցառումներ, որոնք ուղղված են համայնքի ներուժի զարգացմանը։

Փինք Արմենիայում իրավաբանական ծառայությունները տրամադրվում են՝ սեռով, գենդերով, սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ (այսուհետ՝ ՍԿԳԻ) և/կամ արտահայտմամբ և այլ հատկանիշներով պայմանավորված խտրականությունից, ատելության խոսքից և դրանց հիմքով կատարված հանցագործությունների դեպքում տուժած անձանց։

Իրավաբանական ծառայության գործառույթները ներառում են․

  • Իրավաբանական խորհրդատվություն,
  • Փաստաթղթերի կազմում,
  • Ներկայացուցչություն դատարանում, ոստիկանությունում, այդ թվում՝ քրեական գործերով պաշտպանություն,
  • Ներկայացուցչություն պետական և մասնավոր կառույցներում և այլն։
  • Քրեական իրավահարաբերություններ, մասնավորապես՝
      • ՍԿԳԻ հիմքով խտրականության դրսևորման դեպքում,
      • ՍԿԳԻ հիմքով ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական բռնության դեպքերում,
      • ՍԿԳԻ հիմքով ատելության խոսքի, բռնության կոչերի հնչեցման դեպքերում,
      • ՍԿԳԻ հիմքով զորակոչի և զինվորական ծառայության ընթացքում առաջացած խտրականության հետ կապված հարցերով կամ այլ դեպքերում,
  • Ընտանեկան բռնության դեպքում,
  • Վարչական իրավահարաբերություններ, մասնավորապես՝
      • պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ խտրական դրույթներ պարունակող ակտերի հարցերով,
  • Քաղաքացիական իրավահարաբերություններ,
  • Առողջապահական իրավահարաբերություններ, մասնավորապես՝
      • Բուժօգնություն ստանալիս ՍԿԳԻ հիմքով խտրականության դրսևորման դեպքում,
      • ՍԿԳԻ հիմքով բուժօգնություն չտրամադրելու կամ ոչ պատշաճ տրամադրելու դեպքում,
      • Անձնական տվյալների պաշտպանության, այդ թվում՝ բժշկական գաղտնիքի, մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման դեպքում,
      • ՄԻԱՎ-ի հիմքով բուժօգնության չտրամադրման կամ այլ դեպքերում,
  • Աշխատանքային իրավահարաբերություններ, մասնավորապես՝
      • ՍԿԳԻ հիմքով աշխատավայրում խտրականության դրսևորման,
      • ՍԿԳԻ հիմքով աշխատանքային իրավունքների խախտման կամ այլ դեպքերում:

Փաստաբանական ներկայացուցչություն իրականացվում է միայն խտրականությամբ զուգորդված իրավախախտումների դեպքերում։

Փինք Արմենիայում սոցիալական աշխատողի ծառայությունները տրամադրվում են ԼԳԲՏ անձանց, ԼԳԲՏ անձանց ծնողներին և ընտանիքի անդամներին՝ խթանելու նրանց սոցիալական բարեկեցությունը։ Սոցիալական աշխատողը նպաստում է  մարդկային փոխհարաբերություններում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը և մարդկանց ներուժի ու կարողությունների զարգացմանը, սոցիալական փոփոխություններին: Սոցիալական աշխատողը արձագանքում է ճգնաժամերին, արտակարգ իրավիճակներին, ինչպես նաև առօրյա անհատական և սոցիալական հիմնախնդիրներին: 

Սոցիալական աշխատողի գործառույթները ներառում են․

  • Խորհրդատվություն,
  • Մասնագիտական աջակցություն կամ միջամտություն անհրաժեշտության դեպքում,
  • Ուղղորդում այլ մասնագետների (օր․՝ իրավաբան, հոգեբան) և/կամ այլ հաստատություններ՝ ըստ անհրաժեշտության:
  • Ընտանեկան հարաբերություններ, մասնավորապես՝
      • ՍԿԳԻ հիմքով ընտանեկան բռնության և ընտանեկան կոնֆլիկտների դեպքում,
  • Միջանձնային հարաբերություններ, մասնավորապես՝
      • Սոցիալական միջավայրում՝ այլ անձանց կամ պետական և ոչ պետական մարմինների հետ շփումներում առկա խնդիրների դեպքում,
      • Աշխատաշուկայում առկա իրավիճակի վերաբերյալ աջակցություն կարիերայի զարգացման կամ աշխատանքի ընդունման  դեպքում,
      • Սոցիալական և կյանքի հմտություններրի զարգացման ուղղությամբ, օրինակ՝ կենցաղավարում, ֆինանսների տնօրինում և այլն,
  • Ներանձնային հարաբերություններ, մասնավորապես՝
      • Ներանձնային կոնֆլիկտների դեպքում,
      • Ինքնաընդունման դժվարությունների, ներքին խարանի դեպքում,
  • Սեռական առողջության և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ խորհրդատվություն,
  • ՍԿԳԻ հիմքով բռնության և խտրականության ենթարկվելու դեպքեր:

Փինք Արմենիայում հավասարը հավասարին ծառայությունը տրամադրվում է համայնքային պատասխանատուի կողմից։ Այն որոշակի ոլորտի վերաբերյալ փորձի, գիտելիքների, հմտությունների փոխանցումն է կազմակերպության շահառուներին՝ խորհրդատվության միջոցով։ Հավասարը հավասարին ծառայության նպատակն է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավագիտակցության բարձրացումը, կրթումը և զորեղացումը՝ միջոցառումների, քննարկումների կազմակերպման, խորհրդատվության միջոցով՝ խմբային և անհատական մեթոդներով։ Այն ապահովում է կապը համայնքի և «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի հետ:

Համայնքային պատասխանատուի գործառույթները ներառում են․

  • Խորհրդատվություն, փորձի փոխանցում,
  • Աջակցություն ինքնազարգացմանը և առկա խնդիրների լուծմանը,
  • Ուղղորդում այլ մասնագետների (օր․՝ իրավաբան, հոգեբան) կամ այլ հաստատություններ՝ ըստ անհրաժեշտության:
  • ՍԿԳԻ հիմքով բռնության դրսևորումների դեպքերում, մասնավորապես՝
      • Բուլիինգի, ատելության խոսքի, ֆիզիկական բռնության հարցեր,
      • Բռնության հետևանքների հաղթահարման աջակցություն,
  • Սեռական առողջ հարաբերությունների և սեռական առողջության հարցեր, մասնավորապես՝
      • Սեռական առողջության և առողջ հարաբերությունների մասին,
      • Սեռական առողջության հարցերով զբաղվող պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ խորհրդատվություն,
  • Սթրեսի և ժամանակի կառավարման հարցեր,
  • Միջանձնային, ընտանեկան կոնֆլիկտների դեպքում, մասնավորապես՝
      • ՍԿԳԻ հիմքով ընտանեկան բռնության խնդիրներ,
      • Միջանձնային հարաբերությունների բարելավում և կոնֆլիկտների հարթում,
      • Բռնության դեպքում ապահով միջավայրի տրամադրում,
      • Աութինգ,
  • Հմտությունների զարգացման հարցեր,
  • Աշխատանք գտնելու և կարիերայի առաջխաղացման հարցեր, մասնավորապես՝
      • Աջակցություն CV և մոտիվացիոն նամակ գրելու հարցում,
      • Աշխատավայրում միջանձնային հարաբերությունների կարգավորմանան հարցում:

Հոգեբանական խորհրդատվության հիմնական նպատակն է տրամադրել այցելուին  օպերատիվ հոգեբանական աջակցություն: Այն ուղղված է անձի հոգեբանական բարեկեցիկ վիճակի, այցելուի հոգեբանական խնդիրների համար այն պայմանների ապահովմանը, որոնց շնորհիվ այցելուն կկարողանա բացահայտել և գիտակցել նոր հնարավորություններ իր հոգեբանական խնդիրների լուծման ճանապարհին։ Փինք Արմենիայում հոգեբանական խորհրդատվությունը տրամադրվում  է ԼԳԲՏ անձանց, նրանց ծնողներին և համախոհներին:

Կախված այցելուի հայցից՝ հոգեբանական խորհրդատվության նպատակներ կարող են լինել՝

  • Այցելուին՝ իր խնդրի իրական պատճառը հասկանալուն աջակցելը/օգնելը,
  • Այցելուի վարքի փոփոխությանը նպաստելը,
  • Խնդիրների և դժվարությունների լուծման հմտությունների ձեռքբերումը,
  • Հուզական հավասարակշռության ձեռքբերումը,
  • Ազատումը տարբեր բարդույթներից և սեփական ռեակցիաները կառավարելու ձգտումը,
  • Ներդաշնակության ձեռքբերումը իր անձի և շրջապատի հետ,
  • Միջանձնային փոխհարաբերությունները ստեղծելու և պահպանելու հմտության զարգացումը,
  • Ինքնավստահության և դրական ինքնազգացողության ձեռքբերումը։

Փինքի հոգեբանները աշխատում են թե՛ անհատապես և թե՛ զույգերի հետ։ Մասնագետները խորհրդատվություն կարող են տրամադրել նաև անգլերենով, ռուսերենով և պարսկերենով:

  • Ինքնընդունում.
      • Սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության ճանաչում և ընդունում,
      • Ցածր ինքնագնահատական և անինքնավստահություն,
      • Ներքին խարանի հետ առնչություն,
  • Քամինգ աութ (Coming Out [ազնվացում]).
      • Քամինգ աութի դեպքում,
      • Աութինգի (Outing) հետևանքով,
      • Անվտանգության զգացման պակասի դեպքում առաջացած հոգեբանական խնդիրների հետ աշխատանք,
  • Սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով.
      • Խտրականության դրսևորման հետևանքով,
      • Հոգեբանական, սեռական, ֆիզիկական, տնտեսական բռնության դեպքերում,
      • Ատելության խոսքի, բռնության կոչերի հնչեցման հետևանքով,
      • Անվտանգության զգացման պակասի դեպքում առաջացած հոգեբանական խնդիրների հետ աշխատանք,
  • Ընտանեկան բռնություն,
  • Վախեր, տրավմաներ, կորուստներ.
      • Տարբեր տեսակի վախեր ու ֆոբիաներ,
      • Տարբեր տարիքում ապրած տրավմաներ և խնդիրներ (այդ թվում՝ հետսթրեսային վիճակ),
      • Կորուստի վերապրման հետ կապված խնդիրներ,
  • Միջանձնային փոխհարաբերություններ.
      • Կոնֆլիկտային իրավիճակներ (նաև ներանձնային կոնֆլիկտների հետ աշխատանք),
      • Խնդիրներ ծնողների և բարեկամների հետ հարաբերություններում,
      • Խնդիրներ զուգընկեր-ոջ/ուհու հետ հարաբերություններում,
      • Շփման խնդիրներ (շփման հմտությունների զարգացում),
  • Էքզիստենցիալ խնդիրներ.
      • Կյանքի իմաստի կորուստ և փնտրտուք,
      • Աշխատանք մահվան թեմաների հետ,
      • Միայնության զգացում,
  • Ներդաշնակության ձեռքբերում և անձնային աճ:
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial