Skip to content Skip to footer

Մամիկոն Հովսեփյանին է շնորհվել «Սթոունվոլի հոգի» մրցանակը

Հուլիսի 28-ին Բեռլինում Մամիկոն Հովսեփյանն արժանացել է «Սթոունվոլի հոգի» (Soul of Stonewall) մրցանակին` ԼԳԲՏ ակտիվիզմի և իրավապաշտպան գործունեության համար: Մրցանակը Հովսեփյանին է հանձնել Ամնեսթի Ինթերնեյշընըլ իրավապշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ստեֆան Կուպերը, որն իր ելույթում խոսել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների, Հայոց ցեղասպանության մասին: Նաև մեջբերում է արել Հայաստանի հիմնից ասելով՝ թող միշտ պանծա Հայաստան: Հովսեփյանն իր ելությում անդրադարձել է Հայաստանում հոմոֆոբիայի պատճառներին, ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների բացակայությանն ու իր գործունեությանը.  «Ես մի երկրից եմ, որտեղ հոմոֆոբիան դեռ մեծ խնդիր է: Դարերի ընթացքում մեր երկիրն անցել է ոճրագործությունների, պատերազմների և ցեղասպանության միջով, բայց դեռևս մենք որպես ազգ չենք սովորել հարգել և պաշտպանել մեկս մյուսին: Մարդիկ դեռ ատում են, այն, ինչ ուրիշ է: Վերջերս մեզ մոտ եղավ աշխարհի ամենահիշվող հեղափոխություններից մեկը: Մենք այն կոչել ենք Սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, որ փոխենք հասարակության կարծիքը»,- ասել է Հովսեփյանը: 10 ամսվա մեջ սա Մամիկոն Հովսեփյանի երրորդ մրցանակն էր: Առաջինը նա ստացել էր Լոնդոնում՝ Բոբ Հեփըլի հավասարության մրցանակը, երկրորդը Լոս Անջելեսում՝ Փոփոխություններ բերողի մրցանակը: 2014թ. «Սթոունվոլի հոգի» մրցանակին է արժանացել ավստրիացիա հայտնի երգիչ Կոնչիտա Վուրստը:

ԼԳԲՏԻ իրավապաշտպանները «նվազ հավասար» են․ «Ամնեսթի»-ի զեկույցը

«Ամնեսթի Ինթերնեյշընըլ» (ԱԻ) իրավապաշտպան կազմակերպությունը ԵԱՏՄ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում (բացի Ռուսաստանից) հետազոտություն է իրականացրել՝ պարզելու ԼԳԲՏԻ իրավապաշտպանների վիճակը։ ԱԻ-ն գրում է, որ…

«Ամնեսթի ինթերնեյշընըլ»-ի զեկույցը` ԼԳԲՏԻ անձանց և կանանց իրավունքների մասով

Հայաստանում խտրականության բոլոր ձևերի արգելման մասին օրինագծի ընդունման գործընթացը կասեցվել է, իսկ այն դրույթները, որտեղ հատուկ նշված էին սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության արգելքը, հանվել է, ասված է «Ամնեսթի Ինթերնեյշընըլ» իրավապաշտպան կազմակերպության 2014/2015թթ. տարեկան զեկույցում: Խտրականության դեմ օրենքի նախագիծը պատրաստվել էր Հայաստանի և Եվրոմիության միջև Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում, սակայն այդ աշխատանքները դադարեցվեցին, երբ Հայաստանի իշխանությունները որոշեցին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, նշված է զեկույցում: Հաշվետվությունում անդրադարձ կա նաև ԼԳԲՏ բարեհաճ «Դի-Այ-Ուայ» բարի պայթեցմանը: Մասնավորապես ասվում է, որ բարը հրկիզած երկու երիտասարդներին 2013թ. հուլիսի 25-ին Երևանում դատարանը երկու տարի պայմանական ազատազրկման էր դատապարտել (Արամեհ և Համբիկ Խաբազյան եղբայրները դատապարտվել էին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի խմբ.): Չնայած մեղավոր եղբայրները խոստովանել էին, որ իրենք բարի վրա էին հարձակվել հոմոֆոբ շարժառիթներով, սակայն 2013թ. հոկտեմբերին նրանց նկատմամբ համաներում էր կիրառվել: Կանանց իրավունքների մասով զեկույցում նշված է, որ նոյեմբերի 5-ին ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ դատական նիստից հետո` դատարանի դահլիճից դուրս գալուց սպառնալիքներ ու վիրավորանքներ են տեղացել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամների և կանանց իրավունքների այլ պաշտպանների նկատմամբ: 2013թ. «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը անանուն սպառնալիքներ է ստացել, այն բանից հետո, երբ իրենք կոչ էին արել ընդունել գենդերային հավասարության մասին օրենքը: Տարվա վերջի դրությամբ տեղի ունեցած դեպքերի առիթով ոչ մի արդյունավետ հետաքննություն չի իրականացվել, նշված է զեկույցում:

Ամնեսթի Ինթերնեշնլ. Հայաստանը պետք է պաշտպանի ազատ արտահայտման բոլոր տեսակները

«Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի նոր զեկույցը վեր է հանում Հայաստանում հետապնդումների տագնապալի մշակույթ: Զեկույցն անվանվել է «Հայաստան. տարբերությունների համար տեղ չկա» (զեկույցն ամբողջությամբ` անգլերեն և…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial