Skip to content Skip to footer

Կիևում հանդիպել են հետխորհրդային երկրների ԼԳԲՏ անձանց ծնողները

Սեպտեմբերի 22-23-ը Կիևում կայացել է «ՏԵՌԳՈ»  ծնողական նախաձեռնության  «Ինտենսիվ ուսուցում՝ սեռական կրթության արդի մարտահրավերներ» դասընթացը, որի նպատակն էր հետխորհրդային երկրների ԼԳԲՏ անձանց ծնողների ծանոթացնելը և փորձի փոխանակումը: Հայաստանից հանդիպմանը մասնակցել են ԼԳԲՏ անձանց երկու ծնող։ Ներկա են եղել ծնղներ նաև Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղրղզստանից Ռուսաստանից և Ուկրաինայից։ Հանդիպման ընթացքում քննարկվել ու ուսումնասիրվել են հետևյալ թեմաները՝ ընտանիքում տաբու հարցերը և ինչպես դրանց հետ գործ ունենալ, ինչպես խոսել երեխաների հետ սեռականության մասին, ԼԳԲՏ զավակաների և ծնողների դժվարությունները,  ԼԳԲՏ դեռահասների խնդիրները ուսումնական հաստատություններում, ինչպես պաշտպանել և ջատագովել ԼԳԲՏ երեխաների մարդու իրավունքները։
2015թ. հունիսի 15-20-ին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ԼԳԲՏԻ կազմակերպություններն իրենց ձայնն ու մասնակցությունն ունեցան Ռիգայում Եվրոփրայդի միջոցառումներին` հետխորհրդային տարածքում առաջին համաեվրոպական շաբաթվան:…

ԼԳԲՏԻ անձանց իրավունքները չեն կարող փոխզիջման առարկա լինել ԵՄ-ի հետ արևելյան հարևանների հարաբերություններում