Skip to content Skip to footer

Մշակութային բազմազանության օրն ամփոփում ենք «Քվիրանտին» մրցույթը և հայտարարում հաղթողներին

Փինքը «Քվիրանտին» առցանց-մրցույթը որոշել է ամփոփել «Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը»՝ մայիսի 21-ին։ Այն ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային տոն է,…

«Քվիրանտին» առցանց ցուցահանդես

«Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված է Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ IDAHOBIT-ին, որը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 17-ին։ Ներկայացնում ենք…

«Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդես

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպում է «Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ IDAHOT-ին, որը նշվում է յուրաքանչյուր տարի…

Հայաստանում օտարերկրյա դեսպանատները նշում են ԼԳԲՏ մարդկանց օրը

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը մայիսի 17-ին հյուրընկալել էր Փինք Արմենիայի նախագահ Նվարդ Մարգարյանին և գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանին։ Նրանք մասնակցել են դեսպանատան շենքի վրա ԼԳԲՏ անձանց խորհրդանշող ծիածան դրոշի բարձրացմանը։ Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան համերաշխություն է հայտնել աշխարհի ԼԳԲՏ անձանց՝ նշելով․ «ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները մարդու իրավունքներ են և մարդու իրավուքները ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներ են։ Մայիսի 17-ին Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանությունն ամրագրում է մարդու իրավունքների ու բազմազանության նկատմամբ իր հանձնառությունը` վերահաստատելով բոլոր մարդկանց իրավունքների հավասարությունը և խտրականության, քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը: Մեր համերաշխությունն ենք հայտնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք ամբողջ աշխարհում աշխատում են հանուն ԼԳԲՏԻ մարդկանց արժանապատիվ ու ազատ ապրելու հիմնարար իրավունքների: Այս առիթով, ի նշան վերոնշյալ օրվա` Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը բարձրացնում է ծիածան դրոշը»: Օրվան է անդրադարձել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը՝ Ֆեյսբուքի էջում դնելով ծիածան դրոշի նկարը և տարածելով դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հայտարարությունը․ «Այսօր՝ մայիսի 17-ին նշվում է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Դաշնային կառավարությունն իր հետևողական ջանքերն է ներդնում ընդդեմ աշխարհում ԼԳԲՏԻ անձանց դեմ խտրականության: Մարդու իրավունքները ներառում են սեռական ազատ կողմնորոշման իրավունքը: Գերմանիայում լեսբիների, միասեռականների, երկսեռականների, տրանսսեռականների և ինտերսեռականների իրավահավասարության երկար և դժվարին գործընթաց է տեղի ունեցել: Ոչ միայն իրավականորեն է ապահովվել այս իրավահավասարությունը, այլ այն նաև հարստացրել է մեր հասարակությունը: Իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերում հանդուրժողականությանն ու խտրականության բացառմանը»,- ասված է դեսպանի հայտարարությունում։ Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը մայիսի 16-ին հանդիպել էր Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստների հետ, իսկ մայիսի 17-ին ուղերձ է հղել՝ կոչ անելով հարգել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքները՝ ասելով․ «Ամենաուժեղ, ամենաանվտանգ և ամենաբարեկեցիկ հասարակությունները նրանք են, որոնցում բոլոր քաղաքացիները կարող են ապրել ազատ, առանց բռնության կամ խտրականության վախի, և որում բոլոր քաղաքացիները, ներառյալ ԼԳԲՏ անձինք, կարող են լիարժեք և ակտիվ դեր ունենալ հասարակության մեջ։ Յուրաքանչյուր անձ պետք է ունենա հավասար հնարավորություն կյանքում։ Ոչ ոք չպետք է առերեսվի խտրականության անարդար օրենքների, քաղաքականության և գործունեության արդյունքում։ Ոչ ոք չպետք է ենթարկվի խտրականության հիմքով ատելության խոսքերի, բռնության կամ ոտնձգության։ Փոքրամասնություն կազմող խմբերի ներկայացուցիչները պետք է ունենան հավասար հնարավորություններ քաղաքական և հասարակական կյանքում մասնակցություն ունենալու համար, այդ թվում ` առաջնորդող և ազդեցիկ պաշտոններում»։ ԱՄՆ դեսպանատունը ևս միացել է՝ Ֆեյսբուքի էջի հետնանկարում դնելով ծիածան դրոշի նկարը։

Նշում ենք հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի օրը

2005թ․ սկսած մայիսի 17-ին աշխարհում նշվում է հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, որի նպատակն է ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունները, բռնությունները և ճնշումների մասին իրազեկումն ամբողջ աշխարհում։ Դրա համար իրականացվում են մի շարք միջոցառումներ, որպեսզի բարձրացվի ԼԳԲՏ անձանց տեսանելիությունը՝ հանրային միջոցառումներով, լրատվամիջոցների հետ շփման, պետական պաշտոնյաների հետ քննարկումների, քաղաքացիական հասարակության ներգրավվման և այլ միջոցներով։ Մայիսի 17-ն է ընտրվել նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարը, քանի որ 1990թ․ այդ օրն է հոմոսեքսուալությունը հանվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների ցանկից։ 2009թ․ օրվա անվանն ավելացվել է նաև տրանսֆոբիայի դեմ պայքարը, իսկ 2015թ․՝ բիֆոբիայի։ Այժմ օրվա ամբողջական անունն է՝ հոմոֆոբիայի, տրանսֆոնիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր։ Հայաստանում մայիսի 17-ը սկսել են նշել 2010թ․՝ Կասկադում գունավոր փուչիկներ բաց թողնելով (Ծիածան ֆլեշմոբ)։ Տարիների ընթացքում ընդլայնվել են միջոցառումները, սակայն այս տարի հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Փինք Արմենիան հանրային միջոցառումներ չի անի, բայց առցանց հարթակում մայիսի 14-21-ը կհրապարակի մի շարք տեսանյութեր և հոդվածներ։

Եվրոպական միության հայտարարությունը մայիսի 17-ի կապակցությամբ

Եվրոպական միության անունից` ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2017 թվականի մայիսի 17-ի հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունն այսօր՝ միանալով աշխարհի բազմաթիվ մարդկանց նշում է  Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Սա պատեհ առիթ է  հիշեցնելու կառավարություններին, որ նրանք պարտավորություն ունեն խթանելու մարդու իրավունքների համընդհանրությունն ու ապահովելու, որ յուրաքանչյուր անձ առանց խտրականության՝ այն է  անկախ սեռական կողմնորոշումից  կամ գենդերային ինքնությունից կարողանա օգտվել այդ իրավունքներից: Ուշագրավ է վերջին տարիներին ամբողջ աշխարհում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր եւ ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց կողմից իրավունքների իրացման բնագավառում ձեռք բերված առաջընթացը: Համասեռամոլությունն ապաքրեականացվել է մի շարք երեկրներում. Որոշ երկրներ ընդունել են  օրենդրական ակտեր անհատներին՝  իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պաշտպանություն տրամադրելու մասին: Վերոնշյալ փոփոխությունները տեղի չէին ունենա, եթե չլիներ խիզախ ակտիվիստների նվիրյալ աշխատանքն՝ ի շահ  ԼԳԲՏԻ անձնաց հավասար իրավունքների խթանման: Այդուհանդերձ աշխարհի տարբեր անկյուններում դեռևս կան լուրջ խոչընդոտներ: Դեռևս լայն տարածում ունեն խտրականության և բռնության դեպքերը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ: Միասեռական հարաբերությունների մեջ մտնելը համարվում է հանցանք  ավելի քան 70 երկրներում, իսկ որոշներում՝  կարող է նույնիսկ հանգեցնել մահապատժի ենթարկման: Եվրոպական միությունն,  ամենայն խստությամբ դատապարտում է խտրականությունը և բռնությունը ԼԳԲՏԻ անհատների նկատմամբ: Եվրոպական միությունն ամբողջ աշխարհով մեկ ֆինանսավորում է ծրագրեր, որոնց նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻ կազմակերպությունների տեսանելիությունն ու ճանաչումը, ինչպես նաև  ընդլայնել երկխոսությունն իշխանությունների հետ՝  օրենդրության մեջ փոխություններ մտցնելու, հոմոֆոբիայի դեմ պայքարելու և ԼԳԲՏԻ անձանց բռնությունից պաշտպանելու ուղղությամբ: Միաժամանակ տրամադրվում է օժանդակություն ԼԳԲՏԻ անձանց և ՔՀԿ-ների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական և իրավական աջակցության նպատակով: 2016 թվականի հունիսին՝  արձագանքելով Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված միջոցառումների ցանկին ԵՄ խորհուրդն, առաջին անգամ, ընդունեց ԼԳԲՏԻ անձանց հավասարության վերաբերյալ եզրակացություններ: ԵՄ-ն կշարունակի աշխատել բոլոր գործընկերների հետ՝ խթանելով յուրաքանչյուր անձի իրավունքները՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից:

Նամակներ ՀՀ գերատեսչություններին՝ հոմոֆոբիայի դեմ պայքարելու համար

Այսօր՝ մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրն է։ Ավելի քան 100 երկրների հետ Հայաստանը ևս մասնակցում է արշավին՝ իրականացնելով մեկ շաբաթյա մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց խնդիրները։ Այս առիթով Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) նամակներ է* ուղարկել Հայաստանի նախագահին, վարչապետին, Ազգայի Ժողովի պատգամավորներին, նախարարություններին, Սահմանադրական…