Սեռավարակներից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պահպանակն է
- պահպանակները լինում են կանացի և տղամարդու, տարբեր հաստության, գույնի, հոտի, չափի
- հիմնականում պատված են հատուկ ջրային հիմքով պատրաստված քսուքով (լուբրիկանտով), որը նվազեցնում է պահպանակի պատռվելու հավանականությունը
- կան պահպանակներ նախատեսված բերանային հարաբերության համար, որոնք պատված չեն քսուկով և լինում են տարբեր համերի և հոտերի
- հետանցքային հարաբերության համար նախատեսված պահպանակները ավելի հաստ են, իսկ պատող քսուքի քանակն ավելի շատ է
- կանացի պահպանակները լայն կիրառում և տարածում չունեն հասանելիության և օգտագործման դժվարության պատճառով
- տղամարդու պահպանակը լատեքսից պատրաստված նուրբ, երկարավուն պարկ է, ունի փոքր պտկաձև գլխիկ սերմնահեղուկի կուտակման համար
Պահպանակի օգտագործումը
– պահպանակը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին և ստուգել փաթեթի ամբողջականությունը
– պահպանակը բացելիս պետք չէ օգտագործել կտրող կամ ծակող գործիքներ, նրբորեն բացել փաթեթը հատուկ հատվածից` աշխատելով չվնասել այն
– մի բացեք պահպանակի օղակը մինչ առնանդամի վրա տեղադրելը
– պահպանակը տեղադրեք գռգռված (էրեկցված) առնանդամի գլխիկին` ճիշտ կողմով
– միչև հագցնելը սեղմեք պտկանման հատվածը` ներսում եղած օդը դուրս մղելու համար
– շարունակելով պահել պտկանման հատվածը` պահպանակը գլորեք ողջ երկարությամբ` իջեցնելով մինչև առնանդամի հիմքը
– սերմնաժայթքումից անմիջապես հետո, նախքան էրեկցիայի վերանալը, առնանդամը դուրս հանեք` պահպանակը հիմքից բռնելով
– պտկաձև գլխիկը նեքև պահած` հանգուցակապեք պահպանակի հիմքըև գցեք աղբարկղը
.
Խորհուրդներ պահպանակի պատռվելու հավանականությունը պակասեցնելու համար
- աշխատեք ընտրել որակյալ պահպանակ
- պահպանակը միշտ պահել չոր և սառը տեղում, հեռու արևի լույսից
- պահպանակը առանց պաշտպանիչ տուփի չի կարելի երկար պահել գրպանում
- անհրաժեշտության դեպքում օգտագործեք հավելյալ քսուք (օրինակ` հետանցքային հարաբերության համար)
- օգտագործեք միայն ջրային հիմքով պատրաստած հատուկ քսուքներ
- պահպանակների հետ մի օգտագործեք բուսական կամ ճարպային հիմքով քսուքներ, յուղեր, քանի որ դրանք քայքայում են պահպանակը
- չի կարելի օգտագործել երկու պահպանակ միաժամանակ, քանի որ միմյանց հետ շփումից կարող են պատռվել