Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Դրամաշնորհի դիմումատուներն ազատ են ներկայացնել իրենց գնային առաջարկը։ Հաստատումից հետո թեկնածուներն անցնելու են կարողությունների զարգացման…
Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 7 000 000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ։ Ծրագրերի հաստատումից հետո…
Աշխարի մի շարք երկրներում դեկտեմբերի 5-ը նշվում է որպես Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման, կարճ՝ Կամավորների միջազգային օր։ Օրը հաստատվել…
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն վերջերս հրապարակել է 2020 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը։ Հայաստանի մասին հատվածում նշված են մարդու իրավունքների խախտման առավել…
Փինքը հրավիրում է Հայաստանի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայցուցիչներին դիմել «Ներգրավենք բոլորին» դասընթացին մասնակցելու համար։ Այս դասընթացի նպատակն է քաղաքացիական հասարակության…
21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան
ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին
ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ…
Դեկտեմբերի 10-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամը, Քաղաքացիական հասարակության միջազգային կենտրոնը, և մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ամբողջ աշխարհում ներկայացրել են Քաղաքացիական Հռչակագիր:
Հասարակական կյանքին մասնակցության համաշխարհային սկզբունքները կազմել են մի շարք կազմակերպություններ և ուղղված են կառավարություններին, որոնք պարտավոր են ապահովել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության իրավունքը:
Հռչակագիրը ստորագրել է նաև Փինք Արմենիան:
Փինք Արմենիայի նախաձեռնությամբ Եվրոմիության Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական հասարակության ֆորումը հայտարարություն է տարածել` դատապարտելով ԱՄՆ Օռլանդո քաղաքի «Պուլս» գեյ ակումբում տեղի ունեցած սպանդը:…
ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը իր Երիտասարդական նախաձեռնությունների շրջանակներում սկսում է նոր գաղափարի իրականացում, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման հարցում` ընձեռելով…
Հունվարի 13-16-ը տեղի է ունեցել Փինք Արմենիա կազմակերպության տարեկան քննարկումը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է 2014-2016թթ. համար նախատեսված ռազմավարական պլանը, 2016թ. գործողությունների պլանը, ինչպես նաև կազմակերպչական մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կազմակերպության աշխատակազմի հետ անցկացվել է համակցված անվտանգության աշխատանքներ, որի ժամանակ բարձրացվել են կազմակերպությանն առնչվող ներքին և արտաքին խնդիրներ:
Մենք՝ ներքոստորագրյալ անդամներս և Հյուման ռայթս հաուս ցանցի (ՀՌՀՑ) գործընկերներս, դատապարտում ենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների դեմ սպառնալիքները և հարձակումները, ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակավ բարձրաձայնել իրենց աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
2015 թվականի հոկտեմբերի 17-18-ին, Հյուման ռայթս հաուսի անդամ Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա) կազմակերպեց Հայաստանում…
Օրեր առաջ ավարտվեց թվով 5-րդ GATE (հայերեն` դարպաս) «Գենդեր, Ակտիվիզմ, Հանդուրժողականություն, Հավասարություն» երիտասարդական ճամբար: Ամենամյա ճամբարը իրականացվում է 2011թ-ից սկսած, և նպատակ ունի համախմբել քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ովքեր կզբաղվեն գենդերային հինմնահարցերով, կբարձրաձայնեն քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներ, կփորձեն դրանց լուծումներ տալ և կխթանեն ՀՀ-ում քաղաքացիական ակտիվիզմը և մարդու իրավունքների պաշտպանությունը:
Ճամբարի մասնակիցները Երևանից և Հայաստանի տարբեր բնակավայրերից էին` Գորիս, Մեղրի, Սևան, Թթու ջուր, Ջանֆիդա, Արարատ, Արենի, Ալավերդի քաղաքներից ու գյուղերից: 5 օրերի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կարծրատիպերը, նախապաշարմունքները և խտրականությունը, ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, արվեստը և ակտիվիզմը, սեռականությունն ու գենդերային հավասարությունը, առաջնորդությունը և հաղորդակցությունը, ծրագրերի մշակումը և կառավարումը: Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ոլորտում ներգրավված մասնագետների (կանանց իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, բնապահպաններ և իրավապաշտպաններ), ովքեր կիսվեցին իրենց փոձով, գիտելիքներով ու հմտությամբ, պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին:
GATE երիտասարդական ճամբարի մասնակիցները ճամբարի ընթացքում պատրաստեցին 3 սոցիալական տեսահոլովակներ` ներկայացնելով իրենց բողոքն ու անհանգստությունն ընդդեմ անհանդուրժողականության ու նախապաշարմունքների:
2015թ. հունիսի 15-20-ին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ԼԳԲՏԻ կազմակերպություններն իրենց ձայնն ու մասնակցությունն ունեցան Ռիգայում Եվրոփրայդի միջոցառումներին` հետխորհրդային տարածքում առաջին համաեվրոպական շաբաթվան:…
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գործունեության գլխավոր շեշտադրումներից մեկը միշտ եղել է և մնում է կամավորների հետ աշխատանքը: Արդեն ավանդույթ դարձած կամավորների հետ հանդիպումները` անցած ամիսների աշխատանքները ամփոփելով, առաջիկա անելիքները քննարկելով, այս տարի ևս անմասն չմնացին կազմակերպության օրակարգից:
Սեպտեմբերի 9-ին և 11-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ն իր գրասենյակում հյուրընկալեց ավելի քան 20 կամավորների: Ոմանք արդեն մի քանի տարվա կամավորական փորձ ունեին ՓԻՆՔ-ում, մյուսները` համեմատաբար նորեկներ էին: Հաճելի էր, որ մեր կամավորական ընտանիքի շարքերը ցանկություն ունեին համալրել նաև ոլորտում առաջին քայլեր կատարողները:
Հանդիպումների ընթացքում կամավորները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, կազմակերպության գործունեությանը և նորություններին, մեր` ինչպես միջազգային,այնպես էլ ազգային 50-ից ավել կամավորների կատարած աշխատանքներին: Միջոցառման ժամանակ ՓԻՆՔ-ն իր առավել ակտիվ և նվիրված կամավորներին շնորհակալգրեր հանձնեց` նվիրված աշխատանքի և կազմակերպության գործունեության մեջ իրենց ներդրումն ունենալու համար:
5 հետաքրքիր փաստ կամավորության մասին
Աշխարհում կամավորների թվով առաջին երեք պետություններն են` Նորվեգիան (բնակչության 57%-ը), Լյուքսեմբուրգը (բնակչության 55%-ը) և Կամերունը (բնակչության 53%-ը):
Կամավորների 70% մասնակցել է չվարձատրվող աշխատանքների` կյանքի, մարդկանց և աշխատանքի մասին իրենց պատկերացումները վերանայելու նպատակով:
Հարավային Կորեայում կամավորության տնտեսական արժեքը մեկ տարում 2 միլլիարդ ԱՄՆ դոլար է կազմում:
1998թ.ին ԱՄՆ-ում կամավորական գործունեությամբ է զբաղվել ավելի քան 109 միլլիոն չափահաս բնակիչ:
Ճապոնիայի բնակչության 26%-ը կամավորության փորձ ունի: Նրանց 48%-ը կարծում է, որ կամավորական աշխատանքը նպաստում է անձնային աճին և հասարակության զարգացմանը:
Դեկտեմբերի 21-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն նշում էր կազմակերպության 5-ամյակը` «Նոր ժամանակաշրջանի սկիզբը» խորագրով:
2007թ-ը դարձավ այն տարին, երբ երեք խանդավառ երիտասարդներ որոշում կայացրին ստեղծել կազմակերպություն, որը դժվար ճանապարհ պետք է անցներ` իրականացնելու այն աշխատանքը, որը դեռևս այդ մասշտաբով չէր իրականացվել Հայաստանում: 2007թ-ի դեկտեմբերի 14-ին, ստացանալով գրանցման վկայականը, հասկացանք, որ հետ ճանապարհ այլևս չկա. ՓԻՆՔ-ը պետք է իր մեծ ներդրումն ունենա Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության կերտման համար:
Ամեն տարի կազմակերպության կողմից իրականցվող ծրագրերն ու միջոցառումները ավելացել են, համալրվել է աշխատակազմը տարբեր մասնագետներով: Ստեղծման օրվանից կամակերպության աշխատանքներին իրենց ակտիվ մանակցություն են ունեցել երիտասարդ կամավորներ, իսկ 2010թ-ից մեր աշխատանքներում ներգրավվել են նաև միջազգային կամավորներ Շվեդիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Սլովակիայից և այլն:
Տարիների աշխատանքի արդյունքում ՓԻՆՔ-ը ներգրավվել է տեղական և միջազգային կարևոր ցանցերի աշխատանքներում և այսօր արդեն միացյալ ծրագրեր է իրականացնում ոլորտում փորձառու կազմակերպությունների հետ: ՓԻՆՔ-ը հանդիսանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի», «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի», «Մարդու իրավունքների տան» հիմնադիր անդամներից մեկը: Ողջ այս ընթացքում մեզ ֆինանսական աջակցություն են տրամադրել բազմաթիվ դոնոր կազմակերպություններ, որոնց շնորհիվ կրթատեղեկատվական միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում, իրականացրել սեռավարակների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության ծրագրեր:
Առանձնահատուկ դեր ունի մեր կազմակերպության հիմնման և առաջընթացի հարցում Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը, որի շնորհիվ ստեղծվել է «Տեղեկատվության, կրթության, հաղորդակցության» կենտրոնը Երևանում և տարածել մեր աշխատանքները Հայաստանի մարզերում:
Մեզ համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծավալած գործունեությունը հանդիսանում է անկյունաքարային: Կազմակերպության հիմանդրումը ինքնին նպատակ է հետապնդել հասցեագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները:
Կազմակերպության գործունեության հինգ բուռն տարիների ընթացքում անցած ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել. բազմաթիվ դժվարություններ, որոնց մենք հանդիպեցինք այդ տարիների ընթացքում մշտապես իրենց հետ նոր հարցեր և մտահոգություններ էին բերում: Սակայն պատասխանն ակնհայտ է. «Այն ամենն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»,- ինչպես կասեր ֆրիդրիխ Նիցշեն:
Եվ ահա եկել է նոր ժամանակաշրջանի սկիզբը` արժևորելու անցածի փորձառություններն ու հաջողությունները, ինչպես նաև հիմք դնելու նոր գործողությունների և ապագա պլանների: Մենք արդեն սկսել ենք Հայաստանում հակախտրական օրենսդրություն ունենալու ջատագովության գործընթացը, և մոտ ապագայում մեր ծրագրերում կներառվի նաև շահառուներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման բաղադրիչը:
Թող որ այս օրը դառնա ուրախությունների և ձեռքբերումների տոն և շարունակությունը արդեն իսկ հասած հաջողությունների: