Բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհում մարտի մեկին համախմբվում են նշելու «Զրո խտրականության օրը»։ ՄԱԿ-ը առաջին անգամ նշեց այդ օրը 2014 թվականին այն բանից հետո,…

ՙՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակին նվիրված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը կապված է այդ մահերի հետ։ Այդ մահերը անհեթեթ են, որովհետև գոյություն ունի ՄԻԱՎ վարակի բուժման եղանակ, որը հնարավորություն է տալիս ապրել գրեթե այնքան, որքան մարդը կապրեր առանց ՄԻԱՎ-ի՚: - Հովհաննես Մադոյանը, ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի համակարգողԸստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1730 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 238-ը գրանցվել է 2013թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (61%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (30%): ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 54%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում: Համաճարակի սկզբից գրանցվել է մահվան 369 դեպք: Մահացածների թվում կան 65 կին և 7 երեխա: