Skip to content Skip to footer

Հոմոֆոբիան խլեց ևս երկու կյանք

Հոկտեմբերի 20-ի երեկոյան Դավթաշենի կամրջից երկու երիտասարդներ են ցած նետվել։ Երկուսն էլ մահացել են։ Ինքնասպան լինելուց առաջ տղաներն Ինստագրամում լուսանկարներ են հրապարակել՝ հետևյալ…

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (ԻԿՄԱ) հետ համատեղ սեպտեմբերի 10-ը նշում է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխհարային օր (World…

Հայտարարություն Անի հյուրանոցում մահացած երիտասարդի գործով

2017թ. փետրվարի 11-ին Անի հյուրանոցում նախնական տվյալներով ինքնասպանություն է գործել Ռուսաստանի քաղաքացի 23-ամյա Զուրաբ Նեմսաձեն (մամուլում ազգանունը ներկայացված է Համազադեհ): Մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով դեպքին, նշել էին, որ Զուրաբի դեմ մի երիտասարդ ոստիկանություն բողոք էր ներկայացրել` իր նկատմամբ սեռական բռնության և այդ գործողության պոռնկագրական բնույթի նյութերը համացանցում տարածելու մեղադրանքով: Նաև նշված էր, որ այդ երիտասարդը հետագայում ինքնասպանության փորձ է կատարել: Սակայն, այդ լրատվամիջոցները չէին գրել, որ Զուրաբի, հետագայում նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի անունից նույնպես ոստիկանություն դիմում էր ներկայացվել` վերոնշյալ երիտասարդի` վտանգի մեջ լինելու և վերջինիս ինքնասպանության փորձի դրդապատճառների վերաբերյալ: Ըստ Զուրաբի պատմածի, փետրվարի սկզբին նա Հայաստան էր եկել իր զուգընկերոջ` նշված երիտասարդի, խնդրանքով, որպեսզի օգնի նրան ազատվել ընտանիքի ճնշումներից: Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ին այս պահին անհայտ է երիտասարդի վիճակը և գտնվելու վայրը: Զուրաբի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով: Կազմակերպությանը և դրա իրավաբաններին Զուրաբ Նեմսաձեն մահվանից առաջ լիազորագիր է հանձնել, ինչի հիման վրա վերջինիս շահերը կներկայացվեն գործի քննության ընթացքում: Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն, հետամուտ լինելով գործի պատշաճ քննությանը, լրատվամիջոցներին հորդորում է աչալուրջ լինել, համակողմանի լուսաբանել դեպքը, բացահայտել ճշմարտությունը և այն ուշադրության կենտրոնում պահել: Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առանց նախապաշարումների պարզել իրողությունը, բացահայտել իրական մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել: Հարկ է գիտակցել, որ այս պատմությունն արդեն ողբերգության է հանգել, սակայն եթե հավանականություն կա մեկ այլ ողբերգության, անհապաղ պետք է կանխել:
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial