Skip to content Skip to footer

Հետազոտվիր և վերահսկիր առողջությունդ

Do you know your HIV status?Ամեն տարի հունիսի 27-ը նշվում է որպես ՄԻԱՎ-ի հետազոտության միջազգային օր: Այս օրը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնելու ՄԻԱՎ-ի թեստավորման կարևորության մասին: Օրվա նշանաբանն է «Հետազոտվի´ր և վերահսկի´ր առողջությունդ»: Ի՞նչու է կարևոր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը: Այն տեղեկություն է տալիս օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայություն վերաբերյալ, որն էլ հայտնաբերվում է լաբորատոր հետազոտության միջոցով: ՄԻԱՎ-ով ապրող մարդը երկար ժամանակ կարող է չիմանալ իր կարգավիճակի մասին, եթե առողջության հետ կապված խնդիրներ չունենա (այս շրջանը կարող է տևել միջինում 8-10 տարի): ՄԻԱՎ-ի հետազոտության շնորհիվ հնարավոր է վաղ շրջանում ախտորոշել վարակի առկայությունը, իսկ ժամանակին սկսված բուժումը կարող է երկար ժամանակ պահպանել լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը: ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկությունը կարևոր է նաև վարակի տարածման կանխարգելման տեսանկյունից: 2012թ. դրությամբ աշխարհում 35,3 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով, իսկ ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,6մլն մարդ. նրանցից 91 հազարը մեր տարածաշրջանում (Արևելյան Եվրոպա և Կետրոնական Ասիա): 1988թ. մինչև 2014թ. մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1761 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700 (www.armaids.am): Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու բուժումն անվճար է, այն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: Հավելյալ տեղեկատվություն կամ կանխարգելիչ միջոցներ ստանալու համար կարող եք դիմել Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ կամ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն: Կան նաև այլ կազմակերպություններ, որոնք աշխատում ենք առավել վտանգի ենթարկվող բնակչության հետ, ինչպես նաև երկու ճանաչված կազմակերպություններ, ինչպիսիք են Իրական աշխարհ, իրական մարդիկ և Դրական մարդկանց հայկական ցանց ՀԿ-ները տրամադրում են նշանակալի աջակցություն և խնամք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց:[:]

Դու գիտե՞ս քո ՄԻԱՎ կարգավիճակը

Հետազոտվե՛ք: Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ն, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը և գործընկերները հունիսի 28-ին հրավիրում են մասնակցել «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» միջոցառմանը: Ժամը 15:00-ից մինչև…