Skip to content Skip to footer

Հայ ակտիվիստները Խորվաթիայում մասնակցեցին «Գենդերային հավասարությունը հիմա է սկսվում» ծրագրին

Խորվաթիայի Դարուվար քաղաքում հիմնադրված Իմպրեսս կազմակերպությունը Էրազմուս+ ծրագրի հետ համատեղ 2016թ նոյեմբերի 19-25-ը իրականացրեց «Գենդերային հավասարությունը հիմա է սկսվում» ծրագիրը։ Ծրագրում մասնակիցներ էին ներգրավված…

Գեյթ 5 – Հանդուրժողականության խնդրի կարևորում

IMG_4071Օրեր առաջ ավարտվեց թվով 5-րդ GATE (հայերեն` դարպաս) «Գենդեր, Ակտիվիզմ, Հանդուրժողականություն, Հավասարություն» երիտասարդական ճամբար: Ամենամյա ճամբարը իրականացվում է 2011թ-ից սկսած, և նպատակ ունի համախմբել քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ովքեր կզբաղվեն գենդերային հինմնահարցերով, կբարձրաձայնեն քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներ, կփորձեն դրանց լուծումներ տալ և կխթանեն ՀՀ-ում քաղաքացիական ակտիվիզմը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Ճամբարի մասնակիցները Երևանից և Հայաստանի տարբեր բնակավայրերից էին` Գորիս, Մեղրի, Սևան, Թթու ջուր, Ջանֆիդա, Արարատ, Արենի, Ալավերդի քաղաքներից ու գյուղերից: 5 օրերի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կարծրատիպերը, նախապաշարմունքները և խտրականությունը, ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, արվեստը և ակտիվիզմը, սեռականությունն ու գենդերային հավասարությունը, առաջնորդությունը և հաղորդակցությունը, ծրագրերի մշակումը և կառավարումը: Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ոլորտում ներգրավված մասնագետների (կանանց իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, բնապահպաններ և իրավապաշտպաններ), ովքեր կիսվեցին իրենց փոձով, գիտելիքներով ու հմտությամբ, պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին: GATE երիտասարդական ճամբարի մասնակիցները ճամբարի ընթացքում պատրաստեցին 3 սոցիալական տեսահոլովակներ` ներկայացնելով իրենց բողոքն ու անհանգստությունն ընդդեմ անհանդուրժողականության ու նախապաշարմունքների:

«Ամնեսթի ինթերնեյշընըլ»-ի զեկույցը` ԼԳԲՏԻ անձանց և կանանց իրավունքների մասով

Հայաստանում խտրականության բոլոր ձևերի արգելման մասին օրինագծի ընդունման գործընթացը կասեցվել է, իսկ այն դրույթները, որտեղ հատուկ նշված էին սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության արգելքը, հանվել է, ասված է «Ամնեսթի Ինթերնեյշընըլ» իրավապաշտպան կազմակերպության 2014/2015թթ. տարեկան զեկույցում: Խտրականության դեմ օրենքի նախագիծը պատրաստվել էր Հայաստանի և Եվրոմիության միջև Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում, սակայն այդ աշխատանքները դադարեցվեցին, երբ Հայաստանի իշխանությունները որոշեցին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, նշված է զեկույցում: Հաշվետվությունում անդրադարձ կա նաև ԼԳԲՏ բարեհաճ «Դի-Այ-Ուայ» բարի պայթեցմանը: Մասնավորապես ասվում է, որ բարը հրկիզած երկու երիտասարդներին 2013թ. հուլիսի 25-ին Երևանում դատարանը երկու տարի պայմանական ազատազրկման էր դատապարտել (Արամեհ և Համբիկ Խաբազյան եղբայրները դատապարտվել էին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի խմբ.): Չնայած մեղավոր եղբայրները խոստովանել էին, որ իրենք բարի վրա էին հարձակվել հոմոֆոբ շարժառիթներով, սակայն 2013թ. հոկտեմբերին նրանց նկատմամբ համաներում էր կիրառվել: Կանանց իրավունքների մասով զեկույցում նշված է, որ նոյեմբերի 5-ին ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ դատական նիստից հետո` դատարանի դահլիճից դուրս գալուց սպառնալիքներ ու վիրավորանքներ են տեղացել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամների և կանանց իրավունքների այլ պաշտպանների նկատմամբ: 2013թ. «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը անանուն սպառնալիքներ է ստացել, այն բանից հետո, երբ իրենք կոչ էին արել ընդունել գենդերային հավասարության մասին օրենքը: Տարվա վերջի դրությամբ տեղի ունեցած դեպքերի առիթով ոչ մի արդյունավետ հետաքննություն չի իրականացվել, նշված է զեկույցում:

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստան 2013թ, Մարդու իրավունքների զեկույց

ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացրել է իր 2013 թ.-ի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների մասին:  Զեկույցն ամփոփել է մարդու իրավունքների իրադրությունը ու ոտնահարումները՝ մասնավորապես անդրադարձ կատարելով …