Skip to content Skip to footer

Ընտանեկան բռնության դեպք Երեւանում

Հայաստանում ԼԳԲՏ անձինք շարունակում են բռնության ենթարկվել հասարակական տարբեր ոլորտներում՝ ներառյալ ընտանիքում, կրթական հաստատություններում, աշխատավայրում, մինչև իսկ փողոցում։ Չնայած նրան, որ ենթադրելի է,…

Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում 2020-ին․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն վերջերս հրապարակել է 2020 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը։ Հայաստանի մասին հատվածում նշված են մարդու իրավունքների խախտման առավել…

Այս տարի արձանագրվել է խտրականությամբ զուգորդված ՍԿԳԻ հիմքով դեպքերի աճ

2019թ. 1-ին կիսամյակում՝ հունվարից հունիս ամիսների ընթացքում, «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն արձանագրել է սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով պայմանավորված խտրականությամբ զուգորդված իրավախախտումների…

Ընտանեկան բռնության օրենքը վարկաբեկելու համար այն կապում են ԼԳԲՏ անձանց հետ

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ներքո հայ երիտասարդների հետ են աշխատում արտերկրյա էմիսարներ, որոնք այլասերում են քարոզում»,- սա «Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանի…

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը

Հոկտեմբերի 1-ին Հանրապետության հրապարակում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան նշեց «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը»: Միջոցառման մասնակիցներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ընտանեկան բռնության հետևանքով…

Հյուման ռայթս հաուսի համատեղ հայտարարությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանի համար

Այսօր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանի ընթացում, ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց հունվարի 22-ին ստացված Համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Հյուման ռայթս հաուս…

«Ամնեսթի ինթերնեյշընըլ»-ի զեկույցը` ԼԳԲՏԻ անձանց և կանանց իրավունքների մասով

Հայաստանում խտրականության բոլոր ձևերի արգելման մասին օրինագծի ընդունման գործընթացը կասեցվել է, իսկ այն դրույթները, որտեղ հատուկ նշված էին սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության արգելքը, հանվել է, ասված է «Ամնեսթի Ինթերնեյշընըլ» իրավապաշտպան կազմակերպության 2014/2015թթ. տարեկան զեկույցում: Խտրականության դեմ օրենքի նախագիծը պատրաստվել էր Հայաստանի և Եվրոմիության միջև Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում, սակայն այդ աշխատանքները դադարեցվեցին, երբ Հայաստանի իշխանությունները որոշեցին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, նշված է զեկույցում: Հաշվետվությունում անդրադարձ կա նաև ԼԳԲՏ բարեհաճ «Դի-Այ-Ուայ» բարի պայթեցմանը: Մասնավորապես ասվում է, որ բարը հրկիզած երկու երիտասարդներին 2013թ. հուլիսի 25-ին Երևանում դատարանը երկու տարի պայմանական ազատազրկման էր դատապարտել (Արամեհ և Համբիկ Խաբազյան եղբայրները դատապարտվել էին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի խմբ.): Չնայած մեղավոր եղբայրները խոստովանել էին, որ իրենք բարի վրա էին հարձակվել հոմոֆոբ շարժառիթներով, սակայն 2013թ. հոկտեմբերին նրանց նկատմամբ համաներում էր կիրառվել: Կանանց իրավունքների մասով զեկույցում նշված է, որ նոյեմբերի 5-ին ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ դատական նիստից հետո` դատարանի դահլիճից դուրս գալուց սպառնալիքներ ու վիրավորանքներ են տեղացել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամների և կանանց իրավունքների այլ պաշտպանների նկատմամբ: 2013թ. «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը անանուն սպառնալիքներ է ստացել, այն բանից հետո, երբ իրենք կոչ էին արել ընդունել գենդերային հավասարության մասին օրենքը: Տարվա վերջի դրությամբ տեղի ունեցած դեպքերի առիթով ոչ մի արդյունավետ հետաքննություն չի իրականացվել, նշված է զեկույցում:

Կանխե´ք ընտանեկան բռնությունը

2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահը միավորեց ընտանեկան բռնության խնդրով մտահոգ 7 հասարակական կազմակերպությունների, որոնք…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial