Skip to content Skip to footer

Եվրոպական միության հայտարարությունը մայիսի 17-ի կապակցությամբ

Եվրոպական միության անունից` ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2017 թվականի մայիսի 17-ի հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունն այսօր՝ միանալով աշխարհի բազմաթիվ մարդկանց նշում է  Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Սա պատեհ առիթ է  հիշեցնելու կառավարություններին, որ նրանք պարտավորություն ունեն խթանելու մարդու իրավունքների համընդհանրությունն ու ապահովելու, որ յուրաքանչյուր անձ առանց խտրականության՝ այն է  անկախ սեռական կողմնորոշումից  կամ գենդերային ինքնությունից կարողանա օգտվել այդ իրավունքներից: Ուշագրավ է վերջին տարիներին ամբողջ աշխարհում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր եւ ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց կողմից իրավունքների իրացման բնագավառում ձեռք բերված առաջընթացը: Համասեռամոլությունն ապաքրեականացվել է մի շարք երեկրներում. Որոշ երկրներ ընդունել են  օրենդրական ակտեր անհատներին՝  իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պաշտպանություն տրամադրելու մասին: Վերոնշյալ փոփոխությունները տեղի չէին ունենա, եթե չլիներ խիզախ ակտիվիստների նվիրյալ աշխատանքն՝ ի շահ  ԼԳԲՏԻ անձնաց հավասար իրավունքների խթանման: Այդուհանդերձ աշխարհի տարբեր անկյուններում դեռևս կան լուրջ խոչընդոտներ: Դեռևս լայն տարածում ունեն խտրականության և բռնության դեպքերը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ: Միասեռական հարաբերությունների մեջ մտնելը համարվում է հանցանք  ավելի քան 70 երկրներում, իսկ որոշներում՝  կարող է նույնիսկ հանգեցնել մահապատժի ենթարկման: Եվրոպական միությունն,  ամենայն խստությամբ դատապարտում է խտրականությունը և բռնությունը ԼԳԲՏԻ անհատների նկատմամբ: Եվրոպական միությունն ամբողջ աշխարհով մեկ ֆինանսավորում է ծրագրեր, որոնց նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻ կազմակերպությունների տեսանելիությունն ու ճանաչումը, ինչպես նաև  ընդլայնել երկխոսությունն իշխանությունների հետ՝  օրենդրության մեջ փոխություններ մտցնելու, հոմոֆոբիայի դեմ պայքարելու և ԼԳԲՏԻ անձանց բռնությունից պաշտպանելու ուղղությամբ: Միաժամանակ տրամադրվում է օժանդակություն ԼԳԲՏԻ անձանց և ՔՀԿ-ների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական և իրավական աջակցության նպատակով: 2016 թվականի հունիսին՝  արձագանքելով Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված միջոցառումների ցանկին ԵՄ խորհուրդն, առաջին անգամ, ընդունեց ԼԳԲՏԻ անձանց հավասարության վերաբերյալ եզրակացություններ: ԵՄ-ն կշարունակի աշխատել բոլոր գործընկերների հետ՝ խթանելով յուրաքանչյուր անձի իրավունքները՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից:
2015թ. հունիսի 15-20-ին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ԼԳԲՏԻ կազմակերպություններն իրենց ձայնն ու մասնակցությունն ունեցան Ռիգայում Եվրոփրայդի միջոցառումներին` հետխորհրդային տարածքում առաջին համաեվրոպական շաբաթվան:…

ԼԳԲՏԻ անձանց իրավունքները չեն կարող փոխզիջման առարկա լինել ԵՄ-ի հետ արևելյան հարևանների հարաբերություններում

ԼԳԲՏԻ մարդկանց նկատմամբ թշնամանքը լուրջ խնդիր է Հայաստանում. ԵՄ Արևելյան գործընկերության զեկույց

Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության գործում, մինչդեռ այդ մարդկանց նկատմամբ խտրականությունն ու թշնամական վերաբերմունքը շարունակում է մեծ խնդիր մնալ Հայաստանում, ասված է ԵՄ Արևելյան գործընկերության Հայաստանի մասով 2014թ. զեկույցում: Մարտի 25-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ Հայաստանը դեռևս չունի խտրականության դեմ համապարփակ իրավական դաշտ և հիշեցվում է, որ Մարդու իրավունքների գործողությունների ծրագրով միայն առաջարկվում է գնահատել, թե որքանով են Հայաստանի տվյալ օրենքները համապատասխանում միջազգային օրենքներին, և թե ինչ օգուտներ կտա հակախտրական օրենքի ընդունումը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների ծրագիրն ընդունվել է 2014թ. փետրվարին: Զեկույցում ասվում է, որ թեև խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն դեռևս չկա, սակայն որոշ օրենսդրական միջոցառումներ ձեռնարկվել են:

Հայտարարություն Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ

Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի նախօրեին խիստ նկատելի է դարձել ագրեսիվ ապատեղեկատվության տարածումը, որի հիմնական թիրախ են դարձել իրավապաշտպան կազմակերպությունները: Վերջերս «Կանանց և տղամարդկանց…