Skip to content Skip to footer

Գիրք մեր ծնողների համար

Բեռնել գիրքը Փետրվարի 19-ը Հայաստանում գիրք նվիրելու օրն է։ Այս օրը մտերիմ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, և այդպիսով տարեցտարի զարգացնում գիրք նվիրելու ավանդույթը։…

ԼԳԲՏ անձանց ծնողները հերթական անգամ հանդիպեցին

ԼԳԲՏ անձանց ծնողների երկրորդ խմբային հանդիպումը տեղի ունեցավ 2018թ-ի սեպտեմբերի 22-23-ը Երևանում։ Հանդիպման ընթացքում ծնողները հնարավորություն ունեցան ստանալ տեղեկություններ սեռականության, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության մասին և գտնել իրենց մտահոգող հարցերի պատասխանները։ Ավելին, հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր ծնողների համար լինել փոխհասկացման ու աջակցող միջավայրում։ Հանդիպման ընթացքում ծնողները քննարկեցին իրենց մտահոգությունները, արտահայտեցին ապրումները, մտքերը, անհանգստությունները ու կիսեցին խնդիրների հաղթահարման իրենց մոտուցմներն ու փորձը։ Մասնակցած ծնողները նշեցին այսպիսի հանդիպումներ կազմակերպելու կարևորությունը իրենց և այլ ծնողների համար, որոնք անցնում են ընդունման ու պայքարի դժվար ճանապարհը։ Նրանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին պարբերաբար մասնակցելու նման հանդիպումների և ներգրավվելու այնպիսի գործողությունների մեջ, որոնք կնպաստեն ծնողների կողմից ԼԳԲՏ անձանց ընդունմանը։ Սա երկրորդ նման հանդիպումն էր, առաջինը տեղի էր ունեցել 2018թ․ մայիսին։ Ծնողները նորից կհանդիպեն մոտ ապագայում։

ԼԳԲՏ անձանց ծնողների հետ դասընթաց է անցկացվել

ԼԳԲՏ անձանց ծնողները  հանդիպել են մայիսի 25-27-ն Աղվերանում՝ մասնակցելու սեռականության դասընթացին։ Բացի սեռականության մասին տեղեկության տրամադրումից, դասընթացը նպատակ ուներ զարգացնելու ծնողների հմտությունները նույնասեռական զավակների հետ հարաբերություններում, ինչպես նաև ծանոթանալու, շփվելու ու կիսելու փորձն այլ ծնողների հետ, որոնք նույնպես ունեն նույնասեռական զավակներ։ Դասընթացին մասնակցած ծնողները բոլորը մայրեր էին, բայց առաջարկ և պատրաստակամություն եղավ, որ հետագայում հայրերն անպայման ներգրավվեն այսպիսի հանդիպումներին։

Հայաստանը Եվրոպայում 3-րդ վատագույն երկիրն է ԼԳԲՏԻ մարդկանց համար

ԼԳԲՏԻ մարդկանց առնչվող իրադարձությունները 2015թ հակասական էին Հայաստանում: Մի կողմից սահմանադրության փոփոխությունների արդյունքում ԼԳԲՏԻ անձանց ամուսնության իրավունքները սահմանափակվել են, ու ԼԳԲՏԻ ակտիվիստների դեմ…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial