Skip to content Skip to footer

Ծնունդդ շնորհավոր, Փի’նք

Սիրելիներ, Փինք Արմենիան 11 տարեկան է, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս՝ կազմակերպության անդամներին, խորհրդին, աշխատակիցներին, ինչպես նաեւ բոլոր- բոլոր այն մարդկանց, որոնց…

Փինքը նշեց 10-ամյակը ու իր լավագույն աջակիցներին մրցանակ շնորհեց

Դեկտեմբերի 20-ին նշեցինք Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) 10-ամյակը։ Միջոցառմանը տեղադրել էինք 10 սեղան, որոնց վրա, ըստ տարիների, ներկայացված էր Փինքի գործունեությունը, թե որ տարում ինչ է արվել ու ինչերի միջով է անցել կազմակերպությունը։ Ծնունդի ժամանակ Փինքի համար դրամահավաք էինք կազմակերպել, իսկ հագանակողներին նվերներ հանձվեցին՝ պոստերներ, գրքեր, «Ինչպես դու» ամսագրի համարներից, կախազարդ, «Լսիր ինձ» ֆիլմի սկավառակ։ Բացի դա, ծնունդին մրցանակներ հանձնվեցին Փինքի աջակիցներին։ Եվ այսպես, Փինքի լավագույն աջակից մրցանակին արժանացան՝ Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, որը կազմակերպության հիմնադրման օրից աջակցում է Փինքին։   Գրիգոր Սիմոնյանը, որը դեռ 2002թ․-ից, երբ հոմոսեքսուալ հարաբերությունները քրեորեն պատժելի էին, Հայաստանից ու սփյուռքից համախմբեց ԼԳԲՏ մարդկանց՝ հիմք դնելով Հայաստանում ԼԳԲՏ շարժմանը։   Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը, որի «Մենակության շտամպը» լուսանկարչական գիրքը պատկերում է տրանս սեքս աշխատողների կյանքն ու խնդիրները։   Ռեժիսոր Գագիկ Ղազարէն՝ 10 ԼԳԲՏ մարդկանց մասին «Լսիր ինձ։ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը նկարելու համար։   Միկա Արտյանը, որը 2006թ․ վարում է Unzipped Gay Armenia բլոգը ու աշխարհին ներկայացնում Հայաստանում ԼԳԲՏ անձանց խնդիրները։   Լրագրող Արաքս Մամուլյանը՝ ԼԳԲՏ անձանց խնդիրներին անդրադառնալու համար։   Իրավաբան Վահան Բուռնազյանը, որը տարիներ ի վեր իր գիտելիքներն ու փորձն է փոխանցում կազմակերպության աշխատակիցներին, ինչպես նաև իր մեծ գրադարանով է կիսվել Փինքի հետ։   Իրավապաշտպան, լուսահոգի Միքայել Դանիելյանը, որը Հայաստանում առաջիններից էր, որ սկսեց զբաղվել ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանությամբ ու մեծ դեր ունի Փինքի զարգացման հարցում։   Շնորհակալություն բոլոր ներկաներին, որ եկան կիսելու մեր ուրախությունը։ Իսկ հիմա շարժվենք միասին դեպի նոր տասնամյակ։

Փինքի նախագահ Նվարդ Մարգարյանի խոսքը՝ 10-ամյակի առիթով

Բարի օր բոլորին, Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Փինք Արմենիայի թիմի անունից  ջերմ շնորհավորանքների և մաղթանքների համար։ Փինք Արմենիայի հինադրման և գործունեության 10 ամյակը կարևորագույն պահ է մեզ  բոլորիս համար։ Իհարկե, առաջին հերթին մենք նշում ենք մեր ծննդյան տարեդարձը, ինչպես նաև հիշում այն ճանապարհը, որով կազմակերպությունն անցել է , այն բոլոր հաջողություններն ու խոչընդոտները, որոնք մեզ ավելի փորձառու և հզոր են դարձրել։ Փինքի անցած 10 տարիներից յուրաքանչյուրը, հիրավի, կարելի է անվանել փոփոխության տարի։ Այդ փոփոխություններից յուրաքանչյուրը շատ կարևոր է թե՛ մեզ՝ կազմակերպության աշխատակիցներիս, թե՛ Հայաստանում ԼԳԲՏ անձանց կյանքի համար։ Սա դեռ չի նշանակում, որ փոփոխությունները բավարար են։ Ավելին, Փինքը շարունակելու է հիմնվել այդ փոփոխությունների վրա և շարունակել իր աշխատանքը, որովհետև սա լավագույն առիթն է մեզ համար ոչ միայն նայելու դեպի հետ՝ մեր անցած ճանաարհին, այլ նաև առաջ՝ դեպի մեր առաքելությունն ու տեսլականը։ Մեր գործունեության հիմքում մշտապես ընկած են եղել մեր արժեքները, փոփոխության հասնելու ցանկությունն ու հավատը, ինչպես նաև կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի, անդամի, ինչպես նաև կամավորի ներդրած ջանքերը ամենաանիրատեսական մտքերը իրականություն դարձնելու համար։ Ինձ համար հատկապես կարևոր է տեսնելը, որ կազմակերպությունն օր օրի աճում է, կազմակերպության անդամների կարողությունները զարգանում են րոպե առ րոպե, ինչպես նաև անցյալ տարիների կուտակած փորձը հնարավորություն է տալիս մեզ լինել ավելի ճկուն և առավել արդյունավետ ձևով արձագանքել յուրաքանչյուր դեպքի, և որ այս ամենը մեր առօրյան է և ընթանում է զուգահեռաբար։ Մեր գործընկերները, ընկերները, ինչպես նաև ծանոթ բարեկամենրը մեզ շատ հաճախ են հարցրել, թե ինչպես է պատահել, որ մենք մոտիվացված ենք մնացել այս 10 տարիների ընթացքում։ Այս հարցի պատասխանը շատ ակնհայտ է մեզ համար․ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր մարդու արժանապատիվ ապրելու և ինքնադրսևորվելու իրավունքը մեր հասարակությունում, յուրաքանչյուր անհատի լինելն այնպիսին, ինչպիսին կա։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս, հատկապես Փինք Արմենիայի թիմին, խորհրդի անդամներին, ինչպես նաև կազմակերպության բոլոր ներկա և նախկին աշխատակիցներին և կամավորներին, ինչպես նաև, իհարկե, շնորհակալություն հայտնում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր կազմակերպության հիմնադրման առաջին իսկ օրվանից հավատացել և աջակցել են կազմակերպությանը։ Միասին դեպի մի նոր տասնամյակ։ Նվարդ Մարգարյան
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial