Skip to content Skip to footer

Մարդու իրավունքների տան տարեկան զեկույցը

Բեռնել տարեկան զեկույցը 2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախորդած և հաջորդած մի շարք կարևոր իրադարձություններով։ «Մարդու իրավունքների տուն Երևան» հասարակական կազմակերպությունը…

ԼԳԲՏԻ իրավապաշտպանները «նվազ հավասար» են․ «Ամնեսթի»-ի զեկույցը

«Ամնեսթի Ինթերնեյշընըլ» (ԱԻ) իրավապաշտպան կազմակերպությունը ԵԱՏՄ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում (բացի Ռուսաստանից) հետազոտություն է իրականացրել՝ պարզելու ԼԳԲՏԻ իրավապաշտպանների վիճակը։ ԱԻ-ն գրում է, որ…

ՓԻՆՔ-ի 7 տարվա գործունեությունը

7yearcoverhy
Բեռնել հաշվետվությունը
2015թ-ի դեկտեմբերի 14-ին լրացավ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի հիմնադրման և գործունեության 8 տարին: Կազմակերպության միջմասնագիտական թիմի պրոֆեսիոնալ աշխատակիցների նվիրված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է երիտասարդ, նոր ձևավորվող կազմակերպությունից վերաճել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հեղինակություն ունեցող կազմակերպության: Կազմակերպության տարեդարձի կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախորդ յոթ տարիների (2007-2014թթ.) գործունեության հաշվետվությունը, որը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել անցած տարիների ընթացքում մեր կազմակերպության գործունեության ուղղությունների, իրականացրած ծրագրերի և արդյունքների մասին: Սույն զեկույցն ամփոփում է կազմակերպության անցած ուղին, ինչպես նաև հակիրճ ներկայացնում է կազմակերպության պատմությունը, նախորդ յոթ տարիների ընթացքում կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը, կազմակերպության խորհուրդն ու աշխատակազմը: Զեկույցում ամփոփում ենք նաև կազմակերպության նախորդ յոթ  տարիների ֆինանասավորման աղբյուրներն ու կազմակերպությանը տրամադրված գումարները:

Հայաստանը պետք է պատասխանատվության կանչի մարդու իրավունքների պաշտպաններին սպառնացող անձանց

Մենք՝ ներքոստորագրյալ անդամներս և Հյուման ռայթս հաուս ցանցի (ՀՌՀՑ) գործընկերներս, դատապարտում ենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների դեմ սպառնալիքները և հարձակումները, ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակավ բարձրաձայնել իրենց աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: 2015 թվականի հոկտեմբերի 17-18-ին, Հյուման ռայթս հաուսի անդամ Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա) կազմակերպեց Հայաստանում…

Որոշ իրավապաշտպան կազմակերպությունների աշխատողներ առաջարկում են «բուժել» ԼԳԲՏ անձանց. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը

Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականությունը բացասաբար է ազդել զբաղվածության, ընտանեկան հարաբերությունների ու առողջապահության ծառայության հասանելիության վրա, ասված է ԱՄՆ պետքարտուղարության` 2014թ. Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցում` հրապարակված 2015թ. հունիսի 25-ին: Հաշվետվությունում նշված է, որ խտրականության դեմ պայքարի օրենքները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնությանը հետ չեն առնչվում. «Չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող օրենքներ կամ այլ քրեական դատական մեխանիզմներ , որոնք կօգնեին ԼԳԲՏ համայնքի անդամների դեմ կանխակալ դրդապատճառներով գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս», - նկատել են գերատեսչությունում` ավելացնելով, որ հասարակությունը նույնասեռականությունը համարում է հիվանդություն: Վկայակոչելով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» իրականացրած հետազոտությունը, որը վերաբերում էր փաստաբանների, բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների և ուսուցիչների շրջանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքին, զեկույցում ասվում է, որ 500 հարցվածներից 45%-ը նույնասեռականությունը համարում է հիվանդություն (այդ թվում` բժիշկների 57 և բուժքույրերի 47%-ը), իսկ 12%-ը` այն համարում է անբարոյականություն: Հղում անելով մեկ այլ ՀԿ-ի (անունը նշված չէ) հարցմանը, ուշադրություն է դարձվում իրավապաշտպան կազմակերպություններում աշխատողների իրազեկվածության ցածր մակարդակի վրա, ինչպես նաև շեշտվում, որ հարցվածներից ոմանք նույնասեռականությունը դիտարկում են հիվանդություն և ԼԳԲՏ մարդկանց օգնելու լավագույն տարբերակը համարում` «բուժվելը»: ԶԼՄ-ների մասով պետքարոտւղարությունն ընդգծել է իշխանամետ լրատվամիջոցների գեյերի դեմ քարոզչության իրականացումը, մասնավորապես` անդրադարձել է «Իրավունք» թերթի գործին: Ուսումնասիրության մեջ անդրադարձ կա նաև բանակի հետ կապված խնդիրներին: Ասվում է, որ «ակնհայտ նույնասեռական տղամարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից՝ ենթադրաբար առաջնորդվելով այն մտահոգություններով, որ նրանք կարող են ենթարկվել դաժան վերաբերմունքի համազորայինների կողմից»: Ըստ զեկույցի, բանակից ազատումը հիմնավորվում էր հոգենյարդաբանական հետազոտման բժշկական եզրակացությամբ առ այն, որ անձի մոտ կա հոգեկան խանգարում և այս մասին նշում էր կատարվում անձնական գործում, որը խոչընդոտ է աշխատանքի տեղավորման և վարորդական վկայական ձեռք բերելու հարցում: Նշվում է, որ զինված ուժերում ծառայող նույնասեռական տղամարդկանց հանդեպ ֆիզիկական ու հոգեբանական ոտնձգություններ են եղել: Պետքարտուղարությունը հիշատակել է նաև «ՓԻՆՔ Արմենիա»-ի 2013թ. զեկույցը` անդրադառնալով հաշվետվությունում արձանագրված դեպքերին:

Հյուման ռայթս հաուսի համատեղ հայտարարությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանի համար

Այսօր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանի ընթացում, ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց հունվարի 22-ին ստացված Համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Հյուման ռայթս հաուս…
photo by un.orgՄիավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների իշխանությունները իրավապաշտպանների խնդիրների հետ կապված ՄԱԿ-ի հարցումներին բավարար պատասխաններ չեն տալիս: Դրանք հաճախ ընդհանուր են, խուսափողական և հասկանալու համար հեշտ չեն, ասված է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստի` իրավապաշտպանների դրությանը վերաբերող հաշվետվությունում: Նա նշում է, որ երկրները աչք են փակում իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող բռնությունների վրա ու այդ դեպքերը չեն հետաքննվում կամ դրանց ուսումնասիրությունը ձգձգվում է: Ֆորստի տեղեկություններով, իրավապաշտպաններին ահաբեկում են նրանց կամ նրանց ընտանիքներին սպառնալով, զրպարտիչ արշավներով, մահվան սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով, առևանգումներով, դատական հետպնդումներով, սպանություններով, ոստիկանական հետապնդումներով: ՄԱԿ-ի անդամ երկրներին զեկուցողի առաջարկներից է`
  • ապահովել իրավապաշտպանների գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ միջավայր և վերացնել ազգային օրենքներով սահմանված` իրավապաշտպանների գործունեությանն ուղղված խոչընդոտները:
  • պայքարել իրավապաշտպանների նկատմամբ խախտումների և սպառնալիքների դեմ և հետևողական լինել, որպեսզի հանցագործները պատժվեն օրենքի համաձայն, իսկ տուժողները փոխհատուցում ստանան:
  • հատուկ զեկուցողի հարցումներին բավարար պատասխաններ ուղարկել` տրամադրելով պահանջվող տեղեկությունները:
  • հատուկ ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին, դրանք են`բնապահպանները, ԼԳԲՏԻ մարդկանց և կանանց իրավունքները պաշտպանողները, բիզնեսի ոլորտում աշխատող իրավապաշտպանները, նրանք, որոնք զբաղվում են ներքին հակամարտության կամ բնական աղետի իրավական խնդիրներով, իրավապաշտպանները, որոնք ապրում են մեկուսացված վայրերում և իրավապաշտպանները, որոնք աշխատում են ուժի կիրառմամբ անհետացածների ընտանիքների հետ և այլն:
  • ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներ կամ բարեփոխումներ իրականացնել եղածներում:
  • ապահովել իրավապաշտպանների առանց խոչընդոտների մասնակցությունը ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների գործունեությանը:

ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցն իրավապաշտպանների դրության մասին

«Իրավունք»-ի դեմ Վերաքննիչ դատարանի վճիռը. թերթը ոչ ոքի չի վիրավորել

լուսանկարը` LGBTnews.am-ի
լուսանկարը` LGBTnews.am-ի
Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ընթերցվեց «Իրավունք» թերթի դեմ 16 քաղաքացիների գործով բողոքի վճիռը: Դատավորներ Ամրահի Պետրոսյանը (նախագահող), Նախշուն Տավարացյանը և Գայանե Կարախանյանը մերժեցին քաղաքացիների հայցը, ըստ որի, «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի հրապարակած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների ցուցակը» նյութը վիրավորել էր նրանց պատիվն ու արժանապատվությունը: Դատարանի որոշմամբ, հայցվորները պետք է 50 հազարական դրամ վճարեն պատասխանող յուրաքանչյուր կողմերին` «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և Հովհաննես Գալաջյանին: Վերը նշված հոդվածում հրապարակվել էր 60 հոգու անունից բաղկացած «սև ցուցակ» և հղում էր արվել նրանց Ֆեյսբուքի էջերի հիպերհղումներին` կոչ անելով այդ մարդկանց աշխատանքի չընդունել,նրանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել ու չշփվել նրանց հետ: Բացի «թշնամի» որակելուց, հրապարակման մեջ Գալաջյանն այդ 60 անձանց նաև «զոմբի» էր կոչել: Դատարանի որոշման համաձայն, հոդվածում չի գործածվել անձը վիրավորող արտահայտություններ և այն համապատասխանում է խոսքի ազատության սկզբունքներին:

«Ամնեսթի ինթերնեյշընըլ»-ի զեկույցը` ԼԳԲՏԻ անձանց և կանանց իրավունքների մասով

Հայաստանում խտրականության բոլոր ձևերի արգելման մասին օրինագծի ընդունման գործընթացը կասեցվել է, իսկ այն դրույթները, որտեղ հատուկ նշված էին սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության արգելքը, հանվել է, ասված է «Ամնեսթի Ինթերնեյշընըլ» իրավապաշտպան կազմակերպության 2014/2015թթ. տարեկան զեկույցում: Խտրականության դեմ օրենքի նախագիծը պատրաստվել էր Հայաստանի և Եվրոմիության միջև Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում, սակայն այդ աշխատանքները դադարեցվեցին, երբ Հայաստանի իշխանությունները որոշեցին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, նշված է զեկույցում: Հաշվետվությունում անդրադարձ կա նաև ԼԳԲՏ բարեհաճ «Դի-Այ-Ուայ» բարի պայթեցմանը: Մասնավորապես ասվում է, որ բարը հրկիզած երկու երիտասարդներին 2013թ. հուլիսի 25-ին Երևանում դատարանը երկու տարի պայմանական ազատազրկման էր դատապարտել (Արամեհ և Համբիկ Խաբազյան եղբայրները դատապարտվել էին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի խմբ.): Չնայած մեղավոր եղբայրները խոստովանել էին, որ իրենք բարի վրա էին հարձակվել հոմոֆոբ շարժառիթներով, սակայն 2013թ. հոկտեմբերին նրանց նկատմամբ համաներում էր կիրառվել: Կանանց իրավունքների մասով զեկույցում նշված է, որ նոյեմբերի 5-ին ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ դատական նիստից հետո` դատարանի դահլիճից դուրս գալուց սպառնալիքներ ու վիրավորանքներ են տեղացել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամների և կանանց իրավունքների այլ պաշտպանների նկատմամբ: 2013թ. «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը անանուն սպառնալիքներ է ստացել, այն բանից հետո, երբ իրենք կոչ էին արել ընդունել գենդերային հավասարության մասին օրենքը: Տարվա վերջի դրությամբ տեղի ունեցած դեպքերի առիթով ոչ մի արդյունավետ հետաքննություն չի իրականացվել, նշված է զեկույցում:

Հյուման Ռայթս Վոտչ-ի 2015թ-ի համաշխարհային զեկույց. Հայաստան

Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության կողմից հրատարակված 2015թ-ի Համաշխարհային տարեկան զեկույցը, որը թվով 25-րդն է, ամփոփում է ողջ աշխարհում մարդու իրավունքների իրադրությունը: Զեկույցում ներառված են ավելի քան 90 երկրներում և տարածաշրջաններում մարդու իրավունքներին առնչվող հիմնական խնդիրները: Սույն զեկույցը լայնամասշտաբ հետաքննական աշխատանք է, որն իրականացվել է Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության աշխատակիցների կողմից 2014թ-ի ընթացքում` տվյալ երկրների մարդու իրավունքների ակտիվիստների հետ սերտ համագործակցությամբ: Համաձայն այս զեկույցի` Հայաստանում մարդու իրավունքների իրադրությունը գրեթե անփոփոխ է մնացել 2014թ-ի ընթացքում: Իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Կալանավայրերում խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը դեռևս խնդրահարույց է երկրի համար, դրանց քննությունը մնում է անարդյունավետ նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք բաց են լինում: Լրագրողները շարունակում են ենթարկվել ճնշումների և բռնության: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունները և խտրականությունը լրջագույն հիմնախնդիրներ են: Կառավարությունը պետք է վերացնի բոլոր անհարկի սահմանափակումները խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` զավազրկող դեղերը առավել մատչելի դարձնելու համար: Փոքրամասնությունների իրավունքներ Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստները հայտնում են, որ ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգության և ֆիզիկական բռնության: ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության խոսքերը, որոնց տարածողները նաև պաշտոնյաներն են, լրջագույն խնդիր է դեռևս համարվում: Իրավունք թերթը հրապարակել է բազմաթիվ հոդվածներ` կոչ անելով զգուշանալ, բացառել հանրային կյանքից և իրենց ընտանիքներից ԼԳԲՏ անձանց և այն կազմակերպություններին, որոնք պաշտպանում են այդ խմբի անձանց իրավունքները: Մայիսի 17-ին հրապարակված հոդվածում ներառված էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` ներառելով տվյալ անձանց սոցիալական ցանցերի հիպերհղումները: Մի խումբ մարդիկ խնդրել էին հերքել տվյալ հոդվածում հրապարկաված տեղեկատվությունը, սակայն թերթը մերժել էր նրանց: 16 հոգի, մերժումից հետո, հայց են ներկայացրել դատարան` պատվի և արժանապատվությանը հասցված վնասի պահանջով, սակայն դատարանը մերժել է նրանց հայցը հոկտեմբերին: Կարդացեք ամբողջական զեկույցն անգլերենով:

Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է ՀՀ–ում ատելության կոչերի և խտրականության պետական մակարդակով խրախուսումը

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ…

Ես դեմ եմ հոմոֆոբիային

ՓԻՆՔ Արմենիան և Հելսինկյան ասոցիացիան նախաձեռնել են ՙԵս դեմ եմ հոմոֆոբիային՚ տեսահոլովակների նկարահանումներ ՀՏԴՊՄՕ 2014-ի համար: Մի քանի տասնյակ ակտիվիստներ մասնակցեցին վիդեո արշավին՝ կոչ անելով համերաշխություն և հանդուրժողականություն: [:]

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2013

Հայաստանն իրեն հռչակել է որպես ժողովրդավարական երկիր, որի հիմնական ուղենիշը լիբերալ արժեքների ինստիտուցիոնալականացումն ու իրացումն է, հետևաբար պետությունը և բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու միությունները պետք է գործեն ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում՝ ունենալու իրենց ներդրումը ժողովրդավարական արժեքները կրող հասարակության կերտման գործընթացում: Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող խնդիրիները հիմնականում դիտարկվում են միմիայն բացասական տեսանկյունից, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանները ներկայացվում են որպես ՙազգի դավաճաններ՚, իսկ ԼԳԲՏ անձիք՝ որպես հասարակության թշնամիներ: Արդյունքում, հասարակական կյանքի ցանկացած ոլորտ ԼԳԲՏ անձանց համար դառնում է խտրականության, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, բռնության կիրառման վայր: ԼԳԲՏ անձանց և նրանց աջակիցների նկատմամբ ճնշումները դիտարկվում են որպես նոր մարտահրավերներ, որոնք, սակայն, դեռևս ամբողջականորեն հակադարձված չեն: Պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները միայն նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ: Ստորագրած լինելով մի շարք հռչակագրեր և համաձայնագրեր՝ այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը չի փորձել անդրադառնալ ու լուծել գենդերի և սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հարցերը: Ավելին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակության մեջ նաև առկա խնդրո շուրջ գիտելիքների բացակայությունը և այս ամենի հետ կապված իրազեկվածությունը կաղում է: Արդյունքում, ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև նրանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների իրավունքները ոտնահարվում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Սույն զեկույցը ամփոփում է 2013 թվականին ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման հանրային հնչեղություն ունեցող դեպքերն ու միջոցառումները:

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստան 2013թ, Մարդու իրավունքների զեկույց

ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացրել է իր 2013 թ.-ի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների մասին:  Զեկույցն ամփոփել է մարդու իրավունքների իրադրությունը ու ոտնահարումները՝ մասնավորապես անդրադարձ կատարելով …

Հայտարարություն Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ

Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի նախօրեին խիստ նկատելի է դարձել ագրեսիվ ապատեղեկատվության տարածումը, որի հիմնական թիրախ են դարձել իրավապաշտպան կազմակերպությունները: Վերջերս «Կանանց և տղամարդկանց…