2015թ. ԼԳԲՏ անձանց իրավունքների համար անկման տարի էր, քանի որ նոր ընդունված Սահմանադրությամբ ամուսնությունը սահմանվեց միություն` բացառապես կնոջ և տղամարդու միջև: Նույնասեռականների ամուսնության…
Արմեն Գոնդարչյանը (Արմենչիկ) Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալուն, օգտագործել է ԼԳԲՏ մարդկանց (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) իրավունքների…
ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը Հայաստանում շարունակվում է համատարած բնույթ կրել, և պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը նվազեցնելու և իրավունքները պաշտպանելու համար: Դեռ հակառակը, իշխող կուսակցության անդամները, պետական պաշտոնյաները և իշխանությանը կից լրատվամիջոցները չեն դադարում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության կոչերով հանդես գալ, որը ամրապնդում է երկրում անպատժելիության մթնոլորտը:
ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումներին մեծապես նպաստում է խտրականությունն արգելող օրենսդրության և խտրականության համար պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի անկատարությունը, որը ԼԳԲՏ անձանց ավելի խոցելի է դարձնում:
Ավելին, խտրականությունն արգելող իրավական մեխանիզմների, ինչպես նաև ընդհանուր քաղաքականության բացակայությունը նպաստում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող հանցագործությունների ոչ պատշաճ որակմանը, քննությանը և մեղավոր անձանց պատասխանատվությանը, քանի որ անձի նկատմամբ հանցագործությունը նրա սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով չի պաշտպանվում ՀՀ օրենսդրությամբ:
ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքն արգելող օրենսդրության բացակայությունն էլ ավելի է ամրապնդել պետական մարմինների ներկայացուցիչների, հանրության հեղինակությունը վայելող անձանց, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից ատելություն քարոզող հայտարարություններով հանդես գալու հնարավորությունը` այն ներկայացնելով խոսքի ազատության համատեքստում:
Բեռնել զեկույցը
ՀՀ Սահմանադրության 14 հոդվածով պետությունը պարտավորված է հարգել և պաշտպանել մարդու արժանապատվությունը, իսկ 14-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
2014թ. ԼԳԲՏ անձանց դեմ ատելության կոչերը հատկապես ակտիվացան Եվրատեսիլ մրցույթում մորուքով ու կանացի զգեստով ներկայացող ավստրիացի երգիչ Կոնչիտա Վուրստի մասնակցության հետևանքով: Թե´ հասարակության, թե´ իշխանության և թե´ շոու բիզնեսի մակարդակով սկսեցին քարկոծել ավստրիացուն, ինչը հետագայում վերաճեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց դեմ արշավի և ԼԳԲՏ իրավապաշտպանների հետապնդման:
Սույն զեկույցն ամփոփում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի 2014թ. արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ իրականացված հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցի և այլ զեկույցների ուսումնասիրություններից ստացված տվյալները: 2014թ. իրավունքների ոտնահարման հարցով «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ է դիմել 44 մարդ, որոնց իրավունքի խախտումների դեպքերն այս կամ այն կերպով կապված են դիմողների սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հետ: Զեկույցում ցույց է տրվում, թե ԼԳԲՏ անձանց հետ փոխհարաբերություններում ինչ խախտումներ է կատարել պետությունը, իրավունքների ոտնահարման ինչպիսի բնույթի դեպքեր են արձանագրվել 3-րդ կողմի անձանց հետ փոխհարաբերություններում ու թե բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու պետության ձախողումը ինչ իրադրության է հանգեցրել:
Զեկույցում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերը ներկայացված են հետևյալ կառուցվածքով.
Մարդու իրավունքների այն հիմնական դրույթները, որոնք խախտվել են արձանագրված դեպքերի պարագայում, իրավունքների սահմանումները, ինչպես նաև տվյալ իրավունքների սահմանադրական և օրենսդրական կարգավորումները:
Կոնկրետ իրավունքների ոտնահարումներին առնչվող արձանագրված դեպքերի ընդհանուր նկարագրությունը:
Հայաստանում ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց նկատմամբ թշնամանքն ու խտրականությունը շարունակվում է լայն տարածում ունենալ: Ատելության քարոզն ու բռնությունները դեռևս համատարած բնույթ են կրում, մինչդեռ ոստիկանությունն ու դատարանները ավելի շատ են անախորժություններ ստեղծում տուժած և ազատազրկված ԼԳԲՏԻ մարդկանց համար, իսկ Եվրասիական տնտեսական միության միանալու Հայաստանի հայտարարությունը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դրսևորումների հանդեպ մտահոգության առիթ է դարձել, ասված է ԻԼԳԱ-Եվրոպայի մայիսի 10-ին հրապարակված «Ծիածան Եվրոպա» տարեկան զեկույցում:
Եվրոպական 49-ը երկրների մեջ ԼԳԲՏԻ անձանց համար որպես բարենպաստ երկիր Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը: Այսպիսի բացասական պայմանների պատճառով ԼԳԲՏԻ անձինք լքում են երկիրը, ասված է զեկույցում` հղում անելով տեղի ՀԿ-ներին:
Հայաստանին զիջում են միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը` զբաղեցնելով 48 և 49-րդ տեղերը համապատասխանաբար: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցնում է 22-րդ տեղը, իսկ Թուրքիան գտնվում է 44-րդ հորիզոնականում:
ԼԳԲՏԻ հարցերով զբաղով ԻԼԳԱ-Եվրոպայի «Ծիածան քարտեզը» ախշարհամասի երկներում ուսումնասիրում է ԼԳԲՏԻ անձանց առնչվող այն օրենքները, որոնք վերաբերում են խտրականությանը, ընտանիքի ճանաչմանը, ատելության կոչերին ու ատելության հիմքով հանցագործություններին, գենդերային ինքնության ընդունմանը, հավաքների, միավորումների և արտահայտման ազատությանը, ինչպես նաև ապաստանի տրամադրմանը: Այս առումով Հայաստանի օրենսդրությունը ԼԳԲՏԻ անձնանց իրավունքների 9%-ն է ապահովում:
Թեև երկրներից ոչ մեկը չի հասել 100%-անոց մակարդակին, սակայն ԼԳԲՏԻ անձանց համար կատարյալ իրավիճակ ստեղծելուն մոտ է Մեծ Բրիտանիան, որտեղ օրենսդրությունը 86%-ով ապահովում է նրանց իրավունքները:
լուսանկարը` LGBTnews.am-ի
Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ընթերցվեց «Իրավունք» թերթի դեմ 16 քաղաքացիների գործով բողոքի վճիռը:
Դատավորներ Ամրահի Պետրոսյանը (նախագահող), Նախշուն Տավարացյանը և Գայանե Կարախանյանը մերժեցին քաղաքացիների հայցը, ըստ որի, «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի հրապարակած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների ցուցակը» նյութը վիրավորել էր նրանց պատիվն ու արժանապատվությունը:
Դատարանի որոշմամբ, հայցվորները պետք է 50 հազարական դրամ վճարեն պատասխանող յուրաքանչյուր կողմերին` «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և Հովհաննես Գալաջյանին:
Վերը նշված հոդվածում հրապարակվել էր 60 հոգու անունից բաղկացած «սև ցուցակ» և հղում էր արվել նրանց Ֆեյսբուքի էջերի հիպերհղումներին` կոչ անելով այդ մարդկանց աշխատանքի չընդունել,նրանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել ու չշփվել նրանց հետ:
Բացի «թշնամի» որակելուց, հրապարակման մեջ Գալաջյանն այդ 60 անձանց նաև «զոմբի» էր կոչել:
Դատարանի որոշման համաձայն, հոդվածում չի գործածվել անձը վիրավորող արտահայտություններ և այն համապատասխանում է խոսքի ազատության սկզբունքներին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերը հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում հայտարարության տեքստ է տարածել, որի տակ ստորագրել են 22 պատվիրակներ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Այն թիրախավորել էր «հոմոսեքսուալների շահերի լոբբիստներին», որոնք փորձում են «ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում»: «Զրո հանդուրժողականություն» պահանջելով՝ թերթը հրապարակել էր 60 անձանց ցուցակ՝ կոչ անելով դադարեցնել նրանց հետ շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից, «որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»:
«Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը ՀՀ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր է:
Իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը։ Ավելին, հոկտեմբերի 25-ին՝ «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, պրն. Բաբուխանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է պատվո մեդալով։
Մենք կոչ ենք անում,
այս Վեհաժողովում Հայաստանի պատվիրակներին, հատկապես՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, իրենց գործընկերներին հասկացնել, որ պետք է զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից,
Հայաստանի իշխանություններին, անվերապահորեն դատապարտել հրահրման նման դեպքերն ու միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ցուցաբերվող խտրականության դեմ պայքարում [Եվրախորհրդի] Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ։
Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության կողմից հրատարակված 2015թ-ի Համաշխարհային տարեկան զեկույցը, որը թվով 25-րդն է, ամփոփում է ողջ աշխարհում մարդու իրավունքների իրադրությունը: Զեկույցում ներառված են ավելի քան 90 երկրներում և տարածաշրջաններում մարդու իրավունքներին առնչվող հիմնական խնդիրները: Սույն զեկույցը լայնամասշտաբ հետաքննական աշխատանք է, որն իրականացվել է Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության աշխատակիցների կողմից 2014թ-ի ընթացքում` տվյալ երկրների մարդու իրավունքների ակտիվիստների հետ սերտ համագործակցությամբ:
Համաձայն այս զեկույցի` Հայաստանում մարդու իրավունքների իրադրությունը գրեթե անփոփոխ է մնացել 2014թ-ի ընթացքում: Իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Կալանավայրերում խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը դեռևս խնդրահարույց է երկրի համար, դրանց քննությունը մնում է անարդյունավետ նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք բաց են լինում: Լրագրողները շարունակում են ենթարկվել ճնշումների և բռնության: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունները և խտրականությունը լրջագույն հիմնախնդիրներ են: Կառավարությունը պետք է վերացնի բոլոր անհարկի սահմանափակումները խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` զավազրկող դեղերը առավել մատչելի դարձնելու համար:
Փոքրամասնությունների իրավունքներ
Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստները հայտնում են, որ ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգության և ֆիզիկական բռնության: ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության խոսքերը, որոնց տարածողները նաև պաշտոնյաներն են, լրջագույն խնդիր է դեռևս համարվում:
Իրավունք թերթը հրապարակել է բազմաթիվ հոդվածներ` կոչ անելով զգուշանալ, բացառել հանրային կյանքից և իրենց ընտանիքներից ԼԳԲՏ անձանց և այն կազմակերպություններին, որոնք պաշտպանում են այդ խմբի անձանց իրավունքները: Մայիսի 17-ին հրապարակված հոդվածում ներառված էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` ներառելով տվյալ անձանց սոցիալական ցանցերի հիպերհղումները: Մի խումբ մարդիկ խնդրել էին հերքել տվյալ հոդվածում հրապարկաված տեղեկատվությունը, սակայն թերթը մերժել էր նրանց: 16 հոգի, մերժումից հետո, հայց են ներկայացրել դատարան` պատվի և արժանապատվությանը հասցված վնասի պահանջով, սակայն դատարանը մերժել է նրանց հայցը հոկտեմբերին:
Կարդացեք ամբողջական զեկույցն անգլերենով:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է կարծիք` Քաղաքացիական հասարակության 16 ներկայացուցիչ ընդդեմ «Իրավունքի Մեդիա» ՍՊԸ-ի և Հովհաննես Գալաջյանի գործի վերաբերյալ:
Գործի հանգամանքները
17.05.2014թ-ին www.Iravunk.com առցանց լրատվական…
Սույն զեկույցը համատեղ ներդրում է` ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 21-րդ շրջանի համար: Այն պատրաստվել է Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք, Հասարակություն առանց…
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ…
Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի, «Հետք»
ՀՀ մի խումբ ակտիվ քաղաքացիներ հոկտեմբերի 21-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի…