Skip to content Skip to footer

Հեշտոցային հարաբերության ժամանակ

  • անմիջապես ընդհատել հարաբերությունը
  • կինը պետք է աշխատի հեռացնել սերմահեղուկը հեշտոցի մկաները սեղմելու միջոցով
  • կատարել արտաքին լվացում
  • անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար կարելի է հեշտոցի մեջ տեղադրել սպերմիցիդ դեղորայք, որը, սակայն, չի կարող պաշտպանել ՄԻԱՎ-ից և այլ սեռավարակներից
  • խորհուրդ չի տրվում կատարել հեշտոցային լվացում, քանի որ ինֆեկցիան, ինչպես նաև սպերմատոզոիդները, կարող են ջրի հոսքի հետ ներս թափանցել և բարձրացնել սեռավարակի և հղիության հավանականությունը
  • տղամարդը պետք է միզի և լվանա առնանդամը

Հետանցքային հարաբերության ժամանակ

  • անմիջապես ընդհատել հարաբերությունը
  • փորձեք հեռացնել ինչքան հնարավոր է շատ սերմնահեղուկ
  • հետանցքային լվացումը ցանկալի չէ, քանի որ կարող է վնասել ուղիղ աղու լորձաթաղանթը և բարձրացնել վարակվելու ռիսկը
  • մյուս զուգընկերը պետք է միզի և լվանա առնանդամը

Բերանային հարաբերության ժամանակ

  • անմիջապես ընդհատել հարաբերությունը
  • դուրս թքել սերմնահեղուկը
  • բերանը ողողել որևէ հականեխիչ նյութով, օրինակ` օղիով
  • ցանկալի չէ օգտագործել ատամի խոզանակ, քանի որ դա կարող է վնասել լինդը և բարձրացնել վարակման ռիսկը
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial