Ապրիլի 6-ին հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ» արձանի մոտ մոմավառություն անցկացվեց՝ ի հիշատակ անցած տարի Ռուսաստանի կազմում գտնվող Չեչենական Հանրապետությունում ԼԳԲՏ անձանց դեմ հարձակումների զոհերին։
ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ համակարգային հետապնդումները Չեչնիայում սկսվել էին 2017թ․ փետրվարին, որի ժամանակ, Նովայա Գազետա թերթի հաղորդմամբ, ավելի քան 100 մարդ էր ձերբակլվել և խոշտանգվել, իսկ երեք հոգի մահացել էր։ Դեպքերը բացահայտվել էին ապրիլին։
Թեև կային բազմաթիվ վկայություններ ու փաստեր տեղի ունեցածի մասին, սակայն Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի խոսնակ Ալվի Քարիմովը հերքել էր, որ որևէ հետապնդում է եղել՝ ասելով, որ Չեչնիայում ԼԳԲՏ մարդիկ գոյություն չունեն, իսկ եթե լինեին նրանց ընտանիքները կսպանեին այդ մարդկանց։