Skip to content Skip to footer

Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ…

Ցույց՝ ԼԳԲՏ անձանց դեմ հարձակումներն արդար քննելու պահանջով

Ապրիլի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ցույց տեղի ունեցավ՝ կապված մեկ ամսվա ընթացքում երկու անգամ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով կատարված բռնությունների հետ։ Ցույցի մասնակիցները, կասկածելով, որ իրավապահ մարմինները պատշաճ կքննեն գործերը, դատախազությունից պահանջում էին արդար և արդյունավետ քննություն։ Մասնակիցները 30 կազմակերպությունների ստորագրած նամակը փոխանցեցին գլխավոր դատախազին։ 2018թ․ փետրվարի 27-ին տրանսգենդեր անձին ծեծել էին իր բնակարանում ու այրել տունը։ Տուժածը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և միայն չորս օր անց գիտակցության եկել։ Մոտ մեկ ամիս անց, ապրիլի 1-ին Երևանի կենտրոնում 35-ամյա տղամարդը մի քանի անգամ դանակահարել  էր 15-ամյա պատանու՝ համարելով որ նա նույնասեռական է։ Երկու դեպքում էլ իրավախախտները ազատ են արձակվել՝ երկրից չբացակայելու ստորագրության դիմաց։