Skip to content Skip to footer

Հայկական կազմակերպությունները, ճանաչված անձինք կոչ են անում իրավական բարեփոխումներ իրականացնել ԼԳԲՏ համայնքի խտրականության դեմ

ՀՀԿառավարությունը պետք է անդրադառնա անպատժելիության, անհանդուրժողականության, անհավասարության մթնոլորտին (Նյու Յորք, օգոստոսի 20, 2018 թ.)—Ավելի քան 100 հայկական կազմակերպություններ և հայտնի անձինք այսօր բաց նամակ…

Ցեղասպանության ենթարկված ժողովուրդն առանձնահատուկ դեր պետք է ունենա ամբողջ աշխարհում խտրականության դեմ պայքարում․ տեղի ունեցավ «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի» համաժողովը

Պաշտպանել ու խթանել մարդու իրավունքները Հայաստանում, այս գաղափարի շուրջ համախմբված հայաստանյան տասներկու կազմակերպությունների կողմից ստեղծված «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան…

ՓԻՆՔ-ի 7 տարվա գործունեությունը

7yearcoverhy
Բեռնել հաշվետվությունը
2015թ-ի դեկտեմբերի 14-ին լրացավ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի հիմնադրման և գործունեության 8 տարին: Կազմակերպության միջմասնագիտական թիմի պրոֆեսիոնալ աշխատակիցների նվիրված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է երիտասարդ, նոր ձևավորվող կազմակերպությունից վերաճել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հեղինակություն ունեցող կազմակերպության: Կազմակերպության տարեդարձի կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախորդ յոթ տարիների (2007-2014թթ.) գործունեության հաշվետվությունը, որը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել անցած տարիների ընթացքում մեր կազմակերպության գործունեության ուղղությունների, իրականացրած ծրագրերի և արդյունքների մասին: Սույն զեկույցն ամփոփում է կազմակերպության անցած ուղին, ինչպես նաև հակիրճ ներկայացնում է կազմակերպության պատմությունը, նախորդ յոթ տարիների ընթացքում կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը, կազմակերպության խորհուրդն ու աշխատակազմը: Զեկույցում ամփոփում ենք նաև կազմակերպության նախորդ յոթ  տարիների ֆինանասավորման աղբյուրներն ու կազմակերպությանը տրամադրված գումարները:

Նախագահի աշխատակազմից և նախարարություններից ստացված պատասխանը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ

lgbtflagՀՀ օրենսդրության մեջ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ խտրականության որևէ դրսևորում բացառելու համար, ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի նամակում` ի պատասխան ՓԻՆՔ Արմենիա ՀԿ-ի կոչին, որով կազմակերպությունը պետական այրերին հորդորում էր կատարել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները: Մայիսի 17-ին hոմոֆոբիայի և տրանֆոբիայի դեմ միջազգային օրվա առիթով ՓԻՆՔ Արմենիան Հայաստանի նախագահին, մի քանի նախարարություններին ու պատգամավորներին ուղարկված նամակով հորդորել էր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառման դեմ օրենսդրական կարգավորումներ ապահովել և մշտադիտարկել նրանց նկատմամբ խտրականության դեպքերը: Նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ «եթե առկա է հավելյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, ապա հարկ է նշել, որ ՀՀ նախագահը օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված չէ»: ՓԻՆՔ Արմենիան իր նամակում Սերժ Սարգսյանին նաև հորդորել էր պետական նշանակության մեդալով չպարգևատրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ԼԳԲՏ անձանց և նրանց իրավապաշտպանների դեմ ատելության կոչեր են տարածում, ինչին աշխատակազմից պարզաբանել են, որ պետական պարգև տալուց հաշվի չի առնվում անձի աշխարհընկալումը. «Եթե, իհարկե, տվյալ անձը չի դրսևորում այնպիսի հակաիրավական վարքագիծ, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դարձել է կամ պետք է դառնա պատկան մարմինների գնահատման առարկա», - ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանի անունով ստորագրված նամակում: Մինչ այդ կազմակերպության նամակին պատասխանել էին արդարադատության և առողջապահության նախարարություններից: Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարության քննարկումների շրջանակներում իրավական ուսումնասիրություն է կատարվել, որտեղ վերլուծվել են խտրականության արգելմանը վերաբերող հարցերը: Նախարարությունից հիշեցրել էին, որ 2010թ. հավանություն է տրվել Գենդերային քաղաքականության հայեցակարգին, իսկ 2011թ. հաստատվել է ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը: Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ խնդրի կարգավորումը դուրս է ՀՀ առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակներից, թեև համապատասխան մարմիններից առաջարկներ ստանալու դեպքում պատրաստ են աջակցություն ցուցաբերել:

Գեյթ 5 – Հանդուրժողականության խնդրի կարևորում

IMG_4071Օրեր առաջ ավարտվեց թվով 5-րդ GATE (հայերեն` դարպաս) «Գենդեր, Ակտիվիզմ, Հանդուրժողականություն, Հավասարություն» երիտասարդական ճամբար: Ամենամյա ճամբարը իրականացվում է 2011թ-ից սկսած, և նպատակ ունի համախմբել քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ովքեր կզբաղվեն գենդերային հինմնահարցերով, կբարձրաձայնեն քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներ, կփորձեն դրանց լուծումներ տալ և կխթանեն ՀՀ-ում քաղաքացիական ակտիվիզմը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Ճամբարի մասնակիցները Երևանից և Հայաստանի տարբեր բնակավայրերից էին` Գորիս, Մեղրի, Սևան, Թթու ջուր, Ջանֆիդա, Արարատ, Արենի, Ալավերդի քաղաքներից ու գյուղերից: 5 օրերի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կարծրատիպերը, նախապաշարմունքները և խտրականությունը, ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, արվեստը և ակտիվիզմը, սեռականությունն ու գենդերային հավասարությունը, առաջնորդությունը և հաղորդակցությունը, ծրագրերի մշակումը և կառավարումը: Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ոլորտում ներգրավված մասնագետների (կանանց իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, բնապահպաններ և իրավապաշտպաններ), ովքեր կիսվեցին իրենց փոձով, գիտելիքներով ու հմտությամբ, պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին: GATE երիտասարդական ճամբարի մասնակիցները ճամբարի ընթացքում պատրաստեցին 3 սոցիալական տեսահոլովակներ` ներկայացնելով իրենց բողոքն ու անհանգստությունն ընդդեմ անհանդուրժողականության ու նախապաշարմունքների:

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2014

ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը Հայաստանում շարունակվում է համատարած բնույթ կրել, և պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը նվազեցնելու և իրավունքները պաշտպանելու համար: Դեռ հակառակը, իշխող կուսակցության անդամները, պետական պաշտոնյաները և իշխանությանը կից լրատվամիջոցները չեն դադարում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության կոչերով հանդես գալ, որը ամրապնդում է երկրում անպատժելիության մթնոլորտը: ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումներին մեծապես նպաստում է խտրականությունն արգելող օրենսդրության և խտրականության համար պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի անկատարությունը, որը ԼԳԲՏ անձանց ավելի խոցելի է դարձնում: Ավելին, խտրականությունն արգելող իրավական մեխանիզմների, ինչպես նաև ընդհանուր քաղաքականության բացակայությունը նպաստում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող հանցագործությունների ոչ պատշաճ որակմանը, քննությանը և մեղավոր անձանց պատասխանատվությանը, քանի որ անձի նկատմամբ հանցագործությունը նրա սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով չի պաշտպանվում ՀՀ օրենսդրությամբ: ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքն արգելող օրենսդրության բացակայությունն էլ ավելի է ամրապնդել պետական մարմինների ներկայացուցիչների, հանրության հեղինակությունը վայելող անձանց, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից ատելություն քարոզող հայտարարություններով հանդես գալու հնարավորությունը` այն ներկայացնելով խոսքի ազատության համատեքստում:
Տարեկան զեկույց. 2014
Բեռնել զեկույցը
ՀՀ Սահմանադրության 14 հոդվածով պետությունը պարտավորված է հարգել և պաշտպանել մարդու արժանապատվությունը, իսկ 14-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: 2014թ. ԼԳԲՏ անձանց դեմ ատելության կոչերը հատկապես ակտիվացան Եվրատեսիլ մրցույթում մորուքով ու կանացի զգեստով ներկայացող ավստրիացի երգիչ Կոնչիտա Վուրստի մասնակցության հետևանքով: Թե´ հասարակության, թե´ իշխանության և թե´ շոու բիզնեսի մակարդակով սկսեցին քարկոծել ավստրիացուն, ինչը հետագայում վերաճեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց դեմ արշավի և ԼԳԲՏ իրավապաշտպանների հետապնդման: Սույն զեկույցն ամփոփում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի 2014թ. արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ իրականացված հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցի և այլ զեկույցների ուսումնասիրություններից ստացված տվյալները: 2014թ. իրավունքների ոտնահարման հարցով «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ է դիմել 44 մարդ, որոնց իրավունքի խախտումների դեպքերն այս կամ այն կերպով կապված են դիմողների սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հետ: Զեկույցում ցույց է տրվում, թե ԼԳԲՏ անձանց հետ փոխհարաբերություններում ինչ խախտումներ է կատարել պետությունը, իրավունքների ոտնահարման ինչպիսի բնույթի դեպքեր են արձանագրվել 3-րդ կողմի անձանց հետ փոխհարաբերություններում ու թե բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու պետության ձախողումը ինչ իրադրության է հանգեցրել: Զեկույցում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերը ներկայացված են հետևյալ կառուցվածքով.
  1. Մարդու իրավունքների այն հիմնական դրույթները, որոնք խախտվել են արձանագրված դեպքերի պարագայում, իրավունքների սահմանումները, ինչպես նաև տվյալ իրավունքների սահմանադրական և օրենսդրական կարգավորումները:
  2. Կոնկրետ իրավունքների ոտնահարումներին առնչվող արձանագրված դեպքերի ընդհանուր նկարագրությունը:

(ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդես

Դեկտեմբերի 21-ին «Ներկայ արվեստների կառավարման և ստեղծարության կենտրոնում» կայացավ (ԱՆ )2ՆՄԱՆ ֆոտոցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՓԻՆՔ Արմենիայի կողմից: Ցուցահանդեսի նպատակն էր ևս մեկ…

Ֆոտոմրցույթ

invaluable exhibition«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է (ԱՆ)2ՆՄԱՆ խորագիրը կրող ֆոտո ցուցահանդես: (ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդեսին մասնակցելու համար բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հեղինակային լուսանկարները, որտեղ արծարծվում են հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները: Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակի պրոֆեսոիոնալ ժյուրիի որոշմամբ, ինչպես նաև բոլոր լուսանկարները կներբեռնվեն կազմակերպության ֆեյսբուքյան էջ, որտեղ էլ 5 օրվա ընթացքում ավելի շատ հավանության արժանացած լուսանկարի հեղինակը կստանա հատուկ մրցանակ: Ցուցահանդեսի նպատակն է մոբիլիզացնել մարդկանց հանդուրժողականության գաղափարի շուրջ և արժևորել մարդկային կյանքի բազմազան բնույթը: Ցուցահանդեսին կարող է մասնակցել ցանկացած պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչ: Մրցանակներ
  • Ցուցահանդեսի պահանջներին համապատասխանող բոլոր լուսանկարները կտպագրվեն և կցուցադրվեն կազմակերպվող ցուցահանդեսի ժամանակ:
  • Ընտրված լավագույն աշխատանքները կօգտագործվեն բացիկների, ինչպես նաև տեղեկատվական նյութերի համար` հեղինակային իրավունքների պահպանմամբ:
  • Ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով`
    • 20.000 դրամ ֆեյսբուքում ամենաշատ հավանության արժանացած լուսանկարի համար,
    • 30.000 դրամ ժյուրիի կողմից հավանության արժանացած լուսանկարի համար,
    • 50.000 դրամ ԱՆՆՄԱՆ ճանաչված նկարի համար:
Աշխատանքների համար սահմանված պահանջներն են`
  • լուսանկարները պետք է ներկայացվեն jpeg ֆորմատով,
  • լուսանկարները չպետք է լինեն նախկինում հրապարակված կամ ցուցադրված,
  • լուսանկարները չպետք է ունենան խտրական և վիրավորանք պարունակող բովանդակություն:
  • յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար:
Վերոնշյալ չափանիշների գնահատման իրավասությունը կրում է կազմակերպությունը: Լուսանկարները պետք է ուղեկցվեն կայքից բեռնված և լրացված հայտով: Ինչպես դիմել. Լուսանկարները, կայքից ներբեռնված և լրացրած հայտի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 1-ն է: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-377277 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ. փոստին (Կոլյային):

Շնորհավոր անկախության օրը

լուսանկարը` civilnet.am-ի, պաստառի հեղինակ` ՓԻՆՔ Արմենիա Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ…

Խաղաղության միջազգային օր

Արդեն 30 տարի է անցել ինչ ընդունվել է «Մարդկանց խաղաղության իրավունքի» մասին հռչակագիրը: 1981թ. նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 36/37 բանաձևով որոշվեց, որ…

Հայտարարություն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի օրակարգում ներառելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial