Պետք է հիշել.
- շատ հաճախ հիվանդության սկզբնական փուլերում ոչ մի ախտանիշ չի նկատվում
- որոշ սեռավարակներ կարող են պահպանվել մարդու մարմնում երկար ժամանակ` առանց որևէ ախտանշանի և այդ ընթացքում դրանք վնաս են պատճառում օրգանիզմին` առաջացնելով բարդություններ
- երբեմն ախտանշանները կարող են անհետանալ առանց բուժման, սակայն հիվանդությունը շարունակում է զարգանալ
- սեռավարակները չեն վերանա առանց բժշկի կողմից նշանակված բուժման
- չբուժված սեռավարակը վնասակար է Ձեզ և Ձեր զուգընկերոջ համար
- ժամանակին չբուժված սեռավարակները կարող են հանգեցնել ծանր բարդությունների
Հիմնական բարդությունները.
- անպտղություն
- սեռական անկարողույթուն
- արտարգանդային հղիության
- կուրություն
- հոգեկան խանգարվածություն
- ներքին օրգան համակարգերի խանգարումներ
- ՄԻԱՎ-ի ներթափանցման հավանականության աճ
- մահ