Skip to content Skip to footer

Տեղի է ունեցել 4-րդ «Ծիածան» ֆորումը

Հոկտեմբերի 12-14-ը Ծաղկաձորում անկացվել է ամենամյա 4-րդ «Ծիածան» ֆորումը: Այս անգամ միջոցառումը մասնակիցների թվով ամենամեծն էր, ներկա էր 64 հոգի: Միջոցառմանը եկել էին ինչպես ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր) անձինք, այնպես էլ համախոհները: Այս տարի ֆորումն առանձնացավ նրանով, որ առաջին անգամ քննարկումներին մասնակցեցին ԼԳԲՏՔ անձանց ծնողներ: Ներկա էին նաև առողջապահական ոլորտի մասնագետներ և բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ, լրագրողներ, իրավաբաններ, քաղաքական և հասրակական գործիչներ, ակտիվիստներ և այլ ոլորտի մասնագետներ: 2 օրվա ընթացքում քննարկվեցին թեմաներ, որոնք առնչվում են ԼԳԲՏՔ մարդկանց և քաղաքականությանը՝ որն է նրանց դերն այդ դաշտում, և ինչպես են քաղաքական ուժերը շահարկում նույնասեռականության թեման իրենց շահերի համար և ինչպես կարելի է դիմադրել դրան: Խոսվեց ԼԳԲՏՔ համայնքի մարզային զարգացման, ֆեմինիստական և ԼԳԲՏՔ շարժումների հատվող ուղիների մասին: Քննարկվեց առողջապահական հարցեր, օրինակ՝ ՄԻԱՎ-ին առնչվող խնդիրներն ու հանրային առողջության քաղաքականության հարցերը, ինչպես նաև բժշկական և հոգեբանական մասնագիտական դաշտում առկա խնդիրները: Առանձին հանդիպում եղավ ծնողների հետ, որոնք պատմեցին, թե ինչ դժվարությունների միջով են անցել, բայց ի վերջո կարողացել են ընդունել իրենց զավակներին:

Տեղի է ունեցել ԼԳԲՏ ամենամյա ֆորումը

Հուլիսի 14-16-ը Աղվերանում տեղի ունեցավ ամենամյա «Ծիածան» ԼԳԲՏ 3-րդ ֆորումը։ Ֆորումի ընթացքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները և աջակիցները քննարկեցին Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վախերի հարցերը…

ՀՀ կառավարությունը ԼԳԲՏԻ անձանց պաշպանելու քայլեր չի ձեռնարկել. HRW զեկույց

2016թ. Հայաստանի կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) անձանց դեմ ատելության խոսքի կամ խտրականությանը վերաբերող հարցերի կարգավորման ուղղությամբ, ասված…

Հայաստանը պետք է պատասխանատվության կանչի մարդու իրավունքների պաշտպաններին սպառնացող անձանց

Մենք՝ ներքոստորագրյալ անդամներս և Հյուման ռայթս հաուս ցանցի (ՀՌՀՑ) գործընկերներս, դատապարտում ենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների դեմ սպառնալիքները և հարձակումները, ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակավ բարձրաձայնել իրենց աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: 2015 թվականի հոկտեմբերի 17-18-ին, Հյուման ռայթս հաուսի անդամ Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա) կազմակերպեց Հայաստանում…

Տեղի ունեցավ «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա» ֆորում-թատրոնը

Mr Google«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա» թատրոն-քննարկումը: Միջոցառումը թատերախաղի տեսքով էր: Այն սկսվում է ֆեյսբուքյան երկու օգտատերերի վիճաբանությամբ, որոնցից մեկը մարմնավորում է «հոմոֆոբիա»-ն, իսկ մյուսը` «հանդուրժողականություն»-ը: Օգտատերերի վեճին միջամտում է «Գուգլ» որոնողական կայքին մարմնավորող կերպարը, որը պատասխանում է բանավիճողների բարձրացրած հարցերին: forum-theatreՆերկաները հնարավորություն ունեցան մասնակցել քննարկմանը, մեկնաբանություններ անել, հարցեր բարձրացնել, ինչպես նաև հավանել կամ չհավանել մասնակիցների ներկայացրած փաստարկները: Քննարկումից հետո մասնակիցներն իրենց գրավոր մեկնաբանություններն ու հավանությունները թողեցին արդեն իսկ բարձրաձայնված կարծիքների և մտքերի շուրջ:
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial