Skip to content Skip to footer

Ամփոփելով IDAHOBIT շաբաթը

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Փինքը նշեց սեռականության բազմազանությունը խորհրդանշող IDAHOBIT շաբաթը։ Շաբաթվա ընթացքում իրականացվեցին տարատեսակ միջոցառումներ, որոնք ուղղված էին սեռական կողմնորոշման…

Հայաստանում օտարերկրյա դեսպանատները նշում են ԼԳԲՏ մարդկանց օրը

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը մայիսի 17-ին հյուրընկալել էր Փինք Արմենիայի նախագահ Նվարդ Մարգարյանին և գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանին։ Նրանք մասնակցել են դեսպանատան շենքի վրա ԼԳԲՏ անձանց խորհրդանշող ծիածան դրոշի բարձրացմանը։ Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան համերաշխություն է հայտնել աշխարհի ԼԳԲՏ անձանց՝ նշելով․ «ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները մարդու իրավունքներ են և մարդու իրավուքները ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներ են։ Մայիսի 17-ին Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանությունն ամրագրում է մարդու իրավունքների ու բազմազանության նկատմամբ իր հանձնառությունը` վերահաստատելով բոլոր մարդկանց իրավունքների հավասարությունը և խտրականության, քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը: Մեր համերաշխությունն ենք հայտնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք ամբողջ աշխարհում աշխատում են հանուն ԼԳԲՏԻ մարդկանց արժանապատիվ ու ազատ ապրելու հիմնարար իրավունքների: Այս առիթով, ի նշան վերոնշյալ օրվա` Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը բարձրացնում է ծիածան դրոշը»: Օրվան է անդրադարձել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը՝ Ֆեյսբուքի էջում դնելով ծիածան դրոշի նկարը և տարածելով դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հայտարարությունը․ «Այսօր՝ մայիսի 17-ին նշվում է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Դաշնային կառավարությունն իր հետևողական ջանքերն է ներդնում ընդդեմ աշխարհում ԼԳԲՏԻ անձանց դեմ խտրականության: Մարդու իրավունքները ներառում են սեռական ազատ կողմնորոշման իրավունքը: Գերմանիայում լեսբիների, միասեռականների, երկսեռականների, տրանսսեռականների և ինտերսեռականների իրավահավասարության երկար և դժվարին գործընթաց է տեղի ունեցել: Ոչ միայն իրավականորեն է ապահովվել այս իրավահավասարությունը, այլ այն նաև հարստացրել է մեր հասարակությունը: Իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերում հանդուրժողականությանն ու խտրականության բացառմանը»,- ասված է դեսպանի հայտարարությունում։ Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը մայիսի 16-ին հանդիպել էր Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստների հետ, իսկ մայիսի 17-ին ուղերձ է հղել՝ կոչ անելով հարգել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքները՝ ասելով․ «Ամենաուժեղ, ամենաանվտանգ և ամենաբարեկեցիկ հասարակությունները նրանք են, որոնցում բոլոր քաղաքացիները կարող են ապրել ազատ, առանց բռնության կամ խտրականության վախի, և որում բոլոր քաղաքացիները, ներառյալ ԼԳԲՏ անձինք, կարող են լիարժեք և ակտիվ դեր ունենալ հասարակության մեջ։ Յուրաքանչյուր անձ պետք է ունենա հավասար հնարավորություն կյանքում։ Ոչ ոք չպետք է առերեսվի խտրականության անարդար օրենքների, քաղաքականության և գործունեության արդյունքում։ Ոչ ոք չպետք է ենթարկվի խտրականության հիմքով ատելության խոսքերի, բռնության կամ ոտնձգության։ Փոքրամասնություն կազմող խմբերի ներկայացուցիչները պետք է ունենան հավասար հնարավորություններ քաղաքական և հասարակական կյանքում մասնակցություն ունենալու համար, այդ թվում ` առաջնորդող և ազդեցիկ պաշտոններում»։ ԱՄՆ դեսպանատունը ևս միացել է՝ Ֆեյսբուքի էջի հետնանկարում դնելով ծիածան դրոշի նկարը։